Jump to content

Գիտելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիտելիք (այլ կիրառումներ)

Գիտելիք, ծանոթություն, իրազեկում, կամ հասկանալ ինչ-որ մեկին կամ ինչ որ մի բան՝ փաստեր, տեղեկատվություն, նկարագրություններ, կամ փորձի միջոցով ձեռք բերված ունակություններ, կամ ընկալման, բացահայտման կամ սովորելու միջոցով՝ կրթություն։

Գիտելիքը կարող է վերաբերել առարկայի հասկանալուն՝ տեսական կամ պրակտիկ։ Այն կարող է լինել անուղղակի (ինչպես պրակտիկ հմտություն կամ փորձառություն); այն կարող է լինել քիչ կամ շատ ձևական կամ համակարգված[1]։ Փիլիսոփայության մեջ, գիտելիքի ուսումնասիրությունը կոչվում է Իմացաբանություն; փիլիսոփա Պլատոնի հայտնի գիտելիքի հայտնի սահմանումն է՝ "արդարացված ճշմարիտ հավատք"[2]։

Գիտելիքի ձեռքբերումը պայմանավորված է բարդ ճանաչողական գործընթացներով՝ ընկալում, Հաղորդակցություն և հիմնավորում;[3] գիտելիքը նաև վերաբերվում է մարդկանց ճանաչողության ունակությանը[4]։

Գիտելիքի տեսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Ռեյդ, Գիտելիք (1896). Թոմաս Յեֆերսոն, շենք, Վաշինգտոն
Փիլիսոփայության տարանջատումը գիտությունից հնարավոր դարձավ հետևյալ հասկացությամն՝ փիլիսոփայությունը "գիտելիքի տեսության" հիմքն է, տարբեր է գիտությունից, քանի որ այն գիտության բոլոր ճյուղերի հիմքն է... Առանց "գիտելիքի տեսության" այս գաղափարի, դժվար է պատկերացնել "փիլիսոփայությունը" կլինի արդի գիտության դարաշրջանում։

Գիտելիքի սահմանումը իմացաբանությամբ զբաղվող փիլիսոփաների բանավեճերի մշտական հարցն է։ Պլատոնի կողմից նկարագրված, բայց վերջնականապես չհաստատված դասական սահմանումը[5] նշում է, որ պնդումը, որպեսզի գիտելիք համարվի, այն պետք է երեք չափանիշերի բավարարի՝ այն պետք է արդարացված, ճշմարիտ և համոզիչ լինի։ Ոմանք հայտարարում են, որ այս պայմանները բավարար չեն, ինչպես Գետյերի դեպքի օրինակներն ենթադրաբար ցույց են տալիս։ Մի շարք տարբերակներ են առաջարկվում, ներառյալ Ռոբերտ Նոզիկի փաստարկների համար պահանջները, որ 'ուղղորդում է ճշմարըությանը' և Սիմոն Բլաքբըրնը լրացուցիչ պահանջ է դնում, որ մենք չենք ուզում ասել նրանք, ովքեր հանդիպում են այս պայմաններից որևէ մեկին 'թերության կամ ձախողման միջոցով' գիտելիք ունեն։ Ռիչարդը առաջարկում է, որ գիտելիքի սահմանումը պահանջում էհավատի ապացույցը պահանջում է դրա ճիշտ լինելը[6]։

Ի տարբերություն այս մոտեցման, Լյուդվիգ Վիտգենշթայնը Մուրի պարադոքսին հետևելով դիտարկել էր, որ կարելի է ասել "Նա դրան հավատում է, բայց դա այդպես չէ," բայց ոչ "Նա դա գիտի, բայց դա այդպես չէ։"[7] Նա շարունակում է պնդել, որ դա դրանք չեն համապատասխանում տարբեր մտավոր վիճակներին, բայց ավելի շուտ համոզվածության մասին խոսելու տարբեր եղանակներին։ Այստեղ տարբերությունը բանախոսի մտավոր վիճակի մեջ չէ, այլ նրանց կողմից տարվող գործունեության։ Օրինակ, իմանալու համար, որ թեյնիկը եռում է, պետք չէ լինել հատուկ մտավոր վիճակում, այլ թեյնիկի եռում է հայտարարության հետ կապված որոշակի առաջադրանք կատարի։ Վիտգենշթայնը ձգտում էր շրջանցել սահմանման դժվարությունները, հետևելով թե ինչպես է "գիտելիքը" օգտագործվում բնական լեզուներում։ Նա գիտելիքը ընկալում էր որպես նմանությունը ընտանիքում։ Այս գաղափարին հետևելով, "գիտելիքը" վերակառուցվել է որպես կլաստերային հայեցակարգ, որը մատնանշում է համապատասխան հատկանիշեր, բայց որևէ սահմանմամբ չի ամբողջականացվում[8]։

Հաղորդակցվող գիտելիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Los portadores de la antorcha (The Torch-Bearers)Աննա Հայաթ Հանթինգթոնի քանդակը, որ խորհրդանշում է գիտելիքի փոխանցումը մի սերընդից հաջորդին, (Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան)

Լեզվական սիմվոլներով ներկայացումը կարող է օգտագործվել իմաստն արտահայտելու և կարելի է դիտարկել որպես դինամիկ գործընթաց։ Այսպիսով սիմվոլիկ ներկայացման փոխանցումը կարելի է դիտարկել վերագրման պրոցես, որի միջոցով գիտելիքը կարող է փոխանցվել։ Հաղորդակցման այլ եղանակներն են դիտարկումը և նմանակումը, բանավոր փոխանակումը և աուդիո ու վիդեո ձայնագրությունները։ Լեզվի և սեմիոտիկայի փիլիսոփաները կառուցում և վերլուծում են գիտելիքի փոխանցման կամ հաղորդակցման տեսությունները։

Թեև շատերը կհամաձայնեն, որ գիտելիքի փոխանցման ամենատարածված և կարևոր գործիքներից մեկը գրելն ու կարդալն է, և գրավոր խոսքի օգտակարության փաստարկները բազմաթիվ են, այնուամենայնիվ որոշ գիտնականներ հասարակության վրա դրա ազդեցությանը թերահավատորեն են վերաբերվում։ Նեյլ Փոստմանը իր Տեխնոպոլիա ակնարկների ժողովածուում Պլատոնի Ֆյոդր աշխատանքի հատվածից գրավոր խոսքի օգտագործման դեմ փաստարկներ է բերում (Postman, Neil (1992) Technopoly, Vintage, New York, pp 73)։ Այդ հատվածում գիտնական Սոկրատեսը պատմում է Եգիպտական թագավոր Թամուսի և գրավոր խոսքի գյուտարար Թյոթի պատմությունը։ Երբ Թյոթը Թամուս թագավորին ներկայացնում է In this story, Theuth presents his new invention "գրելու" գյուտը, ասելով որ իր նոր գյուտը "իր գյուտը կբարելավի թե եգիպտացիների իմաստնությունը, թե նրանց հիշողությունը" (Postman, Neil (1992) Technopoly, Vintage, New York, p. 74). Թամուս թագավորը թերահավատորեն վերաբերվեց այս նոր գյուտին և այն մերժեց որպես հիշողության գործիք, ընդունելով այն որպես գիտելիքի պահպանման գործիք։ Նա պնդում էր, որ գրավոր խոսքը եգիպտացիներին կեղծ գիտելիքով կվարակի՝ նրանք փաստերն ու պատմությունները ձեռք կբերեն արտաքին աղբյուրից և ստիպված չեն լինի իրենք մտապահել գիտելիքի մեծ պաշարներ։ (Postman, Neil (1992) Technopoly, Vintage, New York, p. 74).

Գիտելիքի վաղ ժամանակակից դասական տեսությունները, հատկապես փիլիսոփա Ջոն Լոքիի ազդեցիկ էմպիրիզմը բացահայտ կամ անբացահայտ հիմնված ուղեղի մոդելի վրա, որը խոսքերը նմանեցնում է գաղափարներին[9]։ Լեզվի և մտքերի միջև այս անալոգիան հիմք դրեց գիտելիքի գրաֆիկական կոնցեպցիային, որում ուղեղը դիտարկվում է որպես աղյուսակ, բովանդակության արկղ, որը պետք է համալրվի տառերով, թվանշաններով և սիմվոլներով արտահայտված փաստերով։ Այս բերեց մի իրավիճակի որ էջում բառերի տարածական ներկայացումը ճանաչողական մեծ կշիռ ուներ, այնքան, որ մանկավարժները էջի և նոթատետրի տեսողական կառուցվածքին շատ մեծ ուշադրություն էին դարձնում[10]։

Մեդիա տեսաբանները, ինչպիսին Էնդրյու Ռոբինսոնն է շեշտում են, որ ժամանակակից աշխարհում գիտելիքի տեսողական պատկերումը հաճախ 'ավելի ճշմարիտ' է դիտարկվում քան բանավոր գիտելիքը։ Բավականին դժվար է պահպանել գրառումները թե ով և ինչ է ասել՝ սովորաբար ոչ աղբյուրը և ոչ բովանդակությունը հնարավոր չէ ստուգել։ Բամբասանքն ու լուրերը տարածված են երկու նիջավայրում էլ։ Ինչ վերաբերում է գրավոր խոսքի արժեքին, ապա մարդկային գիտելիքի ծավալն այսօր այնքան մեծ է, և մարդիկ հետաքրքրված են ժամանակի և տարածության մեջ առանձնացրած գիտելիքի մի փոքր մասով, որ գիտելիքի ընդգրկման և տարածման համար գրավոր խոսքը կենտրոնական տեղ է զբաղեցնում։

Արդի մեծ գրադարաններ ի հավելումն գեղարվեստական գրականության, գիտելիքի միլիոնավոր գրքեր ունեն։ Միայն վերջերս է, որ գիտելիքի գրառման համար աուդիո և տեսա տեխնոլոգիաները հասանելի են դարձել և դրանց օգտագործումը սարքավորումներ և էլեկտրաէներգիա է պահանջում։ Գրավոր խոսքը դեռևս գիտելիքի գրառման և տարածման ամենահասանելի և ամենաունիվերսալ ձևն է։

Գիտելիքի ձևերի բազմազանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմացությունը չի սահմանափակվում գիտության բնագավառով, գիտելիքն այս կամ այն ձևով գոյություն ունի գիտության սահմաններից դուրս։ Հասարակական գիտակցության յուրաքանչյուր ձևին՝ գիտության, փիլիսոփայության, դիցաբանության, քաղաքականության, կրոնի և այլն, համապատասխանում է գիտելիքի յուրահատուկ ձևեր։ Գիտելիքի ձևերը տարբերակվում են նաև հասկացությունների, սիմվոլային կամ գեղարվեստական-պատկերային հիմքով[11]։. Պատմականորեն մարդկային գիտելիքի առաջին ձևերից է խաղային իմացությունը (խաղը կառուցվում է պայմանականորեն ընդունված կանոններով և նպատակներով, հնարավորություն է ընձեռնում վեր կանգնել ամենօրյա կենցաղից, օգուտի մասին չհոգալ, վարվել խաղի ընդունված ազատ կանոններին համապատասխան). Կարելի է խաղընկերոջ խափել և ճշմարտությունը թաքցնել։ Այն ուսուցողական զարգացնող բնույթ է կրում, բացահայտում է մարդու բնավորությունը և կարողությունները, թույլ է տալիս ընդլայնել շփման հոգեբանական սահմաանները[11]։

Գիտելիքի տարբեր ձևեր են առանձնացվում՝ գիտական, գիտությունից դուրս, ամենօրյա-գործնական (ամենօրյա, ողջախոհ), ինտուիտիվ, կրոնական և այլն։

Ամենօրյա-գործնական գիտելիքը, որ գոյություն ուներ դեռևս մարդկության պատմության վաղ փուլերում և բնության և շրջակա իրականության մասին տարրական տեղեկություններ էր հաղորդում, (այսպես կոչված ողջախոհություն, նշաններ, խրատներ, բաղադրատոմսեր, անձնական փորձ, ավանդույթներ և այլն), ոչհամակարգված, չապացուցվող, ոչ գրավոր բնույթ ունի[11]։. Սովորական գիտելիքը շրջապատող աշխարհում մարդու կողմորոշման, ամենօրյա վարքագծի և կանխատեսման հիմք է ծառայում, սակայն սովորաբար սխալներ և հակասություններ է պարունակում։

Ռացիոնալության վրա հիմնված գիտական գիտելիքը բնութագրվում է օբյեկտիվությամբ ու ընդհանրությամբ և համընդհանուր արժևորման է հավակնում։ Այն նկարագրում, բացատրում և կանխագուշակում է իրականության գործընթացն ու երևույթը։ Գիտական իմացության զարգացման ընթացքում առաջացող և տեսությունների ու սկզբունքների փոփոխության բերող գիտական հեղափոխությունները, փոխարինվում են գիտության նորմալ զարգացման ժամանակաշրջանով (գիտելիքի խորացում և մանրրամասնում)[11].

Գիտական գիտելիքին հատուկ է տրամաբանական հիմնավորումը, ապացուցելիությունը, արդյունքների վերարտադրությունը, ստուգելիությունը, սխալների հեռացման և հակասությունների հաղթահարման ձգտումը։

Գիտական գիտելիքի ձևը ոչ գիտական գիտելիքի շատ ձևերից երիտասարդ է[11]։.

Ոչ գիտական գիտելիքը ինչ որ մեկի հնարածը չէ, այն ստեղծում է որոշակի ինտելեկտուալ համայնք ռացիոնալ չափանիշերից և էտալոններից տարբեր աղբյուրներով և ճանաչողության միջոցներով։ Անզուգական գիտելիքը ոչ թե ինչ-որ մեկի գյուտը չէ, այն ստեղծում է որոշակի ինտելեկտուալ համայնք `ռացիոնալ չափանիշներից տարբերվող ստանդարտների եւ ստանդարտների առումով, ունենում են իրենց աղբյուրները եւ ճանաչման միջոցները։ Մշակույթի պատմության մեջ գիտելիքի ձևերը, որոնք վերաբերում են ոչ գիտական գիտելիքների «բաժիններին», միավորվում են Էզոթերիզմ տերմինով[11]։.

Ֆրենսիս Բեկոն, հանրահայտ «Դիտելիքը ուժ է» նշանաբանի հեղինակ

Գիտելիքը կարող է լինել

  • Հայտարարված
  • Ընթացակարգային

Հայտարարված գիտելիքը որոշակի գաղափարների կառուցվածքի ներկայացումն է միայն։ Այդ գիտելիքը մոտ է տվյալներին, փաստերին։ Օրինակ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը ֆակուլտետների հավաքածու է, իր հերթին, յուրաքանչյուր ֆակուլտետ ամբիոնների հավաքածու է։

Ընթացակարգային գիտելիքը վերափոխման և վերահսկող բնույթ ունեն։ Այն իրենից ներկայացնում է տեղեկատվության և գիտելիքի ձևափոխման, ստուգման և վերահսկման միջոցներն ու եղանակները, նոր գիտելիք գեներացնելու և ստանալու միջոցներ։ Դրանք տարբեր բնույթի ալգորիթմներ են։ Օրինակ՝ նոր գաղափարներ ծնելու համար մտագրոհի մեթոդը

Գիտականության աստիճանով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտելիքը կարող է լինել գիտական և ոչգիտական։

Գիտական գիտելիքը կարող է լինել

  • էմպիրիկ (հիմնված փորձի կամ դիտարկման վրա)
  • տեսական (աբստրակտ մոդելների վերլուծության հիման վրա)։

Ամեն դեպքում գիտական գիտելիքը պետք է հիմնված լինի էմպիրիկ և տեսական ապացույցների հիման վրա։

Տեսական գիտելիքը՝ առարկայական տիրույթում ընթացող օբյեկտների փոփոխության պրոցեսների կառուցվածքը և բնույթը արտացոլող աբստրակցիաները, անալոգիաները, սխեմաներն է։ Այդ գիտելիքը բացատրում է երևույթները և կարող է օգտագործվել դրանց և օբյեկտների վարքագծի կանխատեսման համար։

Գիտությունից դուրս գիտելիքը կարող է լինել[11]։

  • զուգագիտական գիտելիք, որ չի համապատասխանում գոյություն ունեցող էպիստոլոգիական ստանդարտներին։ Զուգագիտական գիտելիքի լայն դասը ներառում է ֆենոմենների մասին ուսմունքներն ու արտացոլումները, որոնց բացատրությունները գիտական չափանիշների տեսակետից համոզիչ չեն;
  • փսևդոգիտական՝  գիտակցաբար անհիմն ենթադրություններ և նախապաշարմունքներ են շահարկում։ Փսևդոգիտելիքը հաճախ գիտությունը ներկայացնում է որպես աուտսայդերների գործ։ Փսևդոգիտության ախտանիշներ առանձնացնում են ցածր գրագիտության պաթոսը, հերքող փաստարկների նկատմամբ սկզբունքային անհանդուրժողականությունը, ինչպես նաև հավակնոտությունը։ Փսևդոգիտական գիտելիքը շատ զգայուն է զայրույթի և սենսացիայի նկատմամբ։ Այն չի կարող միավորվել պարադիգմայով, չի կարող համակարգված և ունիվերսալ լինել։ Փսևդոգիտական գիտելիքը համագոյատևում է գիտական գիտելիքի հետ։ Համարվում է, որ փսևդոգիտական գիտելիքը իրեն բացահայտում և զարգանում է կվազիգիտականով;
  • հակագիտական՝ ուտոպիական և իրականության մասին պատկերացումը գիտակցաբար խեղաթյուրող։ "Հակա" նախածանցն ուշադրություն է հրավիրում, որ հետազոտության առարկան և ձևերը հակասում են գիտությանը։ Դրա հետ է կապված բոլոր հիվանդությունների համար հեշտ մատչելի դեղատոմս գտնելու դարավոր պահանջարկը։ Հակագիտության նկատմամբ հատուկ հետաքրքրություն և ձգտում առաջանում է սոցիալական անկայունության ժամանակահատվածում։ Չնայած այս ֆենոմենը բավականաչափ վտանգավոր է, սակայն հակագիտությունից սկզբունքորեն ազատվելն անհնար է;
  • փսևդոգիտական՝ ինտելեկտուալ գործունեություն, որ շահարկում է հայտնի տեսություններ, օրինակ, հին տիեզերագնացների, Սառցե մարդու, Լոխ-Նեսսի հրեշի մասին պատմությունները;
  • սովորական-գործնական՝ բնության և շրջապատող իրականության մասին տարրական տեղեկություններ։ Մարդիկ որպես կանոն, ունեն մեծ ծավալի ամենօրյա գիտելիք, որ ամեն օր է գեներացվում և որը գիտելիքի մեկնարկային շերտն է։ Երբեմն առողջ մտածելակերպի աքսիոմաները հակասում են գիտական դրույթներին, խոչընդոտում են գիտության զարգացմանը։ Երբեմն, հակառակը, գիտությունը ապացույցների և ժխտումների երկար և դժվարին ճանապարհով գալիս է այնպիսի դրույթների ձևակերպման, որոնք վաղուց հաստատվել են ամենօրյա ողջախոհության մեջ։ Առօրյա գիտելիքը ներառում ողջախոհություն, նախանշաններ, դեղատոմսեր, անձնական փորձ և ավանդույթներ։ Չնայած այն ամրագրում է ճշմարտություն, սակայն չհամակարգված և չապացուցված։ Այն մարդու կողմից օգտագործվում է անգիտակցաբար և կիրառման համար նախնական ապացույցների համակարգ չի պահանջում։ Այն սկզբունքորեն գրավոր բնույթ չունի;
  • անձնական՝ կախված է անձի ընդունակություններից և նրա ինտելեկտուալ ճանաչողական գործունեությունից։ Հավաքական գիտելիքը համընդհանուր է, ենթադրում է հասկացությունների, ձևերի, միջոցների և կառուցման կանոների ողջ համակարգի առկայություն։

Ժողովրդական գիտություն՝ ոչ գիտական և իռացիոնալ յուրահատուկ ձև է։ Նախկինում եղել է շամանների, քահանաների, ցեղի ավագների, այժմ դարձել է առանձին խմբերի կամ սուբյեկտների (կախարդանքով բուժողների, էքստրասենսերի)< արտոնությունը։ref name="koh" />.

Ըստ տեղակայության

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացվում են։ անհատական (ոչ բացահայտ, թաքնված, դեռևս չձևավորված) գիտելիք և ձևավորված (ակնհայտ) գիտելիք։

Ոչ բացահատ գիտելիք․

  • դեռևս չձևակերպված և այլ մարդկանց փոխանցելու համար անհնար մարդկանց գիտելիք։ знания людей։

Որոշակի լեզվով ձևակերպված (բացահայտ) գիտելիք․

  • փաստաթղթային գիտելիք;
  • գիտելիք՝ Էլեկտրոնային կրիչների վրա;
  • գիտելիք անձնական համակարգիչներում;
  • գիտելիք համացանցում;
  • գիտելիք գիտելիքի շտեմարաններում;
  • Փորձադետների գիտելիքներից անբացահայտ ձեռք բերված էքսպերտ համակարգերում։

Գիտելիքի առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտելիքի առանձնահատկությունները դեռևս շարունակում են անորոշ մնալ փիլիսոփայության մեջ։ Ըստ մտածողների մեծամասնության, ինչ որ բան որպեսզի գիտելիք համարվի, այն պետք է երեք չափանիշերի բավարարի․

  • հաստատված լինի,
  • ճշմարտացի լինի,
  • վստահության արժանի լինի։

Սակայն, ինչպես ցույց են տալիս Գոտյեի խնդիրներում բերված օրինակները, այդքանը բավարար չէ։ Մի շարք այլընտրանքներ են առաջարկվել, ներառյալ Ռոբերտ նոզիկի՝ ճշմարտության հետապնդումը և Բլեքբերի Սայմոնի լրացուցիչ պահանջը, որ մենք չենք պնդի, որ այս չափանիշերին բավարարող յուրաքանչյուրը գիտելիք ունի։ Ռիչարդ Կիրկխեմը ենթադրում է, որ գիտելիքի մեր սահմանումը պետք է պահանջի, որ հավատալու ապացույցներն այնպիսին են, որ նրանք տրամաբանորեն, որպեսզի դրանք տրամաբանորեն հանգեցնեն համոզմունքների ճշմարտացիությանը։

Գիտելիքի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտելիքի կառավարումը փորձում է հասկանալ թե ինչպես է կազմակերպություններում գիտելիքը ձևավորվում, արտաբերվում, հավաքվում, կուտակվում, պահպանվում, ներկայացվում, օգտագործվում ու տարածվում և այն դիտարկվում կրկնակի օգտագործման տեսանկյունից։ Կրկնակի օգտագործումը նշանակում է, որ գիտելիքը մշտական փոփոխության մեջ է գտնվում։ Գիտելիքի կառավարումը գիտելիքը ներկայացնում է որպես տեղեկատվության ձև, որը լցված է փորձի վրա հիմնված բովանդակությամբ։ Տեղեկատվությունը դիտորդի համար էական, կարևոր տվյալնեչ են։ Տվյալները կարող են լինել դիտարկման առարկա, բայց ոչ անպայման։ Այդ իմաստով գիտելիքը բաղկացած է մտադրությամբ կամ ուղղվածությամբ ամրագրված տեղեկատվությունից։ Տեղեկատվությունը դիտորդի համար կարեւոր նշանակություն ունեն տվյալների դիտորդի համար։ Տվյալները կարող են ենթարկվել դիտարկման, բայց չպետք է դա լինի։ Այս իմաստով գիտելիքը բաղկացած է մտքի կամ ուղղությամբ ամրագրված տեղեկատվությունից։ Այս մոտեցումը համաձայնության մեջ է DIKW մոդելի հետ, որը տվյալներ, ինֆորմացիա, գիտելիք իմաստություն ներկայացնում է բուրգ ձևով՝ ըստ օգտակարության աստիճանի։

Անմիջական գիտելիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջական գիտելիքը ինտուիցիայի արդյունք է՝ առանց ապացույցի միջոցով հիմնավորման, ճշմարտությունն ընկալելու կարողություն։

Գիտական ճանաչողության պրոցեսը, ինչպես նաև գեղարվեստական աշխարհընկալման տարբեր եղանակները ոչ միշտ են ընթանում բացված, տրամաբանորեն և փաստացի ապացուցված ձևով։ Հաճախ սուբյեկտը դժվար իրավիճակում պետք է որոշում կայացնի, օրինակ, ռազմական ճակատամարտի ժամանակ, որոշել մեղադրյալի մեղավորությունն ու անմեղությունը։ Ինտուիցիայի դերը հատկապես մեծ է, որտեղ անհրաժեշտ է անհայտություն թափանցելու համար, գոյություն ունեցող ճանաչողության միջոցների սահմաններից դուրս գալ։ Սակայն ինտուիցիան անտրամաբանական կամ գերտրամաբանական չէ։ Ինտուիտիվ ճանաչողության ընթացքում չեն գիտակցվում այն բոլոր նշանները և ձևերը, որոնց միջոցով և օգնությամբ եզրահանգում է կատարվում։ Ինտուիցիան զգացողությունները, պատկերացումները և մտածողությունը շրջանցող ճանաչողության հատուկ ուղի չի կազմում։ Այն մտածողության յուրահատուկ ձև է, երբ մտածողության պրոցեսի առանձին օղակներ գիտակցության մեջ անցնում են շատ կամ քիչ անգիտակցաբար, իսկ չափազանց հստակ գիտակցվում է մտքի արդյունքը՝ ճշմարտությունը։

Ինտուիցիան բավարար է ճշմարտությունը տարբերելու համար, սակայն բավարար չէուրիշներին և ինքդ քեզ համոզելու համար։ Դրա համար անհրաժեշտ է ապացույց։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական բանականության և էքսպերտ համակարգերում, գիտելիքը աշխարհի, առարկաների հատկությունների, պրոցեսների և երևույթների օրինաչափությունների մասին հայտարարությունների հավաքածու է, ինչպես նաև տրամաբանական դուրս բերման կանոնների օգնությամբ, մի խումբ պնդումներից այլ պնդումներ դուրս բերելը և որոշումների կայացման մեջ դրանց օգտագործման կանոնները։ Գիտելիքի գլխավոր տարբերությունը տվյալներից նրանց կառուցվածքայնության և ակտիվության մեջ է՝ գիտելիքների բազայում նոր փաստերի կամ նրանց միջև կարող է դառնալ որոշումների կայացման փոփոխության պատճառ։

Արհեստական նեյրոնային ցանցերի վրա հիմնված բարդ արհեստական բանականության համակարգերը, ինչպես նաև գիտելիքի բազաների վրա հիմնված էքսպերտ համակարգերը մարդդկային մտածելակերպին և ինտուիցիային հատուկ վարք են դրևորում։ Այսպիսի համակարգերի ուսուցումը ինստուցիոնալ պրոցես է, որ բաղկացած է որոնման չափանիշերի վրա հիմնված խնդրի լուծումը գտնելուց, ինչը, տրամաբանական եզրակացության հանգելու համար, բավարար չի։ Ինտուիցիային հատուկ է վարկածի ձևակերպման և որոշման կայացման արագությունը (երբեմն ակընթարթ), ինչպես նաև տրամաբանական հիմնավորումների ոչ բավարար գիտակցումը[12]։

Կոնկրետ և ընդհանրացված տեղեկությունների և տվյալների տեղեկատվության տրամաբանական եզրակացությունը կատարվում է գիտելիքների բազաներում և էքսպերտ համակարգերում՝ օգտագործելով Պրոլոգ ծրագրավորման լեզվի հիման վրա ստեղծված տրամաբանական ծրագրավորման լեզուները։ Այդ համակարգերը, օգտագործելով գիտելիքների բազաներում եղած տրամաբանական հետևության կանոնները և փաստերը, հստակ ցուցադրում են նոր տեղեկության՝ իմաստալից տեղեկությունների, տվյալների, տրամաբանական եզրակացությունը։

Ամենօրյա գիտելիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սոկրատը և երկու ուսանող», 17-րդ դար, Պիետրո դելլա Վեկիայի նկարը. Սոկրատես — հին հունական փիլիսոփա, ով մեծ ավանդ է ունեցել գիտելիքի հիտակցման մեջ։ «Ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ» հանրահայտ հայտարարության հեղինակ։

Ամենօրյա գիտելիքը, որպես կանոն, փաստերի հստակեցման և նկարագրության է բերվում, մինչդեռ գիտական գիտելիքը հասցվում է փաստերի բացատրության մակարդակի, գիտակցման տվյալ գիտության բնագավառի հասկացությունների համակարգում, տեսության մեջ ներառման։

Գիտական գիտելիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գիտելիքին հատուկ է տրամաբանական հիմնավոևվածությունը, ապացուցելիությունը, ճանաչողական արդյունքների վերարտադրելիությունը։ Գիտական գիտելիքը առանձնանում է իր համակարգվածությամբ և հիմնվում է նպատակաուղղված ճանաչողական ընթացակարգերի վրա[13]։

Փորձնական գիտելիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձնական գիտելիք ձեռք են բերում փորձնական մեթոդների՝ դիտարկման, չափման, փորձի կիրառման արդյունքում։ Դա առարկայական տիրույթում առանձին իրադարրձությունների և փաստերի միջև տեսանելի փոխհարաբերությունների մասին գիտելիք է։ Այն, որպես կանոն, պարզում է օբյեկտների և երևույթների որակական և քանակական բնութագրերը։

Փորձնական կանոնները հաճախ հավանական բնույթ ունեն և ճշգրիտ չեն։

Տեսական գիտելիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսական ներկայացումները ծնվում են փորձնական տվյալների ընդհանրացման հիման վրա։ Միևնույն ժամանակ դրանք ազդում են փորձնական գիտելլիքի հարստացման և փոփոխման վրա։

Գիտական գիտելիքի տեսական մակարդակը ենթադրում է օրենքների մշակում, որ հնարավորություն կտան էմպիրիկ իրավիճակների իդեալական ընկալում, նկարագրություն և բացատրություն, այսինքն երևույթների էության ճանաչում։ Տեսական օրենքներն էմպիրիկների հետ համեմատ ավելի խիստ, ֆորմալ բնույթ ունեն։

Տեսական գիտելիքի նկարագրության տերմինները իդեալականացված, վերացական օբյեկտներ են։ Այդպիսի օբյեկտները անհնար է անմիջական փորձարարական ստուգման ենթարկել։

Անբացահայտ գիտելիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անբացահայտ գիտելիքը հեշտ չէ մեկ ուրիշին փոխանցել։ (օրինակ՝ հեծանիվ վարելու ունակությունը)

Ձևակերպված (հստակ) գիտելիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմալացված գիտելիքը առարկայանում է լեզվի նշանների միջոցով։ Այն ներառում է այնպիսի տեղեկություններ, որոնց մասին մենք գիտենք, կարող ենք գրառել, հաղորդել ուրիշներին (օրինակ՝ կերակրատեսակի բաղադրատոմս)։

Իրավիճակային գիտելիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակային գիտելիքը մասնավոր իրավիճակին հատուկ գիտելիք է։

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240 էջ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «knowledge: definition of knowledge in Oxford dictionary (American English) (US)». oxforddictionaries.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին.
  2. Paul Boghossian (2007), Fear of Knowledge: Against relativism and constructivism, Oxford, UK: Clarendon Press, Chapter 7, pp. 95–101.
  3. Dekel, Gil. «Methodology». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 3-ին.
  4. Stanley Cavell, "Knowing and Acknowledging", Must We Mean What We Say? (Cambridge University Press, 2002), 238–66.
  5. In Plato's Theaetetus, Socrates and Theaetetus discuss three definitions of knowledge: knowledge as nothing but perception, knowledge as true judgment, and, finally, knowledge as a true judgment with an account. Each of these definitions is shown to be unsatisfactory.
  6. Kirkham, Richard L. (1984 թ․ հոկտեմբեր). «Does the Gettier Problem Rest on a Mistake?». Mind, New Series. Oxford University Press on behalf of the Mind Association. էջեր 501–13. JSTOR 2254258. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն) jstor (subscription required)(չաշխատող հղում)
  7. Ludwig Wittgenstein, On Certainty, remark 42
  8. Gottschalk-Mazouz, N. (2008): "Internet and the flow of knowledge," in: Hrachovec, H.; Pichler, A. (Hg.): Philosophy of the Information Society. Proceedings of the 30. International Ludwig Wittgenstein Symposium Kirchberg am Wechsel, Austria 2007. Volume 2, Frankfurt, Paris, Lancaster, New Brunswik: Ontos, S. 215–32. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. Hacking, Ian (1975). Why Does Language Matter to Philosophy?. Cambridge: Cambridge University Press.
  10. Eddy, Matthew Daniel (2013). «The Shape of Knowledge: Children and the Visual Culture of Literacy and Numeracy». Science in Context. 26: 215–45. doi:10.1017/s0269889713000045.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Философия для аспирантов : учебное пособие / В. П. Кохановский [и др.]. — 2-е изд. — Ростов н/Д. : Феникс, 2003. — 448 с. — (Высшее образование). — ISBN 5-222-03544-1
  12. Доррер М. Г., Психологическая интуиция искусственных нейронных сетей, Диссертация,… 1998. Другие копии онлайн: [1] Արխիվացված 2009-04-28 Wayback Machine, [2]
  13. Философия: Энциклопедический словарь. — М.: Гардарики. Под редакцией А. А. Ивина. 2004

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գիտելիք հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտելիք» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտելիք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 80