Բելա չաո
«Բելա չաո» | |
---|---|
ի երգը | |
Ժանր | ժողովրդական երաժշտություն և բողոքի երգ |
Լեզու | իտալերեն |
Բելա չաո կամ Իտալական պարտիզանների երգ (իտալ.՝ Bella ciao - Մնաս բարով գեղեցկուհի), իտալական ժողովրդական երգ, որը Իտալական դիմադրության շարժման մասնակիցները երգել են Մոդենայի սարերում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Երգը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 20-րդ դարի 40-ական թվականներից[1]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որ «Բելա չաոն» երգել են Դիմադրության շարժման մասնակիցները, փաստացի ապացուցված է, ինչը չի կարելի ասել նրա «գարիբալդիական» ծագման մասին։ Երգի տարածման շրջանը նեղ էր՝ բոլոնյան Ապենինների և Ռեջո-Էմիլիա շրջանի միջև, որը վերահսկվում էր պարտիզանների կողմից։ Ըստ տարածված կարծիքի երգը գրել է պարտիզաններից մեկը, որ բժիշկ կամ ֆելդշեր էր։
Երգի տեքստը վերցրած է ժողովրդական Fior di tomba («Ծաղիկը գերեզմանին») և «Թերեզայի ծաղիկը», «Ռոզինայի ծաղիկը» և «Թխկում, թխկում է դուռը» (E picchia picchia la porticella) երգերից։ Այժմ կա երգի տեքստի մի քանի տարբերակ, որոնք իրարից էապես չեն տարբերվում, օրնակ՝ «stamattina» («այսօր առավոտյան») բառի փոխարեն, մյուս տարբերակում «una mattina» («մի անգամ առավոտյան») տարբերակն է։ Քանի որ «Բելա չաոն» երգվում է առաջին դեմքից, ապա նայած կատարողի սեռի, երգվում է կամ տղամարդու, կամ էլ կնոջ անունից։ Երաժշտությունը վերցրած է իտալական հնագույն մանկական «Քնաբեր դեղ» երգից։
Երգի տեքստը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Bella ciao (տարբերակ) |
Bella ciao delle mondine |
Fior di tomba |
E picchia picchia la porticella |