Արցախյան դրամ
- Այս հոդվածը Արցախի ազգային արժույթի մասին է։ Չշփոթե՛լ Հայկական դրամի հետ։
Տեսակ | տարադրամ |
---|---|
Երկիր | Արցախ |
Ներդրման ամսաթիվը | 1998 |
Մետաղադրամ | 50 լումա, 1, 5 դրամ |
Թղթադրամ | 2, 10 դրամ |
Արցախյան դրամ, Արցախի ազգային արժույթ։ Հայաստանում ևս ծառայում է որպես վճարման միջոց։
Արցախյան մեկ դրամը հավասարազոր է հարյուր լումայի և հայկական մեկ դրամի։ Արցախի Հանրապետության առանձին դրամը ներկայումս կիրառության մեջ չէ և չի օգտագործվում առևտրա-արդյունաբերական նկատառումներով։
Արցախյան դրամը հիմնականում օգտագործվում է որպես դեկորատիվ տարր կամ դրամական հավաքածուների զարդ։ Արցախի Հանրապետության դրամական միջոցը նույն հայկական դրամն է, որն այս երկրում անվանվում է արցախյան դրամ։
Միակ դրամահատարանը, որը թողարկում է արցախյան դրամ (խոսքը 1, 2, 5 և 10 արցախյան դրամների մասին է, որոնք դուրս են եկել կիրառությունից), Ավստրիայի դրամահատարանն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։
Ընդունվեցին անկախ պետության ազգային խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և ազատության օրհներգը։ Կարևոր նվաճում էր նաև որպես արժույթ ռուբլու վերացումը երկրում։
1994 թվականից դրամը Արցախում դարձավ միակ պաշտոնական արժույթը։ 2004 թվականին վաճառքի ուղղիչ նպատակներով Արցախում թողարկվել են մետաղադրամներ և թղթադրամներ։ 2005 թվականին Լեռնային Ղարաբաղում արցախյան դրամը (1-ից 5 դրամանոցներ) շրջանառության մեջ է դրվել՝ որպես վճարման միջոց։
Մետաղադրամների դարձերեսին պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանը։
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականից շրջանառության մեջ են դրված հետևյալ թղթադրամները[1]՝
2004 թվականի սերիա | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Գնահատական (դրամով) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույն |
Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | ||
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ||||
2 | 150×80 | կարմրա- շագանակագույն |
ԼՂՀ զինանշան, Գանձասարի վանք Գրիգոր Լուսավորիչ |
Հովհաննես Մկրտիչ և Հիսուս Քրիստոս, Խաչելություն, ԼՂՀ զինանշան |
2004 | ||
10 | 165×90 | կապտա- կանաչավուն |
ԼՂՀ զինանշան, Հիսուսը Հրեշտակապետի հետ Դադիվանք |
Խուդաֆերինի կամուրջ, գինու տակառներ, արցախյան գորգ, ԼՂՀ զինանշան |
2004 | ||
Պատկերի մասշտաբ՝ 1,0 փիքսել միլիմետրում։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն». minfin-nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արցախյան դրամ» հոդվածին։ |
|
|