Jump to content

Գեորգ Շոլթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Շոլթի
Ծնվել էհոկտեմբերի 21, 1912(1912-10-21)[1][2][3][…]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4][5]
Երկիր Հունգարիա և  Միացյալ Թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 5, 1997(1997-09-05)[1][2][3][…] (84 տարեկան)
Անթիբ[4][5]
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտական ղեկավար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԲավարիայի պետական օպերա
ԼեյբլԴեկա Ռեկորդս
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1930)
ԱմուսինValerie Pitts?
Պարգևներ
 Georg Solti Վիքիպահեստում

Գեորգ Շոլթի (անգլ.՝ Georg Solti, իսկական անուն-ազգանունը՝ Դյորդ Շտեռն, հոկտեմբերի 21, 1912(1912-10-21)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4][5] - սեպտեմբերի 5, 1997(1997-09-05)[1][2][3][…], Անթիբ[4][5]), հրեական ծագումով հունգարացի և անգլիացի դիրիժոր։

Կենսագրություն և ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1912 թվականին հրեական ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Միկլոշ Հորթիի վարած քաղաքականության արդյունքում, որով ազգությամբ ոչ հունգարացիներն ընդունում էին հունգարական լեզուն ու մշակույթը, Շոլթիի հայրը երեխաների «Դյորդ» ազգանունը փոխել է «Շոլթի»՝ հունգարական Շոլթ քաղաքի անունով, որտեղից ծագում էր նրանց ընտանիքը։ Հետագայում դիրիժորը գերմանականացրել է իր անունը և դարձել «Գեորգ»։

Դաշնամուր ու կոմպոզիցիա ուսանել է Բուդապեշտի՝ Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են Էռնստ ֆոն Դոնանյին, Լեո Վեյները, Բելա Բարտոկը, Զոլտան Կոդայը, Առնոլդ Սեկեյը։

Շոլթին իր ստեղծագործական գործունեությունը սկսել է Բուդապեշտի օպերայում որպես դաշնակահար։ Որպես նվագակցող՝ նա 1935 թվականին Բրունո Վալտերի, իսկ 1936-1937 թվականներին Արտուրո Տոսկանինիի հետ մասնակցել է Զալցբուրգի փառատոնին։

Որպես դիրիժոր Շոլթին առաջին անգամ հանդես է եկել Բուդապեշտում 1938 թվականին՝ Ավստրիայի անշլյուսի օրը, երբ կատարվել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» ստեղծագործությունը։ 1939 թվականին, փրկվելով գերմանական նացիզմից, արտագաղթել է Շվեյցարիա, որտեղ հանդես է եկել որպես դաշնակահար և Ժնևի միջազգային մրցույթում (1942) ստացել առաջին մրցանակ։

Լոնդոնի Թագավորական օպերայի Ծաղկի սրահը
Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա

Պատերազմից հետո եղել է Մյունխենում, դարձել Բավարիայի պետական օպերայի, ապա Ֆրանկֆուրտի օպերայի երաժշտական ղեկավարը։ 1951 թվականին մասնակցել է Զալցբուրգի փառատոնին։ 1961-1962 թվականներին եղել է Դալասի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը։

1961-1971 թվականներին ղեկավարել է Լոնդոնի Թագավորական օպերան՝ զգալիորեն բարձրացնելով նրա գեղարվեստական մակարդակը և այն դարձնելով աշխարհի լավագույն օպերային թատրոններից մեկը։ 1972 թվականին Գեորգ Շոլթին ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։ 1969-1991 թվականներին ղեկավարել է Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Կատարել ու ձայնագրել է բազմաթիվ ստեղծագործություններ։ Դրանցից են Շյոնբերգի «Մովսես և Ահարոն», Վերդիի «Օթելլո», Վագների «Նյուրնբերգյան մայստերզինգերներ», Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները, Շումանի, Բրամսի, Բրուքների, Մալերի սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Ընդհանուր առմամբ, նա նվագախմբի հետ ելույթ է ունեցել 999 անգամ․ 1000-րդ ներկայացումը նախատեսվել էր դիրիժորի 85-ամյակին, սակայն նա չի ապրել մինչ այդ։

Աշխատել է նաև Փարիզի նվագախմբի հետ (1972-1975 թվականներին եղել է նրա երաժշտական ղեկավարը), Վիեննայի ու Լոնդոնի ֆիլհարմոնին նվագախմբերի հետ (դրանք ղեկավարել է 1979-1983 թվականներին), նրանց հետ ձայնագրել է մի շարք սկավառակներ (Մոցարտ, Չայկովսկի, Էդվարդ Էլգար, Ստարվինսկի, Շտրաուս, Մայքլ Թիփեթ, Շոստակովիչ

1993-1994 թվականներին եղել է Զալցբուրգի Զատկի փառատոնի տնօրենը։

Իր ցանկության համաձայն՝ թաղվել է Հունգարիայում․ նրա գերեզմանը գտնվում է Բարտոկի գերեզմանի մոտ։

Ստեղծագործություն և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոլթիի երաժշտական մեկնաբանություններն աչքի են ընկնում իրենց մասշտաբայնությամբ, դետալների նուրբ մշակմամբ և կատարման դրամատիկական ամբողջականությամբ։ Վերջին շրջանում նկատվում է հուզական մեծ զսպվածության ձգտումը, ինչպես նաև հնչյունական պարզ ու թափանցիկ հավասարակշռումը։

Դիրիժորի գլխավոր ձեռքբերումներից կարելի է համարել Ռիխարդ Վագների օպերաների (առաջին հերթին՝ «Նիբելունգի մատանին»), Մոցարտի, Վերդիի, Շյոնբերգի, Բեթհովենի սիմֆոնիաների, Շտրաուսի, Շուբերտի, Շումանի, Բրուքների, Մալերիս, Բարտոկի տեղծագործությունների ձայնագրությունները։ Սա կազմում է Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքի ողջ շրջանը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։

Հուշագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի արձակագիր Հարվի Սաքսի օգնությամբ նա Շոլթին թողել է հուշագրություն՝ «Շոլթին Շոլթիի մասին», 1997։

Գերոգ Շոլթին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով (1971), Թագավորական ֆիլհարմոնիկ համայնքի ոսկե մեդալով (1989), Արվեստների ու գրականության շքանշանով (1995)։

Շոլթիի ձայնագրությունները 31 անգամ արժանացել են Գրեմմի մրցանակի․ այս բացառիկ փաստը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ընդգրկված է Gramophone ամսագրի փառքի սրահում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées mirror
  6. https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
  7. Chira S. D. Schmidt, Friedman, Cousteau, 8 Others Receive Honoraries at Commencement(անգլերեն) // The Harvard Crimson(untranslated): 1979.
  8. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ե․ Ն․ Շելուխինա Սըր շեորգ Շոլթի, Հանդիպումներ Ռուսաստանի հետ — М.: Հրատարակիչ՝ Գ․ Ա․ Սաամով, 2012. — 160 էջ — 1000 օրինակ — ISBN 978-5-902534-09-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Շոլթի» հոդվածին։