Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Բադալյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Բաբայի Բադալյան (սեպտեմբերի 28 , 1922 (1922-09-28 ) [ 1] [ 2] , Դոնի Ռոստով , Դոնի մարզ , ՌԽՖՍՀ [ 1] [ 2] - հոկտեմբերի 1 , 1993 (1993-10-01 ) [ 2] , Երևան , Հայաստան [ 2] ), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967 )։
Ծնվել է Դոնի Ռոստովում ։ Սովորել է Ռոստովի Ճանապարհաշինական ինստիտուտում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը ։ 1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։
Գործերից են Անանիա Շիրակացու (բազալտ , 1963, Մատենադարանի ճակատամասում) արձանը, Ակսել Բակունցի (բազալտ, 1963, Գորիս ), Հանքափոր Բանվորի հուշարձանը (բազալտ, 1960, Քաջարան) և «Տիեզերքը նվաճողներին» (բազալտ, 1981, Գեղարքունիքի մարզ ), Հ. Հակոբյանի հուշարձանը (Ղարաբաղ ), Վարդան Մամիկոնյան (Ղափան ), «Ոչ աստված, ոչ թագավոր», «Նվաճվածը», «Ազատագրված հողում» հուշարձանները, Գևորգ Էմինի և Հովհաննես Հովհաննիսյանի դիմաքանդակները [ 3] [ 4] ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան : Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 2005. — հատոր 1. — էջ 188.
↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին . Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 188.
↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 204 )։