Արևի ուղղահայաց ճառագայթը
Արևի ուղղահայաց ճառագայթը վիետ․՝ Mùa hè chiều thẳng đứng | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Գերմանիա |
Ժանր | դրամա |
Թվական | 2000 |
Լեզու | վիետնամերեն |
Ռեժիսոր | Ան Հունգ Չան |
Սցենարի հեղինակ | Ան Հունգ Չան |
Դերակատարներ | Չան Նի Են Կհե, Նի Կուին[1], Դո Տհի Հայ Են[1] և Ngô Quang Hải?[1] |
Օպերատոր | Մարկ Լի Փինբ Բի |
Երաժշտություն | Tôn-Thất Tiết? |
Պատմվածքի վայր | Վիետնամ |
Տևողություն | 112 րոպե[2] |
«Արևի ուղղահայաց ճառագայթը» (ֆր.՝ À la verticale de l'été, վիետ․՝ Mùa hè chiều thẳng đứng), 2000 թվականի ֆիլմ, ռեժիսոր և սցենարիստ է հանդիսանում վիետնամական ծագման ֆրանսիացի ռեժիսոր Չան Ան Հունգը։ Ֆիլմի գերմանական անվանումն է «Ամառը Հանոյում» (գերմ.՝ Ein Sommer in Hanoi)[3]։ «Արևի ուղղահայաց ճառագայթը» Չան Ան Հունգի այսպես կոչված «վիետնամական կինոեռագրության» երրորդ եզրափակիչ ֆիլմն է[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողություններն սկսվում են 1990-ականների վերջերին Վիետնամի հնագույն պատրիարքական մայրաքաղաք Հանոյում։ Վառ և արևային ճոխ վիետնամական ամառ էր։ Հասարակ ապահովված քաղաքային ընտանիք, որը բաղկացած է երեք քույրերից և եղբորից, հավաքվում են միասին, որպեսզի նշեն ծնողների մահվան տարին։ Պարզ արտահայտված սյուժետային գիծը բացակայում է։ Մեր աչքերի առաջևով են անցնում միայն արտաքին անշտապությունն ու ընտանեկան երջանիկ հոգսերը։
Չնայած, հետևելով, թե ինչպես են հարազատները շփվում և օգնում միմյանց, մենք աստիճանաբար նկատում ենք, որ նրանց արտաքին երջանկության տակ թաքնված են ընտանեկան զգացմունքային դրամաներ՝ հարազատների մահը, դավաճանությունը, երեխա չունենալու անհնարինությունը։ Բայց այս ֆիլմի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ռեժիսորը մեզ է ներկայացնում այդ բացահայտումները շշմեցնող նրբանկատությամբ և քնքշությամբ։
Ամենափոքր քույրը միայնակ է, ապրում է եղբոր հետ և հուսահատված սիրահարվում նրան։ Բայց հարազատների միջև սերը արգելված է։ Մյուս քույրը ամուսնացած է մի տղամարդու հետ, ով վաղուց արդեն ունի ուրիշ ընտանիք և երեխա։ Սակայն նա սիրում է ամուսնուն, իսկ վերջինս էլ սիրում է նրան նույնքան, որքան մյուս կնոջը։ Իսկ երրորդ քույրն ու իր ամուսինը շուտով երեխա են ունենալու։
Ֆիլմում առկա են Ֆրանսիական գաղութային ճարտարապետությունը, արևադարձային բույսերի և մրգերի առատությունը, գեղեցիկ աղջիկը, գիրքը ձեռքին երիտասարդը, տաք արևադարձային ամռան ալարկոտ հոգին, Հալոնգ ծովախորշի հրաշագեղ տեսարանները։ Հայեցողական և չշտապեցնող, ֆիլմը կարծես հրավիրում է մեզ հեղինակի հետ միասին վայելել հարավարևելյան Ասիայի բնակիչների և բնության կյանքի ներդաշնակությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Չան Ին Յուն Կխե | Փոքր քույր Լիեն |
Լե Կխան | Միջնեկ քույր Կխան |
Նի Կուին | Ավագ քույր Շիոնգ |
Նգո Կուանգ Խայ | Եղբայր Խայ |
Չան Ման Կիոնգ | Միջնեկ քրոջ ամուսին Կիեն |
Տյու Խինգ | Ավագ քրոջ ամուսին Կուոկ |
Դո Տխի Խայ Իեն | Մուի |
Չան Նի Լանգ Կխե | «Փոքրիկ մկնիկ» |
Լրացուցիչ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականին ֆիլմը ներկայացված է եղել 53-րդ Կաննի կինոփառատոնի «Արտասովոր հայացք» ծրագրում[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Ein Sommer in Hanoi - Film - Cinema.de». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Чан Ань Хунг (Anh Hung Tran) — Биография и интересные факты — КиноКопилка». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Festival de Cannes - From 15th to 26th May 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արևի ուղղահայաց ճառագայթը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Արևի ուղղահայց ճառագայթը» ֆիլմը AsiaFilm.TV կայքում
|