Jump to content

Գիորգի Գաբորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիորգի Գաբորի
Ծննդյան անունհունգ.՝ Grosz György
Ծնվել էդեկտեմբերի 25, 1924(1924-12-25)
ԾննդավայրPutnok, Q847988?, Հունգարիայի թագավորություն
Վախճանվել էդեկտեմբեր 1997
Վախճանի վայրՏորոնտո, Կանադա
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ և գրող
Քաղաքացիություն Հունգարիա և  Կանադա
ԿուսակցությունՀունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Գիորգի Գաբորի (հունգ.՝ György Gábori, դեկտեմբերի 25, 1924(1924-12-25), Putnok, Q847988?, Հունգարիայի թագավորություն - դեկտեմբեր 1997, Տորոնտո, Կանադա[1]), հունգարացի-հրեա գրող։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունն է «Երբ չարիքն ամենաազատն է» կենսագրականը[2]։ Եղել է հունգարացի գրող Դյորդ Ֆալուդիի ընկերը։ Երիտասարդ տարիքում հայտնվել է Դախաու համակենտրոնացման ճամբարում, կարողացել է ողջ մնալ կոմունիստական Recsk համակենտրոնացման ճամբարից։ 1956 թվականի հունգարական հեղափոխությունից հետո տեղափոխվել է Մոնրեալ, այնուհետև՝ Տորոնտո։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգի Գաբորին ծնվել է 1924 թվականին Հունգարիայի Պուտնոկ քաղաքում Ռոթ Գիզելայի և Սանդոր Գրոցի հրեական ընտանիքում։ Հումանիտար դաստիարակություն ստացել է հորից, հրեական կրոնական դասեր՝ պապիկից։ Նրա նախնիները՝ Գրոց ընտանիքը, Հունգարիա են եկել 19-րդ դարի սկզբում՝ փախչելով կազակների թրերից՝ ճանապարհներին թողնելով իդիշական կյանքի իրենց պարագաները։ Նրա մեծ պապը եղել է գինեվաճառ, սակայն վաղ է մահացել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Museum of Sándor Petőfi
  2. Steven Tötösy de Zepetnek (1999). «Memories of Hungary: A Review Article of New Books by Suleiman and Teleky». Purdue University. Վերցված է 2008 թ․ ապրիլի 22-ին.