Արտակ Զեյնալյան
Արտակ Զեյնալյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2017 ապրիլի 2 - 2018 մայիսի 12 | ||||
| ||||
2018 մայիսի 12 - 2019 հունիսի 7 | ||||
| ||||
2023 հոկտեմբերի 10-ից | ||||
Կուսակցություն՝ | «Հանրապետություն» կուսակցություն | |||
Կրթություն՝ | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և ՊԿԱ | |||
Մասնագիտություն՝ | փաստաբան | |||
Ծննդյան օր | սեպտեմբերի 9, 1969 (55 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Հայր | Հայկազ Զեյնալյան | |||
Զավակներ | չորս զավակ և մեկ թոռ[1] | |||
Պարգևներ |
Արտակ Հայկազի Զեյնալյան (սեպտեմբերի 9, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար[2] (2018-2019), ՀՀ կուսակցական-քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ[1], ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ նախկին պատգամավոր (2017-2018)[1]։ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ։
Տիրապետում է հայերենին, ֆրանսերենին, ռուսերենին[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում[1]։
1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը[1][3]։
2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976-1986 թվականներին սովորել և ավարտել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան № 84 միջնակարգ դպրոցը։
- 1996 թվականին ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետը։
- 1999 թվականին ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան, վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ։
- 2002 թվականին ավարտել է ՀՀ Կառավարման ակադեմիան, ունի պետծառայողի որակավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է։
- 2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուներ»-ի ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին։
- 2006 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
- 2014 թվականին մասնակցել է «Արդարադատության ակադեմիայի» դասախոսների համար` «ՄԻԵԿ և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ամրապնդումը Հայաստանում» թեմայով դասախոսություններին։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում[1]։
- 2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ։
- 2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է։
- 2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է։
- 2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին։
- 2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ։
- 2010 թվականից դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում։
- 2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ։
- 2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ։
- 2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է[1]։
Ինչպես նշված է Արտակ Զեյնալյանի պաշտոնական կենսագրության մեջ, հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, ՄԻԵԴ ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է[փա՞ստ][1]:
2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Զեյնալյանին նշանակել է Հայաստանի արդարադատության նախարար[4]։
2019 թվականի հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել[5]։
2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել է Հանրապետություն կուսակցության նախընտրական ցուցակը և ընտրվել Երևանի ավագանու անդամ։
ատ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ նախագահի հրամանագրով՝ արժանացել է «Արիության համար» մեդալի[1]։
- Արժանացել է բազմաթիվ կառավարական, գերատեսչական, գերատեսչական-միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների տարբեր պարգևատրումների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում`
- 2011 թվականին արժանացել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակին` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար։
- Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006 թվականին տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013 թվականին՝ տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպանը և արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակների[1]։
- 2009 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Արտակ Զեյնալյանին շնորհել է «Պալատի պատվավոր անդամի» կոչումը՝ իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար[1]։
- 2014 թվականին արաժանացել է «2014 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակին»՝ Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար[1]։
- 2016 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արժանացել է «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին[1]։
Տպագրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մարդուն օրգանների փոխպատվաստման մասին», «Մարդու վերարտադրողության արհեստական մեթոդների իրականացման մասին», «Արյան, դրա ձևավոր տարրերի դոնորության մասին», «Բնակչության կանխարգելիչ պատվաստումների մասին» ՀՀ օրենքների նախագծերի, մի շարք գործող օրենքներում («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին» և այլն) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության տասնյակ որոշումների («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքներից բխող), Գերատեսչական նորմատիվ (գրանցված) ակտերի, ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հրամանների հեղինակ ու համահեղինակ.
Գիտական տպագրված աշխատանքների («Առողջապահության համակարգը և դրա բարեփոխումները Հայաստնի Հանրապետությունում» Հայաստան 2020 զարգացման և անվտանգության ռազմավարություն,Երևան 2002 և այլն) և զեկույցների («Human Rights in the OSCE Region: Europe, Central Asia and North America, Report 2004 (Events of 2003); Annualreport on human rights in Armenia for the year of 2004 (2008, 2009, 2010) prepared by Helsinki Association»-ի) հեղինակ ու համահեղինակ։
«Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի վճիռների կատարման գործընթացը. հայաստանում դրանց կատարման խնդիրներն ու առանձնահատկությունները» աշխատության համահեղինակ(Ա.Ղազարյան, Ա.Զեյնալյան, Ա.Գրիգորյան.- Երևան.:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Արտակ Զեյնալյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում
- ↑ «Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել». 168 ժամ. 07․06․2019. Վերցված է 07․06․2019-ին.
- ↑ ՀՀ արդարադատության նախարարություն
- ↑ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Արտակ Զեյնալյանը Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Նախորդող Դավիթ Հարությունյան |
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան 2018 - 2019 |
Հաջորդող Ռուստամ Բադասյան |
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Ելք» դաշինքի անդամներ
- «Հանրապետություն» կուսակցության անդամներ
- Արիության մեդալակիրներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- Երևանի ավագանու անդամներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայ փաստաբաններ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայաստանի նախարարներ
- Հաշմանդամություն ունեցող հայեր