Երիտասարդ հասակում ընդունվել է Երևանի «Կիլիկիա» ակումբ։ 18 տարեկան հասակում ստորագրել է պրոֆեսիոնալ պայմանագիր և այդ պահից սկսած դարձել է ակումբի մշտական խաղացող։ Ակումբի հիմնական խաղացող է, որը հանդես է գալիս պաշտպանական գծում։ 2011 թվականի սկզբին «Կիլիկիա» ակումբը պաշտոնական նամակ ուղարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ հայտնելով, որ ակումբը կազմալուծվում է և չի կարող մասնակցել 2011 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը ֆինանսական խնդիրների պատճառով[2]։ ՀՖՖ-ն հունվարի 31-ին ընդունել է որոշում հեռացնել «Կիլիկիային» ՖՖԱ-ի բոլոր խաղերի մասնակցությունից։ Այդ կերպ ակումբը դադարեցրեց իր գոյությունը[3]։ Առաքելյանը ստիպված է եղել փնտրել նոր թիմ։ Առաջարկ ստանալով «Բանանց» ակումբից՝ կնքել է պայմանագիր։ 2016 թվականին տեղափոխվել է «Ուլիս»։
2009 թվականին առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի երիտասարդական հավաքականում, որի կազմում առաջին խաղը եղել է 2009 թվականին հունիսի 6-ին, երբ մասնակցել է 2011 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 54-րդ րոպեին։ Խաղն ավարտվել է 2:5 հաշվով հօգուտ Թուրքիայի հավաքականի[4]։ Հինգ խաղերից չորսում Առաքելյանը խաղացել է 90 րոպե։