Գտնված երազ
Արտաքին տեսք
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Հովհաննես Դիլաքյան |
Սցենարիստ | Մ. Դիլաքյան |
Հնչյունավորում | Մհեր Մկրտչյան |
Պրոդյուսեր | Ս. Պետրոսյան |
Անիմատորներ | Ս. Գալստյան Յ. Մուրադյան Ռ. Սարգսյան |
Երաժշտություն | Ռուբեն Հախվերդյան Ս. Գյուլխասյան, Ա. Սաթյան |
Օպերատոր | Ա. Քյուրդիան |
Հնչյունային օպերատոր | Ա. Դրոժենկո |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | հայերեն |
Ընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 9:38 |
Թվական | 1976 |
Գտնված երազ, 1976 թվականի հայկական արտադրության մուլտֆիլմ, արտադրված Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ աղջիկը, հետևելով կենդանություն առած թիթեռներին, գնում է գտնելու իր պապիկի կորած քունը։ Նա հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է նկարի ծերուկի հետ։ Երբ առավոտյան աղջիկը վերադառնում է, պապն արդեն քնել էր։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Մ. Դիլաքյան[1]
- Ռեժիսոր և բեմադրող նկարիչ Հովհաննես Դիլաքյան[1]
- Երգերի և երաժշտության հեղինակ Ռուբեն Հախվերդյան (ձայնակցում է Ջինա Վանյանը), Ս. Գյուլխասյան, Ա. Սաթյան
- Հնչյունավորողներ՝
- Ծերուկ - Մհեր Մկրտչյան
- Աղջիկ - Հռիփսիմե Կիրակոսյան
- Պապիկ - Էդգար Էլբակյան
Մեջբերումներ մուլտֆիլմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմում շատ քիչ են երկխոսությունները, չկա նաև հեղինակային խոսք։ Կան մի քանի փոքրիկ երկխոսությունները։
Բարի լույս, պապի՜կ։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «40 տարի անց հեղինակը խոսում է «Գտնված երազ»-ի ուղերձի մասին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.