Արտյոմ Գևորգյան (պետական գործիչ)
Արտյոմ Գևորգյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | ՀԱՊՀ |
Ծննդյան օր | օգոստոսի 25, 1923 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | մարտի 11, 2013 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Արտեմ Աշոտի Գևորգյան (օգոստոսի 25, 1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2013, Երևան, Հայաստան), հայ պետական և տնտեսական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1941 թվականի հուլիսին կամավորական հիմունքներով մեկնել է Կարմիր բանակ։ Սովորել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանում և 1941 թվականի դեկտեմբերին գործուղվել 89-րդ հրաձգային դիվիզիա, մասնակցել Հյուսիսային Կովկասի, Կուբանի ազատագրման մարտերին։ 18-րդ բանակի կազմում ծանր վիրավորվել է Նովոռոսիյսկի ազատագրման ժամանակ։
Հոսպիտալում բուժվելուց հետո նա որոնել է իր դիվիզիային՝ ոտքով քայլելով երկաթգծով 500 կիլոմետր դեպի Եյսկ։ 1944-1945 թվականներին ծառայել է Երևանի թիվ 17 հատուկ հրետանային դպրոցում, 1945 թվականի դեկտեմբերին զորացրվել է պահեստազոր՝ որպես հրետանային մարտկոցի հրամանատար՝ ավագ լեյտենանտի կոչումով։ 1946 թվականին ընդունվել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Մեկ տարի անց տեղափոխվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1951 թվականին՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։ Աշխատել է Երևանի Ձերժինսկու հաստոցաշինական գործարանում՝ որպես տեխնոլոգ, ավագ կոնստրուկտոր։
1952-1961 թվականներին զբաղեցրել է ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչի պաշտոնը։ 1961-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ, 1963 թվականի փետրվարի 27-ից՝ ՀԽՍՀ նախարար։
1970 թվականի մարտի 27-ից նշանակվել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարար։ 1974 թվականին համամիութենական սոցիալիստական մրցությունում հաղթող է ճանաչվել ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարարությունը՝ 15-րդ տեղից հասնելով առաջին։ 1970-1987 թվականներին արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը մեծածախ գներով աճել է 3 անգամ և կազմել 1,7 միլիարդ ռուբլի (այն ժամանակվա պաշտոնական փոխարժեքով գրեթե 2,5 միլիարդ դոլար)։ Բոլոր տեսակի գործող ձեռնարկությունների թիվը 61-ից հասել է 255-ի։ Վերակառուցվել և ընդլայնվել են 41 ձեռնարկություններ, կառուցվել են 24 նոր խոշոր գործարաններ, ստեղծվել են գործող ձեռնարկությունների 155 մասնաճյուղեր։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող թեթև արդյունաբերության արտադրանքի ավելի շատ հիմնական տեսակներ է արտադրել, քան զարգացած շատ երկրներ։ Արտադրված արտադրանքի ավելի քան 80%-ն արտահանվել է միութենական հանրապետություններ, հիմնականում՝ ՌԽՖՍՀ, Ղազախստան և Կենտրոնական Ասիա, ինչպես նաև ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Մնացած 20%-ը լիովին բավարարել է Հայաստանի բնակչության կարիքները։ Այդ արդյունքները ձեռք են բերվել ձեռնարկությունների տեխնիկական պարկի կառուցման, վերակառուցման և ընդլայնման մեծ ծրագրի իրականացման միջոցով։ Ազգային տնտեսության այս ճյուղում նոր երևույթ էր առանց լուրջ կապիտալ ներդրումների մասնաճյուղերի ստեղծումը։ Մյուս հանրապետությունները հետևեցին այդ օրինակին։ Մասնաճյուղերի խնդիրն էր, բացի ապրանքների արտադրության ծավալը մեծացնելուց, կանխել մարդկանց տեղափոխումը գյուղերից քաղաքներ։ Թեթև արդյունաբերության մասնաճյուղերում աշխատել է ավելի քան 20 հազար մարդ՝ հիմնականում երիտասարդներ։
1987 թվականի օգոստոսից անցել է թոշակի։
2015 թվականի օգոստոսի 29-ին Ջրաշատի փողոցի 62 հասցեում գտնվող շենքում, որտեղ ապրել է Արտեմ Աշոտի Գևորգյանը, տեղի է ունեցել նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր՝ Աշոտ Ասատուրի Գևորգյան (1897-1959), Երևանի շամպայն գինիների գործարանի հիմնադիր և առաջին տնօրեն[1],
- Մայր՝ Վարդանուշ Հայկի Տեր-Հովհաննեսյան (1906-1985),
- Կին՝ Սոֆյա Եգորի Անդրեասյան (1917-2005), ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ,
- Դուստրեր՝
- Նինա Արտեմի Գևորգյան (1945), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր,
- Աննա Արտեմի Գևորգյան (1951), դաշնակահարուհի։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականից եղել է ԽՍՀՄ Ժուռնալիստների միության անդամ։ Հեղինակ է Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացման մասին գրքի[2], հանրապետական և միութենական մամուլում թեթև արդյունաբերության զարգացման հիմնախնդիրներին նվիրված մի շարք հոդվածների։
Եղել է ԽՍՀՄ գիտատեխնիկական ընկերությունների համամիութենական խորհրդի անդամ, ՀԽՍՀ թեթև արդյունաբերության գիտատեխնիկական ընկերության պատվավոր անդամ։
Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 6–11 գումարումների պատգամավոր (1963-1990)։
Պարգևներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շքանշաններ և մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1.08.1986),
- Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշան (1966, 1971, 1981),
- Պատվո նշանի 2 շքանշան (1959 թվականի դեկտեմբերի 8, 1976),
- «Մարտական ծառայության համար» մեդալ (25.08.1945),
- Մեդալ «Աշխատանքային արիության համար»,
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (28.10.1944),
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ,
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի քսան տարի» հոբելյանական մեդալ,
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի երեսուն տարի» հոբելյանական մեդալ (պատերազմի մասնակից),
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի երեսուն տարի» հոբելյանական մեդալ (աշխատանքային ճակատի մասնակից),
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի քառասուն տարի» հոբելյանական մեդալ (պատերազմի մասնակից),
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի քառասուն տարի» հոբելյանական մեդալ (աշխատանքային ճակատի մասնակից),
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
- «ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարի» հոբելյանական մեդալ,
- «ԽՍՀՄ զինված ուժերի 60 տարի» հոբելյանական մեդալ,
- «ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարի» հոբելյանական մեդալ։
Պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (6.04.1981)։
Կրծքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ստանդարտացման ծառայությունների համար»,
- «Գիտա-տեխնիկական ընկերություններում ակտիվ աշխատանքի համար»,
- ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության պատվո նշան։
Պատվոգրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր (29.08.1973, 24.08.1983),
- Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի նախագահության պատվոգիր (18.05.1973),
- Հայաստանի արհմիությունների խորհրդի նախագահության պատվոգիր (25.08.1983),
- Տեքստիլ և թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության Կենտկոմի նախագահության պատվոգիր (05/05/1980, 24/08/1983),
- Գիտա-տեխնիկական ընկերությունների համամիութենական խորհրդի նախագահության պատվոգիր (18.02.1981, 18.08.1983),
- Թեթև արդյունաբերության գիտատեխնիկական ընկերությունների կենտրոնական խորհրդի նախագահության պատվոգիր (3.06.1982, 15.04.1985),
- ԽՍՀՄ թեթև արդյունաբերության մինիստրության և տեքստիլ ու թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության Կենտկոմի պատվոգիր (10/12/1987):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Оганесян А. Живая легенда легпрома // Голос Армении : газета. — 2008, 16 сентября.(չաշխատող հղում)
- Вардапетян А. Для развития легпрома нужна поддержка государства // Ноев ковчег : газета. — 2013, апрель. — № 7 (213).
- ԽՄԿԿ անդամներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 11 մահեր
- 2013 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամներ
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 9-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ պետական գործիչներ