Jump to content

Դավիթ Չիսլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Չիսլյան
Ի ծնեԴավիթ Գևորգի Չիսլյան (Չիսլիև)
Ծնվել էսեպտեմբերի 22, 1878(1878-09-22)[1] կամ սեպտեմբերի 22, 1879(1879-09-22)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 2, 1970(1970-01-02)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՌիգայի պոլիտեխնիկ համալսարան

Դավիթ Գևորգի Չիսլյան (Չիսլիև) (սեպտեմբերի 22, 1878(1878-09-22)[1] կամ սեպտեմբերի 22, 1879(1879-09-22), Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 2, 1970(1970-01-02), Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է հայկական գերեզմանատանը), ճարտարապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1912 թվականից եղել է Թիֆլիսի քաղաքային վարչության գլխավոր ճարտարապետը, 1921-1926 թվականներին՝ Թիֆլիսի պետկառույցների կոմիտեի փոխտնօրեն, 1926-1934 թվականներին՝ Լենինականի վերականգնման արվեստանոցի գլխավոր ճարտարապետ, 1934-1941 թվականներին՝ Սոչի-Մացեստա ճարտարապետական խմբի գլխավոր ճարտարապետ և փոխտնօրեն։ 1932 թվականից բնակվել է Մոսկվայում. ավարտին է հասցրել դեռևս 1908 թվականին սկսած հունական հինգ օրդերների աղյուսակի և այլ նյութերի ամփոփումը։

Չիսլյանի նախագծերով Թիֆլիսում կառուցվել են բնակելի տներ (1918, 1922), դպրոցներ, «Քաղաքային խմբակի» («Կրուժոկ») եռահարկ ակումբը (1914, այժմ՝ Սպայի տուն), «Զարյա Վոստոկա» (ռուսերեն) թերթի խմբագրատունը (մրցույթային նախագիծ, 1927, առաջին մրցանակ ՝ 1930) և այլն։

Լենինականում կազմել է քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագիծը (1926), կառուցել փորձնական երկրաշարժակայուն եռահարկ վեց շենք (բոլորը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ մնացել են կանգուն), 1926-1934 թվականներին մասնակցել է Մայիսյան ապստամբության հրապարակի, մի քանի փողոցների կառուցապատմանը, նախագծել և կառուցել է «Շիրակ» եռահարկ հյուրանոցը (1928), պետբանկի շենքը, Սոչիում՝ «Բելվեդեր» ռեստորանը, Մոսկվայի Գոգոլյան պուրակում՝ Արթիկի վարդագույն տուֆից յոթհարկանի բնակելի տուն (1935)։ Արթիկում հայտնաբերել է վարդագույն, կարմիր և մանուշակագույն տուֆերի մեծ հանքաշերտեր, կազմակերպել խոշոր քարհանք և տուֆի արդյունաբերական արտադրությունը։ Հեղինակ է «Արթիկի տուֆի շինարարական լավաները» գրքի (ռուսերեն)[2][3]։

Նշանավոր գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ եկեղեցու նախագիծ[4]։

Սպաների տուն, Թբիլիսի
Գոգոլևսկի բուլվար 27
Լքված ռեստորան Ախուն լեռան վրա
Ռուսթավելու պողոտայում գտնվող «Սպաների տուն» շենքը,
42-րդ շենք՝ Ռուսթավելի պողոտայի «Զարյա Վոստոկա» (1926-1929) հրատարակչության շենքը,
Գալակտիոն Տաբիձեի փողոց 17 - Ա. Վ. Կուսիկովի նախկին տունը[5],
Բնակելի տներ Գեորգի Ցաբաձեի փողոցում (1926-1928)։

Գոգոլևսկի բուլվար 27 - բնակելի շենք (1933), արժեքավոր քաղաքաշինական օբյեկտ[6]։

Ռեստորան Ախուն լեռան վրա[7]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տիգրանյան Է.: Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. XIX դարի վերջ - XX դարի սկիզբ. Ե. 2000, էջ 187-197։
  • ენციკლოპედია «თბილისი», გვ., 934, თბ., 2002.
  • Архитектура Советской Армении 1920—1950. 1951
  • Сочи-Мацеста : (Очерк архитектуры) / Н. Б. Соколов. — Москва : изд. и 2-я тип. Гос. изд-ва архитектуры и градостроительства, 1950. — 126 с.
  • Ведомственное и кооперативное жилище в Москве второй половины 1920-х — первой половины 1930-х годов : диссертация … кандидата архитектуры : 05.23.20 / Князев Михаил Борисович; [Место защиты: Московский архитектурный институт (государственная академия)]. — Москва, 2019. — 219 с.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Артикские строительные туфовые лавы и конструкции из них [Текст] / Д. Г. Числиев ; Обл.: Е. П. — 2-е изд., доп. и перераб. — Москва : гостип им. К. Маркса, 1932. — Обл., 159 с., включ. тит. л., 1 с. объявл. : ил.[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Числиев (Числян) Давид Георгиевич». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «Числиев Д. Г. (1878—1969) Интерьер католического храма». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  5. «Дом Кусикова (Табидзе)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «О доме Гоголевский бульвар дом 27 в Москве». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  7. «Заброшенный ресторан на горе Ахун». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  8. Каталог РГБ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Российский Родословный Фонд