Jump to content

Բակուր Բ Պարթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բակուր Բ Պարթև
Ծնվել է՝61/62
ԾննդավայրՊարթևստան
Մահացել է՝110(0110)
Վախճանի վայրParthia Satrapy
ԵրկիրCharacene
ՏոհմՊարթև Արշակունիներ
գերիշխան
ՀայրՎաղարշ Ա Պարթև
ԵրեխաներԱշխադար, Mithridates V of Parthia? և Պարթամասիր

Բակուր Բ Պարթև (1-ին դար, Պարթևստան - 105, Parthia Satrapy), Պարթևաստանի արքա Արշակունի հարստությունից։ Իշխանության տարիները մոտ 78 առ 105 թթ.։

Վաղարշ Ա-ի որդին։

Նախքան Պարթևական տերության գահը բարձրանալն իշխում էր Մարաստանում։ Հոր մահից հետո ապստամբել է եղբոր՝ Վաղարշ Բ դեմ (78–80 թթ.), ջախջախել և գահընկեց է արել նրան։

Ըստ Ամմիանուս Մարցելինուսի ընդարձակել է Տիզբոնը՝ կառուցելով նոր պարիսպներ։

Մ.թ. 101 թ. դեսպանություն է ուղարկել Չինաստան, ինչի մասին հիշատակում է պահպանվել չինական տարեգրություններում, որտեղ Պարթիան անվանվում է Անքսի թագավորություն։

Բազմաթիվ դրամների վրա դրոշմել է նաև իր անձնական անունը՝ Բակուր Արշակ (ոչ թե միայն Արշակ, ինչպես Պարթևական արքաների սովորությունն էր)` իրեն գահի այլ հավակնորդներից տարբերակելու նպատակով։

Բակուրը մահացել է շուրջ 110 թ.: Նրանից հետո գահը ժառանգել է նրա եղբայր` Խոսրով Ա-ն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բակուր Բ Պարթև» հոդվածին։