Բորիս Բալաբան
Բորիս Բալաբան ուկրաիներեն՝ Борис Олександрович Балабан | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23 1905 (հունվարի 5 1906) |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 8, 1959 (53 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ |
Բորիս Ալեքսանդրի Բալաբան (ուկրաիներեն՝ Борис Олександрович Балабан, դեկտեմբերի 23 1905 (հունվարի 5 1906), Խարկով, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1959, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի ուկրաինացի և խորհրդային դերասան և ռեժիսոր[1]։ Ուկրաինական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականին նա որպես դերասան հանդես է եկել Լես Կուրբասի «Բերեզիլ» թատրոնում, աշխատել Կիևում գտնվող նրա ռեժիսորական լաբորատորիայում։ 1926 թվականին թատրոնի հետ տեղափոխվում է Խարկով։ 1925 թվականին նա Մերիմեի «Ժակերիա» ստեղծագործության մեջ խաղացել է Բուֆոնի դերը, իսկ 1927 թվականին՝ Բոնդարչուկի և Կուբասի «Պրոլոգ» ստեղծագործության մեջ Կուլիկովսկու դերը։ 1931 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել որպես թատրոնի ռեժիսոր «Չորս Չեմբեռլեններ» բեմականացման մեջ։ Մինչև 1934 թվականը «Բերեզիլ»-ի ռեժիսորն էր։ Միևնույն ժամանակ Խարկովի երաժշտական կոմեդիայի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ 1933-1934 թվականներին նա այն քչերից էր, որ բացահայտ աջակցել է Կուրբասին` թատրոնի ոչնչացման ժամանակ։ Որոշ ժամանակ նա աշխատել է Լենինգրադում։ 1934-1940 թվականները նա աշխատել է Մոսկվայում, մասնավորապես Փոքր թատրոնում։ Այնուհետև աշխատել է Լվովում։
Ալմաթիում նա նկարահանվել է Սերգեյ Էյզենշտեյնի «Իվան Ահեղ» ֆիլմի երկրորդ սերիայում (խաղալով Իվան Ահեղի երիտասարդ պալատականի դերը)։ 1944-1947 թվականներին եղել է Կիևի օպերետի թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1949 թվականից ի վեր նա աշխատում էր որպես Իվան Ֆրանկոյի անվան Կիևի դրամատիկական թատրոնի ռեժիսոր։ Թատերական երեկոների և թեմատիկ համերգների կազմակերպիչ էր։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բերեզիլ» թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 — «Չորս Չեմբեռլեններ», հավաքական տեքստ 1932 — «Պլացդարմ» Մ. Իրչան
Ֆրանկոյի անվան ուկրաինական դրամատիկական թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1949 - «Երկրորդ գծից այնկողմ»[2]
- 1949 - «Պրոֆեսոր Բույկո»
- 1949 - «Մինչև արևը դուրս գա, ցողն աչքերը կբացի»
- 1954 - «Պետերբուրգյան աշուն»
- 1954 - «Գնացքը կարելի է կանգնեցնել»
- 1955 - «Իվան Ռիբակով»
- 1956 - «Փիլիսոփայության դոկտոր»
- 1957 - «Նավակը ճոճվում է»
- 1958 - «Ուրախություն»
- 1958 - «Արցունքի դաշտ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|