Գալուստ Գալստյան (գրող)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալուստ Գալստյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Գալստյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Գալուստ Գալստյան Վիքիդարանում |
Գալուստ Սարգսի Գալստյան (մայիսի 15, 1935, Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967)։ ԽՄԿԿ անդամ 1959 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ՀԽՍՀ Արթիկի շրջան Ղազանչի (այժմ՝ Շիրակի մարզի Մեղրաշեն) գյուղում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական և Մոսկվայի տեքստիլ և թեթև արդյունաբերության ինստիտուտները։ 1954 թվականից ապրել և աշխատել է Կիրովականում։ 1954-1973 թվականներին աշխատել է Կիրովականի Ստեփան Շահումյանի անվան կարի ֆաբրիկայում, սկզբում որպես բանվոր, ապա գլխավոր ինժեներ։ 1973-1975 թվականներին գրական խորհրդական է եղել Հայաստանի գրողների միության Կիրովականի բաժանմունքում։ 1975 թվականից աշխատել է Կիրովականի ավտոտեխսպասարկման զոնալ միավորումում, սկզբում որպես կայանի պետ, հետո՝ տնօրեն[1]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարևորը ճանապարհին չմնալն է (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1965, 96 էջ։
- Ձորում քրքջում է մեկը, Երևան, «Հայաստան», 1969, 280 էջ։
- Փակ և բաց դռներ (պատմվածքներ և «Արցունքի վերջին կաթիլը» պիեսը), Երևան, «Հայաստան», 1976, 260 էջ։
- Կիրովական, Երևան, «Սովետական գրող», 1978, 450 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 113.