Գիշերային հերթափոխ (գիրք)
Արտաքին տեսք
Գիշերային հերթափոխ անգլ.՝ Night Shift | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | պատմվածքների ժողովածու |
Ժանր | սարսափ |
Կազմված է | Jerusalem's Lot?, Graveyard Shift?, Night Surf?, I Am the Doorway?, The Mangler?, The Boogeyman?, Gray Matter?, Battleground?, Trucks?, Sometimes They Come Back?, Strawberry Spring?, The Ledge?, The Lawnmower Man?, Quitters, Inc.?, I Know What You Need?, Children of the Corn?, The Last Rung on the Ladder?, The Man Who Loved Flowers?, One for the Road? և The Woman in the Room? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Doubleday |
Հրատարակման տարեթիվ | 1978 |
Night Shift (short story collection) Վիքիպահեստում |
«Գիշերային հերթափոխ» (անգլ.՝ Night Shift), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի պատմվածաշար[1], որը կազմված է 20 պատմվածքներից՝ տպագրված 1978 թվականին։ Գիրքը Balrog-ի կողմից արժանացվել է լավագույն շարքի պարգևին, իսկ 1979 թվականին նոմինացվել է Locus և World Fantasy մրցանակներին[2]։ Քինգի հանրահայտ աշխատություններից շատերը ներգրավվել էին այս շարքի մեջ։
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Վերնագիր | Անգլերեն անվանում | Տարի | Առաջին հրատարակություն |
---|---|---|---|---|
1 | «Երուսաղեմ բնակավայր» | Jerusalem’s Lot | 1978 թվական | այստեղ |
2 | «Գիշերային հերթափոխ» | Graveyard Shift | 1970 թվական | Cavalier (1970 հոկտեմբեր) |
3 | «Գիշերային ալեբախություն» | Night Surf | 1969 թվական | Ubris (1969 գարուն) |
4 | «Ուրիշի աչքերով» | I Am the Doorway | 1971 թվական | Cavalier (1971 մարտ) |
5 | «Մսաղաց» | The Mangler | 1972 թվական | Cavalier (1972 դեկտեմբեր) |
6 | «Բուկիմեն» | The Boogeyman | 1973 թվական | Cavalier (1973 մարտ) |
7 | «Մոխրագույն նյութ» | Gray Matter | 1973 թվական | Cavalier (1973 հոկտեմբեր) |
8 | «Կռվի դաշտ» | Battleground | 1972 թվական | Cavalier (1972 սեպտեմբեր) |
9 | «Բեռնատարներ» | Trucks | 1973 թվական | Cavalier (1973 հունիս) |
10 | «Երբեմն նրանք վերադառնում են» | Sometimes They Come Back | 1974 թվական | Cavalier (1974 մարտ) |
11 | «Ելակի գարուն» | Strawberry Spring | 1968 թվական | Ubris (1968 աշուն) |
12 | «Քիվ» | The Ledge | 1976 թվական | Penthouse (1976 հուլիս) |
13 | «Խոտհունձ» | The Lawnmower Man | 1975 թվական | Cavalier (1975 մայիս) |
14 | ««Թողեք ծխելը» կազմակերպություն» | Quitters, Inc. | 1978 թվական | այստեղ |
15 | «Ես գիտեմ, թե ինչ է քեզ պետք» | I Know What You Need | 1976 թվական | Cosmopolitan (1976 սեպտեմբեր) |
16 | «Եգիպտացորենի երեխաները» | Children of the Corn | 1977 թվական | Penthouse (1977 մարտ) |
17 | «Վերջին աստիճանը» | The Last Rung on the Ladder | 1978 թվական | այստեղ |
18 | «Տղամարդ, ով սիրում էր ծաղիկներ» | The Man Who Loved Flowers | 1977 թվական | Gallery (1977 օգոստոս) |
19 | «Ճանապարհներից մեկը» | One of the Road | 1977 թվական | Maine (1977 մարտ-ապրիլ) |
20 | «Կինը սենյակում» | The Woman in the Room | 1978 թվական | այստեղ |
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բուհիմեն» կարճամետրաժ ֆիլմ, էկրանավորվել է նույնանուն պատմվածքի հիմքով։
- «Ագռավի առաքյալները» 1983 թվականին «Եգիպտացորենի երեխաները» սյուժեով նկարահանված ֆիլմ։
- «Կինը սենյակում» 1983 թվականին նկարահանված կարճամետրաժ ֆիլմ (ռեժիսոր՝ Ֆրենկ Դարաբոնտ)։
- «Եգիպտացորենի երեխաները» 1984 թվականին էկրանացված ֆիլմ, որն ունի յոթ շարունակություն և մեկ վերանկարահում, հանդիսանում է նույնանուն պատմվածքի ադապտացում։
- «Կատվի աչք» 1985 թվականի երեք նովելներից կազմված ֆիլմ, որի առաջին և երրորդ մասերը ««Թողեք ծխելը» կազմակերպություն» և «Քիվ» նովելների էկրանավորումներն են։
- «Առավելագույն արագացումը» 1986 թվականի ֆիլմ, որը ներկայացնում է «Բեռնատարներ» պատմվածքը, ռեժիսորը Սթիվեն Քինգն էր:.
- «Գիշերային հերթափոխ» (հայտնի նաև «Գերեզմանոցային հերթափոխ» անունով) 1990 թվականի ֆիլմ, նույնանուն պատմվածքի էկրանավորում։
- «Երբեմն նրանք վերադառնում են» 1991 թվականի ֆիլմ, նույնանուն պատմվածքի էկրանավորում։
- «Խոտհունձը» 192 թվականի ֆիլմ, սակայն ոչ մի ընդհանուր բան չունի նույնանուն պատմվածքի հետ։
- «Ճխլողը» 1994 թվականի ֆիլմ, «Մսաղաց» պատմվածքի էկրանավորում։
- «Տարածք 51» 1997 թվականի ֆիլմ, «Բեռնատարների» էկրանավորում, «Առավելագույն արագացումը» ֆիլմի վերանկարահում։
- «Գիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ» վեպի սյուժեով նկարահանված նույնանուն հեռուստասերիալի 1-ին սերիան «Կռվի դաշտի» էկրանավորումն է։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիրքը հրատարակվել է «Փայլատակումից» հետո և հանդիսանում էր հեղինակի հինգերորդ տպագրված աշխատությունը։ Պատմվածաշարի 20 ստեղծագործություններից 9-ն առաջին անգամ հրատարակվել են 1970-1975 թվականներին Cavalier Magazine ամսագրի տարբեր համարներում, իսկ մյուսները հրատարակվել են Penthouse, Cosmopolitan, Gallery, Ubris և Maine ամսագրերում։ Առաջին անգամ պատմվածաշարում հայտնվում են «Երուսաղեմ բնակավայրը», «Վերջին աստիճանը», «Կինը սենյակում» ստեղծագործությունները։
- Գրքի նախախոսքը գրվել է Քինգի սիրելի գրող Ջոն ՄակԴոնալդի կողմից։
- Այս գրքում գրողն առաջին անգամ օգտագործում է նախաբան։ Այն գրված է ընկերական, եղբայրական ոճով.
Եկեք խոսենք։ Դուք և ես։ Եկեք խոսենք վախի մասին... |
Բնօրինակ տեքստ (անգլ.)
Let’s talk, you and I. Let’s talk about fear
- «Ճանապարհներից մեկը» պատմվածքի գործողությունները զարգանում են «Սալեմի վիճակ» վեպի աշխարհում՝ Ջերուսալեմս-Լոտ քաղաքի հարևանությամբ, որը լցված է վամպիրներով։
- Հնդկացի ռեժիսոր Անուրարա Կաշյապան ««Թողեք ծխելը» կազմակերպություն» հիմքի վրա նկարահանել է ֆիլմ։
- «Բեռնատարներ» պատմվածքը էկրանարկել է հենց ինքը Սթիվեն Քինգը։
Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Graveyard Shift». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Night Shift». Isfdb.org.