Դետրոյթ (անգլ.՝ Detroit[dɪˈtrɔɪt]), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում, Միչիգան նահանգում։ Քաղաքը գտնվում է նահանգի հարավարևելյան անկյունում և տեղակայված է Դետրոյթ գետի վրա։ Քաղաքի հարևանությամբ է գտնվում Կանադայի հետ ԱՄՆ-ի միջպետական սահմանը։ Բնակչությունը կազմում է 713 777 մարդ (2010 թվականի տվյալներով), արվարձանների հետ՝ 4,4 միլիոն մարդ։
Ֆրանսերեն դետրուա (Détroit՝ «նեղուց, նեղ անցք՝ անցում, կիրճ») անվանման անգլերեն արտասանությունն է։ Անվանումը սկզբնապես վերաբերել է Սենտ Կլեր և Էրի լճերի միջև եղած նեղուցին, որտեղ գտնվում է Դետրոյթը։ Հիմնադրել են ֆրանսիացիները1701 թվականին՝ Կանադայի հետ սահմանային Դետրոյթ գետի ափին։
1760 թվականին զավթել են անգլիացիները։ 18-րդ դարի վերջին մտել է ԱՄՆ֊ի կազմի մեջ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 359)։