Գլոբալիստիկա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Գլոբալիստիկա, 1) մարդու գործունեության արդյունքում ձևավորված բազմաթիվ համընդգրկուն միահյուսվող փոխկապակցված դժվարությունների և հիմնախնդիրների ամբողջություն։ Գլոբալ են համարվում այն հիմնախնղիրները. որոնք, ա) առնչվում են պետությունների և ժողովուրդների, ինչպես նաև մարդկանց կենսական շահերի հետ, բ) ժամանակակից քաղաքակրթության զարգացման օբյեկտիվ գործոններն են, գ) անչափ սուր բնույթ են կրում և սպառնում են մարդկության գոյությանը, դ) լուծման համար պահանջում են համայն մարդկության միացյալ ջանքերը։ Գլոբալիստիկայի հիմնական կատեգորիան «գլոբալ լուծումն» է, որը մեկնաբանվում է որպես համաձայնեցված, համընդգրկուն և միաժամանակյա փորձեր լուծելու որքան հնարավոր է շատ համամարդկային հիմնախնդիրներ կամ գոնե ուրվագծեր դրանց լուծման ուղիները և ռազմավարությունը։ Դրանցից են ռազմական արդյունաբերության կողմնորոշումը խաղաղ նպատակների, հետամնաց երկրների սոցիալ-տնտեսական զարգացումը, որակապես նոր բնույթի բնապահպանական խնդիրները, էներգետիկայի զարգացումը' որակապես նոր պայմաններում, անհավասարաչափ տնտեսական աճը, բնակչության աճը և միգրացիոն գործընթացները. աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունները, միջազգային ահաբեկչությունն են։ 2) Միասնական աշխարհակեցության կայացման գործընթացներն ուսումնասիրող գիտության։ Այս դեպքում առաջարկվում է աշխարհահամակալպային մոտեցումը, որի շրջանակներում գլոբալ աշխարհը պատմական համակարգ է' հիմնված կապիտալիզմի էքսպանսիայի և միասնական աշխարհի մասնատման (կենտրոն, ծայրամաս և կիսածայրամաս) վրա։ Հիմնական կատեգորիաներն են « արտադրության գլոբալ համակարգ», «դասակարգերի ձևավորման գլոբալ գործընթաց» են։ Մոտեցումը տառապում է պարզունակությամբ և օգտապաշտությամբ. կարևորվում է տնտեսության դերը, անտեսվում մարդկության մշակութային բազմազանությունը։ Այսօր առավել հրատապ է գլոբալ գործընթացների պատմական դինամիկայի, ինչպես նաև դրանց զարգացման հնարավոր ուղիների և երկարամյա հեռանկարների ուսումնասիրությանը։ Հենց այս տեսանկյունից են ուսումնասիրում գլոբալ աշխաըհը քաղաքակրթական կամ մշակաթաբանական մոտեցման կողմնակիցները' գլոբալացման գործընթացը դիտելով որպես քաղաքակրթությունների երկխոսության հնարավոր և ցանկալի արդյունք։ Այս առումով քաղաքական գլոբալիստիկայի հիմնական խնդիրներից մեկը քաղաքակրթությունների երկխոսության նոր հայեցակարգի մշակումն է։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва