Գևորգ Չայլախյան
Գևորգ Չայլախյան | |
---|---|
1897[1] - հունվարի 16, 1963[1] | |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հրետանի[1] |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ[1], Հայրենական մեծ պատերազմ[1], Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Խորհրդա-ճապոնական պատերազմ |
Կրթություն | Կոնստանտինովյան հրետանային ուսումնարան (1917)[1] |
Պարգևներ |
Գևորգ Քրիստափորի Չալխանյան (1897[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 16, 1963[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1])։ Միքայել Չայլախյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1897 թվականին Դոնի-Ռոստովի Նախիջևանում, ծառայողի ընտանիքում։ Շուտով Չայլախյանի ընտանիքը մշտական բնակություն է հաստատում Նովոչերկասկ քաղաքում։ Գևորգը 1916 թվականին արծաթե մեդալով ավարտում է Նովոչերկասկի գիմնազիան։ Նույն թվականին զորակոչվում է և ծառայում Պետրոգրադի զորամասերից մեկում։ Կարճ ժամանակ հետո հրամանատարությունը նրան ուղարկում է Պետրոգրադի Կոնստանտինովյան հրետանային ուսումնարան՝ սովորելու։ Հաջողությամբ ավարտելով ուսումնարանը, նա ստանում է ենթասպայի կոչում։ Նրան նշանակում են Խարկովի մարզի Չուգուև քաղաքի գնդերից մեկի մարտկոցի հրամանատար, որտեղից նրան տասն օր հետո ուղարկում են Հարավարևմտյան ռազմաճակատ՝ գերմանացիների դեմ կռվելու։ Նա նշանակվում է Սիբիրյան հրետանային բրիգադի 1-ին մարտկոցի կրտսեր սպա։
1917 թվականի վերջերին Չայլախյանին նշանակում են Երևանի 5-րդ թեթև մարտկոցի կրտսեր սպա։ Այս նույն մարտկոցի հետ նա ակտիվ մասնակցում է Սարդարապատում և Շարուր-Նախիջևանի ուղղությամբ թուրքական զորքերի դեմ մղվող կռիվներին։
Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո Չայլախյանն առաջին իսկ օրերին իր մարտկոցով մտնում է Կարմիր բանակի կազմի մեջ և ակտիվ մասնակցություն ունենում Ղամարլուի և Զանգեզուրի ռազմաճակատներում։ Հայկական ԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեն նրան պարգևատրում է Կարմիր դրոշի շքանշանով։ Մինչև 1935 թվականի մարտը, ծառայել է Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, հրետանային դասակի հրամանատարի պաշտոնից հասնելով մինչև Հայկական դիվիզիայի հրետանու պետի պաշտոնին։ 1935 թվականին ընտրվում է Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի անդամ և Երևանի քաղաքային խորհրդի անդամ։
1935 թվականին տեղափոխում են Բաքու և նշանակում կորպուսի հակաօդային պաշտպանության օպերատիվ բաժնի պետ։ 1937-1938 թվականներին սովորում և ավարտում է Պուշկին քաղաքի Հրամկազմի կատարելագործման բարձրագույն հրետանային դասընթացները։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-խորհրդային ռազմաճակատի առաջին օրերին գնդապետ Չայլախյանը, գտնվելով Լվովի ռազմական օկրուգում, իր զենիթային հրետանիով գործուն մասնակցություն ունեցավ Լվով և Տերնոպոլ քաղաքների համար մղվող մարտերին։
Հակաօդային պաշտպանության նոր կադրեր պատրաստելու համար բարձր հրամանատարությունը Չայլախյանին պատերազմի երկրորդ ամսին ռազմաճակատից ետ է կանչում Մոսկվա և նշանակում Կարմիր բանակի ՀՕՊ-ի բարձրագույն դպրոցի հակաօդային պաշտպանության տակտիկայի ամբիոնի պետ և դասախոս։
ԽՍՀՄ Ժողկոմսովետը 1943 թվականի սեպտեմբերին նրան շնորհում է հրետանու գեներալ-մայորի զինվորական կոչում։
Հետագայում գեներալ Չայլախյանին նշանակում են Անդրկովկասյան ռազմաճակատի հակաօդային պաշտպանության պետ։ Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի հակաօդային պաշտպանության գործը հմտորեն կազմակերպելու համար պարգևատրվել է Լենինի, Կարմիր Դրոշի երկու, «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի և Կարմիր Աստղի շքանշաններով։
Ավելի ուշ, հրետանու նշանակվելով բանակի հրամանատարի տեղակալ՝ Մանջուրիայում մասնակցում է Կայսերական Ճապոնիայի զոքերի դեմ մղվող կռիվներին։
Ճապոնիայի դեմ մղված կռիվների ժամանակ ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշանով։
1945 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի ավարտից հետո մոտ 12 տարի վարում է Խորհրդային Միության Մարշալ Լ. Ա. Գովորովի անվան հրետանու ռադիոտեխնիկական ակադեմիայի տակտիկայի ամբիոնի պետի պաշտոնը։
Առողջության պատճառով 1958 թվականից պահեստի գեներալ էր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 665)։ |
- 1897 ծնունդներ
- Հունվարի 16 մահեր
- 1963 մահեր
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- ԽՍՀՄ հրետանային զորքերի հայ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայ գեներալ-մայորներ