Jump to content

Բելա Եսաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելա Եսաջանյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1930(1930-03-01)[1]
ԾննդավայրԻրկուտսկ, Իրկուտսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 25, 2016(2016-11-25) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1947) և Ռոստովի պետական համալսարան (1952)
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1973)
Մասնագիտությունլեզվաբան և մանկավարժ
ԱշխատավայրՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Բելա Մարկի Եսաջանյան (մարտի 1, 1930(1930-03-01)[1], Իրկուտսկ, Իրկուտսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 25, 2016(2016-11-25), Երևան, Հայաստան), լեզվաբան, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1970 թվական), պրոֆեսոր (1973 թվական)։ Հայաստանի վաստակավոր մանկավարժ (2003 թվական)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի մարտի 1-ին Խորհրդային Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Լենինականի N 2 դպրոցում։ 1947 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1952 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանը։ 1962-1983 թվականներին՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս, 1983-2003 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսերենի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ 1993 թվականից եղել է ռուս մշակույթի «Հարմոնիա» միջազգային միության փոխնախագահ։

Ուսումնասիրությունները վերաբերում են հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման, ռուսերենի և հայերենի հոլովական կառուցվածքների համապատասխանությունների հարցերին («Ռուսերենի նախդիրավոր կառուցվածքները և նրանց հայերեն համապատասխանությունները», 1977 թ., «Ռուսաց լեզվի դասը հայկական դպրոցում», 1984 թ., «Ռուսերենի դասավանդման մեթոդիկան հայկական դպրոցում», 1986 թ.)։ Կազմել է դասագրքեր ռուսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցների 1-8 դասարանների համար[2][3]։

Հայաստանում ռուսաց լեզվի գծով առաջին դոկտոր, պրոֆեսոր Բելա Եսաջանյանի հեղինակած դասագրքերով կրթվել են բազմաթիվ սերունդներ։ Ստեղծվել են ավելի քան 30 դասագիրք, 315 տպագրված գիտական աշխատանք ու 6 մենագրություն։

Բելա Եսաջանյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է մանկավարժական համալսարանի հետ։ Նա երկար տարիներ ղեկավարել է համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը։ Մինչև իր կյանքի վերջին տարիները նա մտնում էր լսարան, ուսանողներին փոխանցում փորձն ու գիտելիքները[4]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1952-1960 թվականներ՝ Լենինականի թիվ 3 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ։
  • 1960-1962 թվականներ՝ Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս։
  • 1962-1975 թվականներ՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի դասախոս։
  • 1975-1982 թվականներ՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի գիտության գծով պրոռեկտոր։
  • 1983-2003 թվականներ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։
  • 1994 թվական՝ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի փոխնախագահ։
  • 1995 թվական՝ Մանկավարժական ասոցիացիա հասարակական կազմակերպության փոխնախագահ։
  • 1999 թվականից՝ «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագրի գլխավոր խմբագիր։
  • 2003 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1946 թվական՝ Մեծ հայրենական պատերազմում ինքնանվեր աշխատանքի համար շքանշան։
  • 1970 թվական՝ մանկավարժական գիտությունների դոկտոր։
  • 1973 թվական՝ պրոֆեսոր։
  • 1975 թվական՝ Խաչատուր Աբովյանի անվան մեդալ։
  • 1977 թվական՝ Կրուպսկայայի անվան մեդալ։
  • 1996 թվական՝ Ռուսաստանի Դաշնության մանկավարժական և հասարակական գիտությունների ակադեմիայի անդամ։
  • 2003 թվական՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ։
  • 2005 թվական՝ Ռուսաստանի Դաշնության եղբայրության շքանշան։
  • 2010 թվական՝ Վալերի Բրյուսովի անվան մեդալ։
  • 2010 թվական՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետի շնորհակալագիր։
  • Урок русского языка в армянской школе. Есаджанян Белла Марковна, 1984.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=3082
  2. «ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  3. Բելա Եսաջանյանի գրքերը
  4. Կյանքից հեռացավ մանկավարժական գիտությունների դոկտոր Բելա Եսաջանյանը(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]