Բոլորը գիտեն
Բոլորը գիտեն իսպ.՝ Todos lo saben | |
---|---|
Երկիր | Իսպանիա Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | դրամա և հոգեբանական թրիլեր |
Թեմա | ընտանիք և մարդու առևանգում |
Թվական | սեպտեմբերի 27, 2018[1], հունվարի 3, 2019[2] և 2018 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Ասղար Ֆարհադի |
Սցենարի հեղինակ | Ասղար Ֆարհադի |
Դերակատարներ | Խավիեր Բարդեմ, Պենելոպե Կրուս, Ռիկարդո Դարին, Էդուարդ Ֆերնանդես, Սառա Սալամո, Ինմա Կուեստա, Բարբարա Լեննի, Էլվիրա Մինգես, Ռամոն Բարեա, Կառլա Կամպրա, Սաադեթ Աքսոյ և Ռիկարդո Ռամոս |
Օպերատոր | Խոսե Լուիս Ալկայնե |
Երաժշտություն | Ալբերտո Իգլեսիաս |
Մոնտաժ | Հայդե Սաֆիյարի |
Պատմվածքի վայր | Իսպանիա |
Նկարահանման վայր | Տոռելագունա |
Տևողություն | 132 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Բոլորը գիտեն» (իսպ.՝ Todos lo saben), իսպանական ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Ասղար Ֆարհադիի կողմից 2018 թ.։ Կինոնկարը դարձել է Կաննի 71-րդ կինոփառատոնի բացման ֆիլմը[3]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Խավիեր Բարդեմն ու Պենելոպա Կրուսը[4][5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուրան (Պենելոպե Կրուս), որը Բուենոս Այրեսում ապրող իսպանուհի է, վերադառնում է Մադրիդի արվարձաններում գտնվող հայրենի քաղաք իր ամուսնու (Ռիկարդո Դարին) և երեխաների հետ։ Այդ ճանապարհորդությունը մթագնում են անսպասելի իրադարձություններն ու բացահայտված գաղտնիքները[4]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խավիեր Բարդեմ – Պակո
- Պենելոպա Կրուս – Լաուրա
- Ռիկարդո Դարին – Ալեխանդրո, Լաուրայի ամուսինը
- Բարբարա Լեննի – Բեա, Պակոյի կինը
- Ինմա Կուեստա – Անա, Լաուրայի քույրը
- Էդուարդ Ֆեռնանդես
- Խավիեր Կամարա
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոլորը գիտեն» ֆիլմը ֆրանս-իսպանա-իտալական համատեղ արտադրություն է, որն ստացել է ֆինանսավորում Canal+, Eurimages, France Télévisions, Ciné+, l’ICAA, Movistar և այլ ընկերություններից[4]։ Հիմնական նկարահանումներն սկսել են 2017 թվականի օգոստոսին[5] և ավարտվել նույն թվականի դեկտեմբերին։ Դրանց մեծ մասն անցկացվել են Կաստիլիայի Տոռելագունա քաղաքում։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է խառը արձագանքների կինոքննադատների կողմից, որոնք այն դիտել են Կաննի կինոփառատոնի ժամանակ՝ 2018 թվականի մայիսի 8-ին[6]։ Կինոքննադատ Եգոր Մոսկովիտինը նշել է, որ Ֆարհադիի իսպանալեզու նորամուտը նման չէ նրա իրանական դրամաներին. «Ֆարհադիի հավերժական այլաբանությունը՝ բնակարանային հարցը տոտալիտար պետությունում, եվրոպական միջավայրում դրսևորվում է այլ կերպ. հերոսներին տանջում է ոչ թե համակարգը, այլ շրջապատում բոլորի մշտական խղճմտանքով մասնակցությունը»[7]։ Կինոքննադատ Բորիս Նելեպոյի կարծիքով՝ «Ասղար Ֆարհադիին հարմար է իսպանական ֆակտուրան, և այդ վերին աստիճանի անմեղ ֆիլմն ավարտվում է իսպանական ավանդական կոպլայով»[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ Keslassy, Elsa (5 апреля 2018). «Asghar Farhadi's 'Everybody Knows' to Open and Compete at Cannes Film Festival». Variety. Penske Business Media. Վերցված է 19 мая 2018-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Goodfellow, Melanie (22 августа 2017). «Asghar Farhadi begins Spanish-language thriller 'Everybody Knows'». Screen Daily. Screen International. Վերցված է 19 мая 2018-ին.
- ↑ 5,0 5,1 Keslassy, Elsa (22 августа 2017). «Asghar Farhadi Begins Filming 'Everybody Knows' With Javier Bardem, Penelope Cruz in Spain». Variety. Penske Business Media. Վերցված է 19 мая 2018-ին.
- ↑ Первые отзывы на первый фильм Канн — «Все знают» Асгара Фархади
- ↑ Открытие Канн: всё, что нужно знать
- ↑ 71-й Каннский фестиваль открылся картиной Асгара Фархади "Все знают"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բոլորը գիտեն»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
|