Գուստավ ֆոն Շմոլլեր
Գուստավ ֆոն Շմոլլեր Gustav von Schmoller | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1838[1][2][3][…] |
Ծննդավայր | Հայլբրոն |
Մահացել է | հունիսի 27, 1917[1][2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Bad Harzburg, Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա |
Գերեզման | Կայսեր Վիլհելմի հուշատակ գերեզման |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան |
Գիտական աստիճան | doctorate in Political Science and Economics? |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Հալլե-Վիտենբերգի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և HU Berlin |
Ծնողներ | հայր՝ Friedrich von Schmoller? |
Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ և Պրուսիայի պատմագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա |
Gustav Schmoller Վիքիպահեստում |
Գուստավ ֆոն Շմոլլեր (գերմ.՝ Gustav von Schmoller, (German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈʃmɔlɐ]]] ( ). հունիսի 24, 1838[1][2][3][…], Հայլբրոն - հունիսի 27, 1917[1][2], Bad Harzburg, Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), գերմանացի տնտեսագետ, պատմաբան, պետական և հասարակական գործիչ, տնտեսագիտության պատմական դպրոցի ներկայացուցիչ։ Մշակել է պետական սոցիալիզմի տեսությունը։
Եղել է առաջատար Sozialpolitiker (սոցիալական ուղղվածություն ունեցող քաղաքականություն վարելու գաղափարի ջատագով), Verein für Socialpolitik-ի՝ գերմանական տնտեսագիտական ընկերակցության հիմնադիր և երկարամյա ղեկավար (այդ ընկերակցությունը մինչև օրս գործում է)[4]։
Շմոլլերն իր գլխավոր նպատակն է համարել պրուսական միապետությունն ու բյուրոկրատիան հաշտեցնել լիբերալ (ազատական) պետության գաղափարի հետ և այն համալրել պառլամենտարիզմի լավագույն տարրերով՝ հասարակական բարեփոխումներ իրականացնելու նպատակով[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1838 թվականի հունիսի 24-ին, Հայլբրոնում, պետական ծառայողի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857-1861 թվականներին Թյուբինգենի համալսարանում ուսումնասիրել է Kameralwissenschaft , որը տնտեսագիտության, իրավագիտության, պատմության և քաղաքացիական կառավարման հիմունքների համակցություն էր։ 1861 թվականին աշխատանքի է նշանակվել Վյուրթեմբերգի վիճակագրական դեպարտամենտում[7]։ Հետագայում որպես պրոֆեսոր պաշտոնավարել է Հալլեի (1864–1872), Ստրասբուրգի (1872–1882), Բեռլինի Հումբոլդի անվան (1882–1913) համալսարաններում[8]։ 1899 թվականից մինչև իր մահը Պրուսիայի լորդերի պալատում ներկայացրել է Բեռլինի համալսարանը։
Եղել է՝
- Պրուսական պետական խորհրդի անդամ (սկսած 1884 թվականից).
- «Սոցիալական քաղաքականության խորհրդի» հիմնադիրներից մեկը (1890 թվական).
- 1881 թվականից «Jahrbuch für Gesetzgebung, Verwaltung und Volkswirtschaft im deutschen Reiche» ամսագրի խմբագիր.
- Սոցիալական քաղաքականության խորհրդի ղեկավար (1890-1917).
- Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1890), հետագայում՝ արտասահմանյան պատվավոր անդամ(1901)[9]։
Շմոլլերը պնդում էր, որ յուրաքանչյուր տնտեսագիտական տեսություն պետք է հիմնվի ճշգրիտ պատմական հետազոտությունների, տեխնիկայի զարգացման, սոցիալական հաստատությունների բնույթի և այլ պայմանների վրա։
Որպես պետական սոցիալիզմի հիմնադիր՝ նա կողմ էր պետության միջամտությանը տնտեսության մեջ՝ ժողովրդական տնտեսության (գերմ.՝ Volkswirtschaft) զարգացման նպատակով։
Զգալի էր Գուստավ Շմոլլերի ազդեցությունը 1875-ից 1910 թվականներին Գերմանիայում տարված տնտեսական քաղաքականության, հասարակական ու ֆիսկալ բարեփոխումների և ակադեմիական դիսցիպլինների վրա[10]։ Նա եղել է Գերմանիայի ռազմածովային հզորության ամրապնդման և գերմանական կայսրության անդրծովյան նվաճումների ընդարձակման մոլեգին կողմնակից։
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pour le Mérite շքանշան, 1899[11]
- Կիսանդրին տեղադրվել է Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանում
- Գուստավ ֆոն Շմոլլերի պատվին մեկական փողոց ու դպրոց են անվանակոչվել նրա ծննդավայրում՝ Հայլբրոնում, իսկ Գերմանիայի մայրաքաղաքում՝ Բեռլինում նրա անունով կոչվել են մեկական փողոց ու հրապարակ[12]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Zur Geschichte der deutschen Kleingewerbe im 19 Jahrhundert», Հալե, 1870;
- «Über einige Grundfragen des Rechts und der Volkswirtshaft», 2 Aufl., Իենա, 1875;
- «Zur Literaturgeschichte der Staats- und Sozialwissenschaften», Լայպցիգ, 1888;
- «Die soziale Frage», Մյունխեն, 1918;
- «Ժողովրդական տնտեսություն, գիտություն ժողովրդական տնտեսության մասին և նրա մեթոդները», Մոսկվա, 1902;
- «Դասակարգերի պայքարը և դասակարգային ղեկավարումը», Մոսկվա, 1906.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքս Վեբեր, «Der Sinn der „Wertfreiheit“ der soziologischen und ökonomischen Wissenschaften», «Logos», 1918, Bd 7;
- Schaäfer U. G., «Historische Nationalökonomie und Sozialstatistik als Gesellschaftswissenschaften», Քյոլն, 1971
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ Bonn, M.J. (1938). «Gustav Schmoller und die Volkswirtschaftslehre». The Economic Journal. 48 (192): 713–714. doi:10.2307/2225060. JSTOR 2225060.
- ↑ Grimmer-Solem, Erik (2003). The Rise of Historical Economics and Social Reform in Germany, 1864-1894. Clarendon Press. էջեր 197–198.
- ↑ Nau, Heino Heinrich (2000). «Gustav Schmoller's Historico-Ethical Political Economy : ethics, politics and economics in the younger German Historical School, 1860-1917». European Journal of the History of Economic Thought. 7 (4): 523. doi:10.1080/09672560050210098. S2CID 154920944.
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
- ↑ Encyclopedia of Law and Society: American and Global Perspectives, 3rd ed., "Schmoller, Gustav von."
- ↑ |52804|Густава Фридриха Шмоллера}}
- ↑ Powers, Charles H. (1995). «Review». American Journal of Economics and Sociology. 54 (3): 287–288. doi:10.1111/j.1536-7150.1995.tb03427.x. JSTOR 3487093.
- ↑ Pour le Merit. «Mitglieder des Ordens». Վերցված է 2017-12-05-ին.
- ↑ |art=a|bez=15|id=S343|zlb98=1772|kaupert=Schmollerplatz-12435-Berlin|name=Schmollerplatz}} |art=a|bez=15|id=S344|zlb98=1772|kaupert=Schmollerstrasse-12435-Berlin|name=Schmollerstraße}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gustav von Schmoller im Internet Archive
- Gustav Friedrich von Schmoller. Արխիվացված 2015-04-17 Wayback Machine Humboldt-Universität zu Berlin
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ ֆոն Շմոլլեր» հոդվածին։ |
|
- Հունիսի 24 ծնունդներ
- 1838 ծնունդներ
- Հունիսի 27 մահեր
- 1917 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի տնտեսագետներ
- Գերմանացի հասարակական գործիչներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի պետական գործիչներ
- Գերմանացի տնտեսագետներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ