Jump to content

Գնչուների լեզվի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնչուների լեզվի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՆոյեմբերի 5[1]
Հաստատվածնոյեմբերի 3, 2015[2]
Ի հիշատակգնչուական լեզու[1]
Կայքunesco.org/en/days/romani-language(անգլ.)

«Գնչուների լեզվի միջազգային օր», ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից ընդունված իրադարձություն, որի նպատակ է հռչակվել գնչուների լեզվի պահպանումը, մշակույթի տարածումն և մայրենի լեզվով կրթությունը։ 2009 թվականից սկսած նշվում է յուրաքանչյուր տարի՝ նոյեմբերի 5-ին[3]։ 2012 թվականին Խորվաթիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց այն, իսկ 2015 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 5-ը հռչակեց գնչուների լեզվի համաշխարհային օր[4][5]։ 2018 թվականի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 16 երկրներ գնչուերենը ճանաչում են որպես փոքրամասնություն կազմող գնչուների լեզու՝ համաձայն «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի»[6]։

Իրադարձությունը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 5-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, ծագումով գնչու գիտնական և քաղաքական գործիչ Վելժկո Կայտազիի հեղինակած «Գնչուերեն-խորվաթերեն և խորվաթերեն-գնչուերեն» առաջին բառարանի շնորհանդեսի ժամանակ։ Այդ օրը ամբողջ աշխարհից և Խորվաթիայից ներկայացած գնչուական համայնքի ներկայացուցիչները ստորագրեցին կանոնադրություն, ըստ որի նոյեմբերի 5-ը Խորվաթիայի Հանրապետությունում հռչակվեց գնչուների լեզվի օր։ Կանոնադրության ստորագրումը նախաձեռնել և կազմակերպել են Վելյկո Կայտազին և «Կալի Սարա» գնչուների կրթության խորվաթական ասոցիացիան (այսօր կոչվում է Խորվաթիայի գնչուների միություն «KALI SARA»): Կանոնադրությունը ստորագրել են մոտ 150 հոգի։

Նոյեմբերի 5-ը Խորվաթիայի Հանրապետությունում գնչուների լեզվի օր հռչակող կանոնադրություն (2008 թվականի նոյեմբերի 5, Զագրեբ, Խորվաթիա)

Մեկ տարի անց, 2009 թվականի նոյեմբերի 3-ից 5-ը Զագրեբում կայացած Գնչուների լեզվի ստանդարտացման և կոդավորման համաշխարհային սիմպոզիումի ժամանակ, Գնչուների միջազգային միությունը և գնչուների կրթության խորվաթական «Կալի Սարա» ասոցիացիան հրապարակեցին փաստաթուղթ, ըստ որի առաջարկվում էր Նոյեմբերի 5-ը ճանաչել որպես գնչուների լեզվի համաշխարհային օր բոլոր այն երկրներում, որտեղ ապրում են գնչուները։ Այսպիսով, 2009 թվականի նոյեմբերի 5-ին այդ տոնը առաջին անգամ նշվեց պաշտոնապես[3][7]։

Միջազգային ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 25-ին կայացած նստաշրջանում Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (122 կողմ) ընդունեց պատգամավորների առաջարկ-խնդրանքը՝ աջակցելու նոյեմբերի 5-ը գնչուների լեզվի համաշխարհային օրը հռչակելու նախաձեռնությանը։ Քանի որ Խորվաթիայի կառավարությունը աշխարհում առաջինն էր հանդես եկել նման առաջարկով, նաև հրավիրեց այլ երկրների խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին և կառույցներին, ինչպես նաև ժողովուրդներին՝ միանալու նախաձեռնությանը։ Եվ հենց Խորվաթիայի Հանրապետության խնդրանքով էլ 2015 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 5-ը հռչակեց գնչուերեն լեզվի համաշխարհային օր[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.unesco.org/en/days/romani-language
  2. https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000235250_spa
  3. 3,0 3,1 «Croatian Post To Mark World Romani Language Day With Stamp | Croatia Week». Croatia Week | Croatian news portal in English (անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  4. 4,0 4,1 «Proclamation of 5 November as: World Day of Romani Language». unesdoc.unesco.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «5 November: International Day of Romani Language». ECML/CELV (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  6. «World Day of Romani Language». Council of Europe (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Svjetski dan romskog jezika (2012). «Declaration Issued at the 1st World Day of the Rromani Language». Svjetski dan romskog jezika 03.-05. studenog 2011. godine ; Zagreb ; zbornik = Tekstonqo kidipe sa themesqo dǐves e rromane ćhibaqo. Veljko Kajtazi, Croatia Svjetski dan romskog jezika Zagreb. Zagreb: Udruga za promicanje obrazovanja Roma u Republici Hrvatskoj "Kali Sara. էջ 9. ISBN 978-953-55966-1-5. OCLC 927515973.