Գազալե Ալիզադե
Գազալե Ալիզադե պարս.՝ غزاله علیزاده | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1949 |
Ծննդավայր | Մաշհադ, Իրան |
Մահացել է | մայիսի 12, 1996 (47 տարեկան) |
Մահվան վայր | Javaher Deh, Sakht Sar Rural District, Central District, Ramsar County, Մազանդարան, Իրան |
Գերեզման | Imamzadeh Taher Cemetery |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, վիպասան և վիպասան |
Ամուսին | Bijan Elahi? |
Ghazaleh Alizadeh Վիքիպահեստում |
Գազալե Ալիզադե (պարս.՝ غزاله علیزاده, (փետրվարի 15, 1949, Մաշհադ, Իրան - մայիսի 12, 1996, Javaher Deh, Sakht Sar Rural District, Central District, Ramsar County, Մազանդարան, Իրան))[1], իրանցի գրող և բանաստեղծ։ Գազալե Ալիզադեի մայրը նույնպես եղել է գրող և բանաստեղծ։ Նա երկու անգամ է ամուսնացել. ամուսնու` Բիջան Էլահիի հետ ունեցել են դուստր` Սալմա անունով։ Նա նաև որդեգրել է երկու աղջիկների, որոնք վերապրել են 1961 թվականին Քազվինի երկրաշարժը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գազալե Ալիզադեն դպրոցում խելացի, աշխույժ և ինտրովերտ երեխա էր։ Հումանիտար գիտությունների դիպլոմ է ստացել Մահաստիի ավագ դպրոցում և, միևնույն ժամանակ բուսակեր է դարձել։ Նա քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան է ստացել Թեհրանի համալսարանում, այնուհետև մեկնել է Ֆրանսիա` Սորբոնի համալսարանում փիլիսոփայություն և կինո սովորելու։ Նա ի սկզբանե մեկնել էր Փարիզ` պաշտպանելու իր թեկնածուականը Իրավագիտության ոլորտում, բայց փոխել է իր մասնագիտությունը` սկսելով իշկարիզմ ուսումնասիրել և ցանկանում էր դիսերտացիոն աշխատանք գրել Ռումիի մասին, սակայն կիսատ է թողել այն հոր հանկարծակի մահվան պատճառով։
Նա սկսել է իր գրական կարիերան Մեշհեդում պատմվածքներ գրելով։ Ալիզադեի ամենահայտնի աշխատանքը «Էդրիսիսի տունը» վեպն է (պարս.՝ خانه ادریسیها): Նրա պատմվածքներից են «Խաչմերուկ», «Ամառվանից հետո» և «Կարճ ճանապարհորդությունը», և նրա մյուս վեպերից են «Երկու լանդշաֆտները» և «Թեհրանի գիշերները»։ Ալիզադեի աշխատանքներից մի քանիսն անգլերեն են թարգմանվել Ռոզա Ջամալիի կողմից։
Քաղցկեղով տառապելով` նա երկու անգամ ինքնասպանության փորձ է արել։ Ի վերջո, նա ինքնասպան է եղել 1996 թվականի մայիսին` կախվելով ծառից։ Նրա մարմինը թաղվել է Էմամզադեհ Թահեր գերեզմանատանը։
Նրա կյանքի մասին նկարահանվել է «Գազալե Ալիզադեի դատավարությունը» վավերագրական ֆիլմը[3][4][5]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու տեսարան
- Էդրիսիսի տունը (երկու հատոր)
- Թեհրանի գիշերը
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամառվանից հետո
- Կարճ ճամփորդություն
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստան
- Տան երազն ու կործանված մղձավանջը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ electricpulp.com. «ALIZADEH, Ghazaleh – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org.
- ↑ رادیو زمانه
- ↑ خبرگزاری کتاب ایران
- ↑ Nikoonazar, Karim (1998). Heaven can wait. Kargozaran newspaper. էջ 5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- نشریه الکترونیکی سه پنج (صدای مستقل ادبیات ایران)انتشار صدای غزاله علیزاده Արխիվացված 2014-08-19 Wayback Machine
- دانشجویان «محاکات غزاله علیزاده» و «نقلگرد آفرید» را میبینند Արխիվացված 2009-07-26 Wayback Machine
- فیلم زندگی «غزاله علیزاده»اردیبهشت ماه آماده نمایش میشود. خبرگزاری کتاب ایران Արխիվացված 2014-08-21 Wayback Machine
- مستند "غزاله علیزاده" کلید میخورد Արխիվացված 2009-12-20 Wayback Machine
- نگاهی کوتاه به رمان شبهای تهران. سایت آفتاب Արխիվացված 2009-11-26 Wayback Machine
- «"محاکات غزاله علیزاده" اجازه حضور نیافت»
- فیلم زندگی "غزاله علیزاده"اردیبهشت آماده نمایش میشود. روزنامه آفتاب یزد
- نافه، ویژه غزاله علیزاده Արխիվացված 2009-07-25 Wayback Machine
- به یاد غزاله علیزاده، در سایه روشن کلام Արխիվացված 2009-06-13 Wayback Machine
- ّFarokhzad, Pooran (2002). Yesterday till today. Tehran: Ghatreh publication. էջ 565. ISBN 964-341-116-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազալե Ալիզադե» հոդվածին։ |
|