Բարնեթ Գիբս
Բարնեթ Գիբս | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վիրջինիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | մայիսի 19, 1851 |
Ծննդավայր | Yazoo City, Միսսիսիպի, ԱՄՆ |
Վախճանի օր | հոկտեմբերի 4, 1904 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Դալաս |
Թաղված | Դալաս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բարնեթ Գիբս (անգլ.՝ Barnett Gibbs, մայիսի 19, 1851, Yazoo City, Միսսիսիպի, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 1904, Դալաս), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Տեխասի 15-րդ փոխնահանագապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարնեթ Գիբսը ծնվել է 1851 թվականի մայիսի 19-ին Յազու Սիթիում, Միսսիսիպի նահանգ՝ Քուինսի Դիբրելի և Սալի (ի ծնվե՝ Դորսի) Գիբսերի ընտանիքում։ 1868 թվականին Մոբիլում (Ալաբամա) ավարտել է Սփրինգ Հիլ քոլեջը, 1870 թվականին՝ Վիրջինիայի համալսարանը, իսկ 1873 թվականին՝ Քումբերլանդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1873 թվականի օգոստոսին Գիբսը տեղափոխվել է Դալաս, որտեղ սկսել է աշխատել որպես փաստաբան։ 1876 թվականի հուլիսին ամուսնացել է Սալի Հայնսի՝ տեղի առևտրականի դստեր հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր և երկու որդի։
Մինչև 1882 թվականին Տեխասի սենատ ընտրվելը Գիբսը երեք ժամկետ (1876-1882) ծառայել է Դալասի վերահսկիչի պաշտոնում։ Թեև նա օրենսդրական ժողովի ամենաերիտասարդ անդամն էր, նրա բանավեճները և հռետորական հմտությունները Գիբսին շատ շուտ հայտնիություն բերեցին։ Նա պաշտպանում էր ֆերմերների օրենքները, որի ներկայացուցիչները 1884 թվականներին նրան դեմոկրատական կուսակցությունից առաջադրցեին փոխնահանագապետի պաշտոնի։ 1885 թվականի ամռանը, երբ Ջոն Այրլենդը մասնակցում էր Նոր Օռլեանի համաշխարհային ցուցահանդեսին, Գիբսն իրականացնում էր նահանգապետի պարտականությունները։
1886 թվականից հետո Գիբսը շարունակում էր զբաղվել փաստբանական գործունեությամբ։ 1891 թվականի գարնանը նա սկսել էր կազմակերպել դեմոկրատական ակումբներ, որոնցում քննարկվում էին ֆերմերների խնդիրները։ Թեև Գիբսն օրինապահ էր Դեմոկրատական կուսակցությանը, 1891 թվականի վերջին նրան հեռացնում են կուսակցությունից և 1896 թվականի սկզբին Բարնեթը դառնում է պոպուլիստ։ Թերթային հոդվածների շարքը տալիս էր նրան Ժողովրդական կուսակցության քարտուղարի համբավ։
1896 թվականին Գիբսը Ժողովրդական կուսակցության կողմից առաջադրվում էր ԱՄՆ կոնգրես, իսկ 1898 թվականին եղել է նահանագապետի թեկանծու, սակայն ստացել է ընտրյալների ընդամենը 28 %-ը։ 1899 թվականին նա վերադարձել է Դեմոկրատական կուսակցություն, իսկ 1900 թվականին աջակցել է Ուիլյամ Ջենինգս Բրայանին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնին նրա երկրորդ նախընտրական արշավի ժամանակ։ Հետո Գիբսը հեռացել է քաղաքականությունից և սկսել է զբաղվել անշարժ գույքի և արդյունահանող արդյունաբերության առևտրով։
Նա եղել է «Օդդֆելոուզ» մերձմասոնական ընկերության և մեթոդիստական եպիսկոպոսական Յուգա եկեղեցու անդամ։
Բարնեթ Գիբսը մահացել է 1904 թվականի հոկտեմբերի 4-ին, Դալասում և հուղարկավորվել է Օքլենդ գերեզմանատանը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Barnett Gibbs». Lieutenant Governors of Texas, 1846—present (անգլերեն). Legislative Reference Library of Texas — www.lrl.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 20.07.2019-ին.
- Worth Robert Miller. «Gibbs, Barnett». Handbook of Texas Online (անգլերեն). Texas State Historical Association. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 18.03.2013-ին.
|