Բրեմ Ստոկերի մրցանակ
Բրեմ Ստոկերի մրցանակ (անգլ.՝ Bram Stoker Award), պարգև, որը տրվում է Սարսափ գրողների ասոցիացիայի կողմից գրական խորրոր ժանրում սարսափի գրականության մեջ ունեցած նվաճումների համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակաբաշխությունը ամենամյա է՝ սկսած 1987 թվականից, մրցանակակիրները ընտրվում են ասոցիացիայի գործող անդամների քվեարկությամբ։
Ասոցիացիայի մի քանի անդամներ (այդ թվում և Դին Կունցը) թերահավատությամբ են մոտենում այս մրցանակին՝ գտնելով, որ նրա շնորհումը, ընկերական հիացմունք առաջացնելու փոխարեն, կարող է խթանել անառողջ մրցակցություն։ Դրա համար ասոցիացիան անում է ամեն ինչ, որ խուսափի կեղծ մրցակցությունից։ Նրանք համաձայնության եկան փնտրել և գտնել նոր ու մոռացված հեղինակներ, ստեղծագործություններ, և մրցանակները պաշտոնապես հաձնել ոչ թե «տարվա լավագույն» չափանիշով, այլ «գերազանց նվաճումների համար», ինչը միավորվելու հնարավորություն է տալիս[1][2]։
Առաջադրված գործերն անցնում են երկու տարբեր գործընթացներ։ Աշխատանքները կարող են առաջադրված լինել ասոցիացիայի ցանկացած անդամի կողմից, և ժյուրին յուրաքանչյուր կատեգորիայի համար ներկայացնում է աշխատանքների առանձին ցուցակ։ Այնուհետև նախնական քվեաթերթիկներում հայտնված աշխատանքների քվեարկությանը մասնակցում են ակտիվ կարգավիճակ ունեցող անդամները։ Այսպիսով, դաշտը նեղանում է մինչև վերջնական քվեարկությունը։ Ակտիվ մասնակիցները հաղթողներին ընտրելու համար կատարում են վերջնական քվեարկություն։ Բրեմ Ստոկերի մրցանակաբաշխության հաղթողները ստանում են նյույորքյան Society Awards ֆիրմայի կողմից արտադրված արձանիկներ։
Կարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթացիկ կարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականից սկսած՝ Բրեմ Ստոկերի մրցանակ տրվում է հետևյալ անվանակարգերում ամենաբարձր մակարդակի հասնելու համար.
- Վեպ (1987–)
- Առաջին վեպ (1987–)
- Վեպ մեծահասակների համար (2011–)
- Գրաֆիկական վեպ (2011–)
- Երկար ֆանտաստիկա (1998–)
- Կարճ Ֆանտաստիկա (1998–)
- Գեղարվեստական հավաքածու (1998–)
- Սցենար (1998–2004, 2011–)
- Անթոլոգիա (1998–)
- Ոչ գեղարվեստական ստեղծագործություն (1987–)
- Կարճամետրաժ գրականություն (2019–)
- Պոեզիայի ժողովածու(2000–)
- Կյանքի նվաճում (1987–)
Դադարեցված կարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դադարեցված կարգերն են.
- Նովելետ (1987–1997)
- Կարճ պատմություն (1987–|_
- Հավաքածու(1987–1997)
- Այլ ԶԼՄ-ներ (1993, 1998–2000)
- Պատկերազարդ պատմվածք (1998–2004)
- Երիտասարդ ընթերցողների համար գրվածքներ (1998–2004)·
- Այլընտրանքային ձևեր (2001–2004)
Նախորդ հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դրությամբ Սթիվեն Քինգը համարվում է առավելագույն անվանակարգերի (33) և հաղթանակների (13) ռեկորդակիր։ Նախորդ մրցանակակիրների թվում են նաև[3][4].
|
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սարսափ գրողների ասոցիացիա-Բրեմ Սթոքերի Մրցանակ». Horror.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Lynch, Bill (2010 թ․ ապրիլի 18). «Լոգան շրջանի սարսափների գրողի հաջողությունը վախեցնում է».
- ↑ «sfadb : Bram Stoker Awards Tallies». www.sfadb.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Սարսափ գրողների ասոցիացիա-Բրեմ Սթոքերի Մրցանակի նախկին թեկնածուներն ու հաղթողները». Horror.org. 2011 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.