Jump to content

Գամետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գամետներից)
Գամետների շարժը սերմնահեղուկում

Գամետ (հուն․՝ γᾰμετή - կին[1], γᾰμέτης - ամուսին), ռեպրոդուկտիվ բջիջներ են, որոնք ունեն քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ։ Մասնակցում են գամետային և սեռական բազմացման գործընթացներին։ Երկու գամետների միաձուլման արդյունքում առաջանում է զիգոտ, որը վերափոխվում է առանձնյակի (կամ մի խումբ առանձնյակների)։ Տվյալ առանձնյակը երկու ծնողներից ժառանգում է այն գամետների միջոցով ժառանգված առանձնահատկությունները։

Ձևաբանություն և գամետոգամիայի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզոգամ (հունարեն՝ isos` հավասար, gamos` ամուսնություն) սեռական պրոցեսը, երբ միաձուլվում են երկու շարժուն, իրարից մորֆոլոգիապես չտարբերվող գամետներ։

Անիզոգամ (հունարեն՝ anisos` անհավասար) է կոչվում այն սեռական պրոցեսը, երբ միաձուլվում են երկու տարբեր չափսերի շարժունակ գամետներ։

Սպերմատոզոիդ և ձվաբջիջ

Օօգամ (հունարեն՝ oon` ձու) սեռականի ընթացքում միաձուլվում են իգական սեռական օրգանում՝ օօգոնիումում առաջացած խոշոր աշարժ ձվաբջիջը և արական սեռական օրգանում՝ անթերիդումում գոյացած մտրակներով օժտված, մանր սպերմատոզոիդները կամ անշարժ սպերմացիումները։

Տարբերվում են 2 տեսակի գամետներ՝ արական և իգական, քիչ շարժունակ արական գամետներ՝ սպերմատոզոիդներ, և մեծ անշարժ իգական գամետներ՝ ձվաբջիջներ։ Գամետների չափսերի տարբերերությունները պայմանավորված է նրանով, որ ձվաբջիջները պարունակում են սննդանյութեր, այնքան որ բավականացնի սաղմի սկզբնական ձևավորմանը։ Արական գամետներ՝ սպերմատոզոիդներ, կենդանիների և շատ բույսերի մոտ շարժուն են և սովորաբար կրում է մեկ կամ մի քանի մասերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «gamete». Online Etymology Dictionary.