Բորիս Կևորկով
Բորիս Կևորկով | |
---|---|
Ծնվել է | 1932 |
Ծննդավայր | Շամախի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1998 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ադրբեջանական ԽՍՀ |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Բորիս Սարգսի Կևորկով (1932, Շամախի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1998, Մոսկվա, Ռուսաստան)՝ կոմունիստական կուսակցության գործիչ, ԼՂԻՄ մարզկոմի 1-ին քարտուղար (1973-1988)։
Վաղ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Կևորկովի պապը Հայկական ԽՍՀ Ղափանի շրջանի Զևա (այժմ՝ Դավիթ Բեկ) գյուղից էր, այնտեղից տեղափոխվեց Բաքու։ Մայրը սովորել էր Շուշիի գիմնազիայում[1]։ Բորիս Կևորկովը ծնվել է 1932 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Շամախի քաղաքում։ Մայրը նրան սովորեցնում էր մեղեդային հայկական երգեր։ Կինը ՝ Լյուդմիլան, ադրբեջանցի էր հայրական կողմից, ռուս՝ մորական։ Ուներ մեկ որդի՝ Ֆելիքսը՝ ծնված 1956 թվականին։
1955 թվականին Կևորկովը ավարտել է Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1955-1973 թվականներին պաշտոնավարել է Ադրբեջանի կոմերիտական և կուսակցական մարմիններում, եղել է կոմերիտմիության Բաքվի Նարիմանովի շրջկոմի առաջին քարտուղար, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի հրահանգիչ, Կոմկուսի 2-րդ քարտուղարի օգնական, Բաքվի Կիրովի շրջկոմի 1-ին քարտուղար։
Պաշտոնավարումը Արցախում
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին աշխատել է որպես Կոմունիստական կուսակցության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզկոմի 1-ին քարտուղար։
Մարզկոմի 1975 թվականի մարտյան պլենումում առաջ է քաշել, այսպես կոչված, ինտերնացիոնալ դաստիրակության խնդիրը, ինչը ունենալով հակաազգային բնույթ բացասաբար է ընդունվել ԼՂԻՄ-ում և Հայկական ԽՍՀ-ում։
1985 թվականին Արցախ ժամանած Հայաստանի ՊԱԿ ղեկավար Մարիուս Յուզբաշյանի պատվին կազմակերպած ճաշկերույթի ընթացքում վեճի է բռնվել, ինչը վերաճել է քաշքշուքի, այն բանից հետո, երբ Յուզբաշյանը առաջարկել է խմել հինավուրց հայկական հողի՝ Արցախի ու բոլոր հայերի կենացը[1]։
1988 թվականին դարձել է մեղադրանքների թիրախ թե ընդվզվող հայկական ակտիվիստների, թե ադրբեջանական ղեկավարության ու ժողովրդի կողմից։ Ի պաշտոնե փորձել է կասեցնել հայկական ցույցերը ու Արցախը Հայաստանի ԽՍՀ-ին միացնելու պահանջը։ Հեռացվել է աշխատանքից ադրբեջանական կենտրոնական իշխանության կողմից։
Կյանքի վերջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքից ազատվելուց հետո տեղափոխվել է Բաքու ու 1988-1991 թվականներին աշխատել Ադրբեջանի արդարադատության նախարարությունում։ 1992 թվականի մայիսի 24-ին Մոսկվա տեղափոխվելու փորձի ընթացքում օդանավակայանում։ Մեղադրվել է հեռացված նախագահ Այազ Մութալիբովի վերադարձը իբր կազմակերպելու փորձի համար, ինչպես նաև ԼՂԻՄ-ում հակաադրբեջանական քաղաքականություն վարելու համար։ 45 օր պահվում է նախնական կալանախցում, այնուհետև մոտ մեկ տարի Բաքվի Բայիլի բանտում, որտեղ նրան տանջանքների են ենթարկում․ երեք անգամ տանում են գնդակահարության, կրակում մարտական փամփուշտներով, բայց շեղ։ Նրան պահել են իբր Արցախում բարձրաստիճան մի ադրբեջանցու հետ փոխանակելու նպատակով, սակայն Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է նրան փոխանակել՝ պնդելով, որ Կևորկովը դրան արժանի չէ[1]։
1993 թվականին իշխանության եկած Հեյդար Ալիևի կողմից ազատ է արձակում, ով նրան տեղափոխում է Մոսկվա ու ապահովում բնակարանով։ Կյանքի վերջին տարիները աշխատում է տան մոտակայքում գտնվող մի դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Գրել է հուշեր, որոնք պատրաստվում էր տպագրել Հեյդար Ալիևի մահից հետո, սակայն մահանում է ավելի շուտ՝ 1998 թվականին[1]։
Այլ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Կևորկովին ճանաչողները հիշել են նրան, որպես հաղթանդամ, կոշտ ու կոպիտ մարդու, հաճախ էր անպատվում ու արհամարհում բոլորին[1]։
Հիշում են նաև այն, որ նա գիտեր հայերեն երգեր ու ուներ լավ ձայն։ Արցախ ժամանած Վարդգես Պետրոսյանի հետ մեկ Կևորկովն էր երգում, մեկ՝ Պետրոսյանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, Борис Кеворков, находившийся в заложниках в Азербайджане, просил о помощи…
- Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, Трагедия Кеворкова
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
- 1932 ծնունդներ
- Շամախի քաղաքում ծնվածներ
- 1998 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանահայ քաղաքական գործիչներ
- Արցախի քաղաքական գործիչներ
- Արցախյան շարժում
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդահայեր