Դենիել Էլֆման
Դենիել Էլֆման | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Danny Elfman |
Ի ծնե անուն | անգլ.՝ Daniel Robert Elfman |
Ծնվել է | մայիսի 29, 1953[1][2][3][…] (71 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | նոր ալիք և սկա |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, դերասան, երաժշտական պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Classical |
Կրթություն | Համալսարանի ավագ դպրոց |
Անդամակցություն | Oingo Boingo? |
Ամուսին | Բրիջիտ Ֆոնդա |
Պարգևներ | |
Կայք | dannyelfman.com |
Danny Elfman Վիքիպահեստում |
Դենիել Ռոբերտ «Դեննի» Էլֆման (անգլ.՝ Daniel Robert «Danny» Elfman; մայիսի 29, 1953[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ-գործիքավորող և կոմպոզիտոր, բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունների հեղինակ։ Ամերիկյան Oingo Boingo ռոք խմբի նախկին վոկալիստ։ Օսկար մրցանակի քառակի հավակնորդ (1998 թվականին երկու անգամ, 2004 և 2009 թվականներին)։ Նա նաև «Գրեմմի» և «Էմմի»[5] մրցանակների դափնեկիր է, «Սատուրն» մրցանակի վեցակի հաղթող, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների բազմակի հավակնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեննի Էլֆմանը ծնվել է 1953 թվականի մայիսի 29-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ հրեական ընտանիքում[6]։ Մայրը ճանաչված գրող Բլոսոմ Էլֆմանն է (անգլ.՝ Blossom Elfman)։
Դեննի Էլֆմանը, մասնավորապես, հայտնի է որպես «Սիմփսոնները» մուլտսերիալի, «Հեքիաթներ դամբարանից» և «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալների, «Խավարի բանակ», «Հետախուզվող» և «Հարվի Միլք» ֆիլմերի երաժշտության հեղինակ։ Նրա ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Թիմ Բարթոնի ֆիլմերի և մուլտֆիլմերի համար գրած երաժշտությունը, որոնց թվում`«Բեթմեն»,«Բեթմենը վերադառնում է», «Մկրատաձեռն Էդվարդը», «Հարսնացուի դիակը» և «Ալիսան հրաշքների աշխարհում»։ «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» տիկնիկային մուլտֆիլմում Դեննին հնչյունավորել է գլխավոր հերոս՝ դդումների տիրակալ Ջեկի, պարոն Կորիտոյի և Չար ծաղրածու պարոն Կորիտոյի (անգլ.՝ Mr. Barrel) վոկալային մասերը, ինչպես նաև գրել է բոլոր երգերի երաժշտությունները։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի նոյեմբերի 29-ին Էլֆմանն ամուսնացել է ամերիկյան դերասանուհի Բրիջիտ Ֆոնդայի հետ[7]։ 2005 թվականի հունվարին ծնվել է նրանց որդին՝ Օլիվերը։ Դեննին ունի երկու արտամուսնական երեխա՝ Լոլու (1979 թվական) և Մալի Էլֆման (1984 թվական)։
Ֆիլմադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր
- 2019 թվական — Դամբո
- 2018 թվական— Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով
- 2017 թվական — Արդարության լիգա
- 2017 թվական — Հիսուն երանգով ավելի մուգ
- 2016 թվական — Աղջիկը գնացքում (ֆիլմ)
- 2016 թվական — Ալիսան հայելիների աշխարհում
- 2015 թվական— Սարսափներ
- 2015 թվական— Վարդակակաչի մոլուցք
- 2015 թվական — Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը (Բրայան Թայլերի հետ)
- 2015 թվական—Շրջագայության ավարտը
- 2015 թվական— Մոխրագույնի հիսուն երանգները
- 2014 թվական—Մեծ աչքեր
- 2014 թվական— Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները
- 2013 թվական— Խաբեություն ամերիկյան ձևով
- 2013 թվական— Գնորդների դալասյան ակումբը
- 2013 թվական—Անհայտ հայտնի
- 2013 թվական—Էպիկ (մուլտֆիլմ)
- 2013 թվական—Օզ։ Մեծ և սարսափելի
- 2012 թվական— Ֆրանկենվինի
- 2012 թվական— Բնակության վայր
- 2012 թվական— Հիչքոք
- 2012 թվական— Սևազգեստ մարդիկ 3
- 2012 թվական— Հույսի շողերի հավաքածուն
- 2012 թվական—Մռայլ ստվերներ
- 2011 թվական— Մի հանձնվիր
- 2011 թվական— Կենդանի պողպատ
- 2010 թվական— Երեք օր փախուստի համար
- 2010 թվական— Ալիսան հրաշքների աշխարհում
- 2010 թվական— Մարդ գայլ
- 2010 թվական— Չանհանգստացնել
- 2009 թվական— 9
- 2009 թվական— Հարձակվելով Վուդստոկի վրա
- 2009 թվական— Տերմինատոր. Թող գա Փրկիչը / Terminator Salvation
- 2008 թվական— Հելբոյ 2 Ոսկե բանակ / Hellboy 2: Golden Army
- 2008 թվական—Ծայրահեղ վտանգավոր է/ Wanted
- 2008 թվական— Հարվի Միլք (ֆիլմ) / Milk
- 2007 թվական— Թագավորություն (ֆիլմ) / Kingdom
- 2007 թվական— Ռոբինսոններին հյուր / Meet the Robinsons
- 2007 թվական— Aqua Teen Hunger Force Colon Movie Film for Theaters
- 2006 թվական— Սուպերնաչո / Nacho Libre
- 2006 թվական— Շարլոտայի սարդոստայնը Charlotte’s Web
- 2005 թվական— Հարսնացուի դիակը/ Corpse Bride
- 2005 թվական — Չարլին և շոկոլադի գործարանը / Charlie and the Chocolate Factory
- 2004 թվական— Սարդ մարդ 2 / Spider-Man 2
- 2004 թվական— Հուսահատ տնտեսուհիները
- 2003 թվական—Մեծ ձուկ / Big Fish
- 2003 թվական—Հալկ / Hulk
- 2002 թվական— Սարդ մարդ / Spider-Man
- 2002 թվական— Սևազգեստ մարդիկ 2 / Men in Black II
- 2002 թվական— Կարմիր վիշապ / Red Dragon
- 2002 թվական— Չիկագո / Chicago
- 2001 թվական— Լրտեսների երեխաները / Spy Kids
- 2001 թվական—Կապիկների մոլորակը / Planet of the Apes
- 2001 թվական— Նովոկաին
- 2000 թվական— Կյանքի ապացույց / Proof of Life
- 2000 թվական— Ընտանեկան մարդ
- 1999 թվական— Քնկոտ Հովիտ / Sleepy Hollow
- 1999 թվական— Ուր էլ որ լինի, բացի այստեղից
- 1998 թվական— Քաղաքացիական հայց / A Civil Action
- 1998 թվական— Պարզ պլան
- 1997 թվական— Խելացի Ուիլ Հանթինգ/ Good Will Hunting
- 1997 թվական — Ֆլաբեր
- 1997 թվական— Սևազգեստ մարդիկ/ Men in Black
- 1996 թվական—Հրեշներ
- 1996 թվական— Ծայրահեղ միջոցներ / Extreme Measures
- 1996 թվական— Առաքելությունն անիրագործելի է (ֆիլմաշար) / Mission: Impossible
- 1996 թվական— Մարսը գրոհում է / Mars Attacks!
- 1995 թվական— Դոլորես Քլեյբորն
- 1995 թվական— Ինչի համար արժե մահանալ
- 1994 թվական— Սև Գեղեցիկը
- 1993 թվական—Սոմերսբի / Sommersby
- 1993 թվական— Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ / Nightmare Before Christmas
- 1993 թվական—Խավարի բանակ
- 1992 թվական—Բաֆֆի-վամպիրների բնաջնջողը
- 1992 թվական— Բեթմենը վերադառնում է/ Batman Returns
- 1990 թվական— Մկրատաձեռն Էդվարդը / Edward Scissorhands
- 1990 թվական— Խավարի մարդը
- 1990 թվական—Դիք Թրեյսի
- 1989 թվական— Բեթմեն / Batman
- 1989 թվական— Սիմփսոնները / Simpsons, сериал
- 1988 թվական— Հասցնել մինչև կեսգիշեր
- 1988 թվական— Բիթլջուս
- 1987 թվական— Ամառային դպրոց
- 1986 թվական— Մուրճ / Sledge Hammer (հեռուստասերիալ), 1986—1988
- 1985 թվական— Պի Վի- ի մեծ արկածը
- 1980 թվական— Արգելված գոտի
Համակարգչային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվական— Fable: The Lost Chapters
- 2007 թվական— The Simpsons Game
- 2008 թվական— Fable II
- 2010 թվական— Fable III
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ «Լավագույն երաժշտություն», «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար։
- 1997 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», «Մարսը գրոհում է» գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար («Մարսը գրոհում է»)։
- 1998 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար («Սևազգեստ մարդիկ»)։
- 2000 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար (Քնկոտ Հովիտ»)։
- 2003 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար («Սարդ մարդ»)։
- 2005 թվական— Մրցանակ «Էմմի», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», հեռուստասերիալի համար գրած երաժշտության համար(«Հուսահատ տնտեսուհիները»)[5]։
- 2013 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար («Ֆրանկենվինի»)։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օսկար»
- 1998 թվական— Օսկար, Անվանակարգ․ Լավագույն սաունդթրեք դրամատիկական ֆիլմի համար («Խելացի Ուիլ Հանթինգ»)
- 1998 թվական— Օսկար, Անվանակարգ․ Լավագույն սաունդթրեք երաժշտական կատակերգության համար («Սևազգեստ մարդիկ»)
- 2004 թվական— Օսկար, Անվանակարգ․ Լավագույն օրիգինալ սաունդթրեք («Մեծ ձուկ»)
- 2009 թվական— Օսկար, Անվանակարգ․ Լավագույն սաունդթրեք («Հարվի Միլք»)
- BAFTA
- 2003 թվական— Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակ, Անվանակարգ․ Էնթոնի Էքսկվիթի անվան մրցանակ ֆիլմի համար երաժշտություն ստեղծելու համար («Չիկագո»)
- 2011 թվական— Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակ, Անվանակարգ․ Էնթոնի Էքսկվիթի անվան մրցանակ ֆիլմի համար երաժշտություն ստեղծելու համար(«Ալիսան հրաշքների աշխարհում»)
- «Ոսկե գլոբուս»
- 1994 թվական— Ոսկե գլոբուս, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար», անվանակարգում («Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ»)
- 2004 թվական— Ոսկե գլոբուս, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար», անվանակարգում («Մեծ ձուկ»)
- 2011 թվական— Ոսկե գլոբուս, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար», անվանակարգում («Ալիսան հրաշքների աշխարհում»)
- «Սատուրն»
- 1990 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար», անվանակարգում («Բիթլջուս»)
- 1992 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար»,անվանակարգում («Մկրատաձեռն Էդվարդը»)
- 1996 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար»,անվանակարգում («Դոլորես Քլեյբորն ֆիլմ»)
- 1997 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար»,անվանակարգում («Հրեշներ»)
- 2004 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար,անվանակարգում («Հալկ»)
- 2005 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար», անվանակարգում («Մարդ-սարդ 2»)
- 2006 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար»,անվանակարգում («Չարլին և շոկոլադի գործարանը»)
- 2014 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար»,անվանակարգում («Օզ. Մեծ ու սարսափելի»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ https://d23.com/walt-disney-legend/danny-elfman/
- ↑ 5,0 5,1 «Composer Danny Elfman Scores First Emmy Award».
- ↑ «Daniel Robert Elfman - California, Birth Index». FamilySearch. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «PASSAGES: Bridget Fonda's Boingo Wedding» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт композитора
- https://www.instagram.com/dannyelfman/
- https://www.imdb.com/name/nm0000384
- https://www.allmusic.com/artist/danny-elfman-mn0000569119
- https://www.discogs.com/artist/75864
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Էլֆման» հոդվածին։ |
|
- Մայիսի 29 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի ռոք երաժիշտներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Հրեա երգիչներ
- Ռոք երաժիշտներ
- Օսկարակիրներ