Գեորգի Վագներ
Գեորգի Վագներ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6 (19), 1908 կամ հոկտեմբերի 19, 1908[1] Spassk-Ryazansky, Spassky Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 25, 1995[1] (86 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Rjazan State Museum-preserve? և ՌԳԱ հնագիտության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Արվեստի պատմություն |
Ալմա մատեր | Ռյազանի գեղարվեստի դպրոց |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Գեորգի Կարլովիչ Վագներ (ռուս.՝ Георгий Карлович Вагнер, հոկտեմբերի 6 (19), 1908 կամ հոկտեմբերի 19, 1908[1], Spassk-Ryazansky, Spassky Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1995[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գիտնական, փիլիսոփա, արվեստագետ, արվեստի պատմաբան, արվեստագիտության դոկտոր, Ռյազան քաղաքի պատվավոր քաղաքացի։ Նովգորոդ, Սուզդալ, Պսկով, Կոստրոմա, Վլադիմիր, Ռյազան քաղաքների հին ռուսական արվեստի ուսումնասիրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Վագները 1930 թվականին ավարտել է Ռյազանի գեղարվեստա-մանկավարժական տեխնիկումը։ 1933 թվականից աշխատել է Ռյազանի երկրագիտական մարզային թանգարանում։ 1937 թվականին ձերբակալվել է ու տասը տարի անցկացրել է Մագադանի ճամբարներում, աշխատել Կոլիմայի ոսկու հանքերում։ 1947 թվականին վերադարձել է Ռյազան, բայց երկու տարի անց նորից ձերբակալվել է ու ստացել վարչական աքսոր դեպի Կրասնոյարսկի երկրամաս, որտեղ աշխատել է երկրագիտական ջոկատներում որպես գծագրող։ Արդարացվելուց հետո աշխատանքի է ընդունվել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտում որպես ավագ լաբորանտ և աշխատել է Նիկոլայ Վորոնինի ղեկավարությամբ։
1968 թվականին պաշտպանության է ներկայացրել թեկնածուական դիսերտացիա, բայց ակադեմիկոս Բորիս Ռիբակովի պնդմամբ նրան հատուկ կարգով (գիտական աշխատանքների բացառիկ նշանակության համար) շնորհվել է արվեստագիտության դոկտորի աստիճան։ Պաշտպանության ժամանակ պաշտոնական ընդդիմախոսը եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Արտեմի Արցիխովսկին, պրոֆեսորներ Վլադիմիր Բլավատսկին, Օլգա Պոդոբեդովան և Սիգուրդ Շմիդտը[2]։ 1980 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալով։ 1983 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։ 1992 թվականին Ռյազանի քաղաքային խորհուրդը Գեորգի Վագներին շնորհել է Ռյազանի պատվավոր քաղաքացու կոչում։
Գեորգի Վագները մահացել է 1995 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը[3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Գեորգի Վագների անունով է կոչվել Ռյազանի գեղարվեստի ուսումնարանը, որը 2008 թվականի դեկտեմբերի 4-ին նշել է իր 90-ամյակը[4]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Վագների գիտական հետաքրքրությունների հիմնական շրջանակը եղել է վլադիմիր-սուզդալյան ճարտարապետությունն ու մոնումենտալ քանդակագործությունը, 14-րդ դարից մինչև 16-րդ դարի սկզբի հին ռուսական քանդակագործությունը, Հին Ռյազանի ճարտարապետությունը, արվեստի տեսության ընդհանուր հարցեր։ Մի շարք հիմնարար գիտական աշխատությունների հեղինակ է։
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вагнер Г. К. Легенда о семи спящих эфесских отроках и её отражение во владимиро-суздальском искусстве. // Византийский временник. — 1963. — № 48. — С. 85—104.
- Вагнер Г. К. Скульптура Владимиро-Суздальской Руси: Юрьев-Польской. — М.: Наука, 1964.
- Вагнер Г. К. Мастера древнерусской скульптуры. Рельефы Юрьева-Польского. — М.: Искусство, 1966. — 144 с.
- Вагнер Г. К. Скульптура Древней Руси. XII век. Владимир. Боголюбово. — М.: Искусство, 1969.
- Вагнер Г. К. Суздаль: Альбом / Фотографии Ю. В. Несквернова, Ю. Д. Панкова, И. И. Смукровича. — М.: Искусство, 1969. — 144 с. — 50 000 экз.
- Вагнер Г. К. Рязань: Альбом / Фотографии А. А. Александрова и Д. В. Белоуса. — М.: Искусство, 1971. — 164 с. — 50 000 экз.
- Вагнер Г. К. Белокаменная резьба древнего Суздаля: Рождественский собор: XIII век / Фотограф А. А. Александров. Институт археологии АН СССР. — М.: Искусство, 1975. — 184, [12] с. — (Памятники древнего искусства). — 20 000 экз.
- Вагнер Г. К. Николай Николаевич Воронин // Средневековая Русь. — М.: Наука, 1976. — С. 3—10.
- От символа к реальности: развитие пластического образа в русском искусстве XIV—XV вв. М., 1980;
- Канон и стиль в древнерусском искусстве. М., 1987;
- Искусство мыслить в камне: (Опыт функциональной типологии памятников древнерусской архитектуры). М., 1990;
- Russia: Storia ed espressione artistica dalla Rus’ di Kiev al grande Impero. Mil., 1994 (соautore).
- Вагнер Г. К., Чугунов С. В. Рязанские достопамятности. — 2-е изд., перераб. и доп. — М.: Искусство, 1989. — 168 с. — (Дороги к прекрасному). — 75 000 экз. — ISBN 5-210-00025-7
- Вагнер Г. К., Чугунов С. В. Окраинными землями Рязанскими. — М.: Искусство, 1995. — 144 с. — (Дороги к прекрасному). — 3000 экз. — ISBN 5-210-01322-7
- Вагнер Г. К. Пять лет и ещё один год в Рязанском художественном техникуме: (Клочки воспоминаний): К 95-летию со дня рождения / Вступит. статья Т. Б. Синяевой; Комментарии А. О. Никитина; Рязанский государственный областной художественный музей им. И. П. Пожалостина. — Рязань: Б.и., 2003. — 40 с. — 500 экз.
- Из глубины взываю… (De profundis). — М. : Круг, 2004. — 271 с. : ил.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ В институте археологии // Вагнер Г. К. Из глубины взываю… (De profundis). — М. : Круг, 2004. — С 220.]
- ↑ Могила Г. К. Вагнера
- ↑ Родной город. Рязанский городской портал — По улицам Рязани прошли… тюбики с краской (05.12.2008)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вагнер Георгий Карлович: Некролог // Знамя: Спасск. — 1995. — 1 февр.
- Бабий А. Н. Потомок чудотворцев // Благовест. — 1995. — 2. — С. 8.
- Чугунов С. В. Вагнер Георгий Карлович / С. В. Чугунов, А. Н. Бабий // Рязанская энциклопедия: В 2-х томах / Гл. ред. В. Н. Федоткин. — Рязань: Пресса, 1999. — Т. 1. — С. 146.
- Синяева Т. Б., Дрождина В. В. Художники Рязанского края XIX—начала XXI веков: Биобиблиографический словарь / ГУК «Рязанский государственный областной художественный музей им. И. П. Пожалостина». Комитет по культуре и туризму Рязанской области. — Рязань: Б.и., 2010. — С. 34-36. — 250 с. — 500 экз. (обл.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Даркевич В. П. Георгий Карлович Вагнер (1908—1995): некролог
- Маханько М. А. Вагнер Георгий Карлович в «Православной энциклопедии»
- Панкова Т., Питерский С. Вагнер Георгий Карлович в «Галерее Почётных граждан Рязани»
- Биография на сайте города Спасск-Рязанский
- Биография в базе данных «Репрессированные художники, искусствоведы»
- Биография в базе данных «Воспоминания о ГУЛАГе и их авторы»
- Бабий А. Мои встречи с Г. К. Вагнером Արխիվացված 2017-07-25 Wayback Machine
- Бабий А., Дудкин В. Он не мыслил себя несвободным Արխիվացված 2017-07-25 Wayback Machine
- Грубе А. Георгий Карлович Вагнер (к 95-летию) Արխիվացված 2017-02-16 Wayback Machine // «Московский журнал», 2003, № 8
- Исакова М. Наш знатный земляк Георгий Карлович Вагнер (к 100-летию со дня рождения)
- Зырянов И. Судьба художника: жизнь и творчество Г. К. Вагнера
- Козлов А. Путь пролёг на Колыму
- Красногорская И. Столетний юбилей Г. К. Вагнера Արխիվացված 2017-12-01 Wayback Machine
- Морозова А. Георгий Вагнер и его тюремная исповедь
- Вечер памяти Г. К. Вагнера в «Доме А. Ф. Лосева»
- Иконы вернулись в храм
- Работы Г. К. Вагнера в электронной научной библиотеке «РусАрх»
|
- Հոկտեմբերի 19 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 25 մահեր
- 1995 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Արվեստագիտության դոկտորներ
- Խորհրդային արվեստաբաններ
- Խորհրդային արվեստագետներ
- Խորհրդային պատմաբաններ
- Ռուս արվեստագետներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս փիլիսոփաներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով