Արտակ Տոնիկյան
Արտակ Ասատուրի Տոնիկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26 (փետրվարի 8), 1903 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 21, 1988 (85 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Վիլեն Տոնիկյան և Զորի Տոնիկյան |
Արտակ Ասատուրի Տոնիկյան (հունվարի 26 (փետրվարի 8), 1903, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։
Ճարտարապետներ Վիլեն և Զորի Տոնիկյանների հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակ Տոնիկյանը ծնվել է 1903 թվականի փետրվար 8-ին Թբիլիսիում։ 1925 թվականին ավարտել է Ա. Կ. Գլազունովի անվան երաժշտական տեխնիկումի տեսության բաժինը։ 1923-1925 թվականներին Մոսկվայում եղել է Հայաստանի մշակույթի տանը կից երաժշտական շրջանակի պատասխանատու քարտուղար, 1924 թվականին, միաժամանակ՝ «Կյանք և երաժշտություն» հայ խորհրդային առաջին երաժշտական ամսագրի պատասխանատու խմբագիր։ 1925-1930 թվականներին Թբիլիսիի դպրոցներում եղել է երաժշտության ուսուցիչ։ 1930-1948 թվականներին եղել է Հայաստանի ռադիոկոմիտեի խմբագիր, երաժշտական հեռարձակման տնօրեն, երաժշտական ղեկավար, 1948-1953 թվականներին՝ Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին կից արվեստի հարցերով վարչության երաժշտական ուսումնական հաստատությունների բաժնի պետ, 1953-1968 թվականներին՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության։ 1968-1974 թվականներին եղել է «Մելոդիա» համամիութենական ընկերության ձայնագրությունների հայկական բաժնի խմբագիր[1][2][3]։
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական-կրթական ռադիոհաղորդումների, հոդվածների ու ակնարկների հեղինակ է՝
- «Музыкальная жизнь в Москве» (Мартакоч, 1925, 17 июля).
- «Великий русский композитор П. И. Чайковский» (Лит. газета, Ереван, 1940, 10 мая).
- «А. А. Спендиаров» (Банвор, Ленинакан, 1938, 11 мая).
- «Нехватка музыкальных кадров и роль консерватории им. Комитаса» (Сов. искусство, Ереван, 1932, № 1).
- «Армянская филармония должна перестроить свою работу» (там же, 1933, № 11).
- «О некоторых вопросах оперного театра им. А. Спендиарова» (Советакан Айастан, Ереван, 1937, 6 сент.).
- «Опера «Ануш» А. Тиграняна» (Коммунист, Ереван, 1935, 28 марта, на рус. яз.).
- «Новая постановка оперы «Алмаст» А. Спендиарова» (1939, 24 сент.).
- «За высококачественные песни» (Авангард, Ереван, 1948, 13 марта).
- «Советская песня» (Лит. газета, Ереван, 1948, 9 февр.).
- Сб. Песни на cл. Ованеса Туманяна. - Ереван, 1969.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Тоникян, Артак Асатурович - это... Что такое Тоникян, Артак Асатурович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Тоникян Артак Асатурович — Краткие биографии». biographiya.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Biographischer Index Rußlands und der Sowjetunion / Biographical Index of Russia and the Soviet Union (ռուսերեն). Walter de Gruyter. 2005 թ․ հունվարի 1. ISBN 9783110933369.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Музыка Советской Армении за годы Великой Отечественной войны/Под ред. З. Г. Вартаняна. - Ереван, 1944 (на рус. яз.).