Jump to content

Արվո Մետս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվո Մետս
А́рво Анто́нович Метс
Ծնվել էապրիլի 29, 1937(1937-04-29)
ԾննդավայրՏալլին, Էստոնիա
Վախճանվել է1997[1]
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Էստոնիա,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ

Արվո Մետս (ռուս.՝ А́рво Анто́нович Метс, ապրիլի 29, 1937(1937-04-29), Տալլին, Էստոնիա - 1997[1], Մոսկվա, Ռուսաստան), ազգությամբ էստոնացի ռուսական բանաստեղծ։

Ծնվել է 1937 թվականին, Տալլինում։ Ավարտել է Լենինգրադի գրադարանային ինստիտուտը։ Ուսումը շարունակել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Եղել է գրական երեկոների կազմակերպիչ, որոնք վերակառուցման տարիներին հաշտարար չեզոքության վայր եղան մայրաքաղաքի գրական անջատ խմբավորումների համար։ 1975-1991 թթ. աշխատել է «Նովի միր» ամսագրի պոեզիայի բաժնում, գլխավորել «Նա Տագանկե» գրական ակումբը։ Կյանքի օրոք լույս են տեսել նրա բանաստեղծական երեք գրքերը։ Ա. Մետսի ստեղծագործությունները հրապարակվել են Ռուսաստանի առաջատար գրական պարբերականներում։

Մահացել է 1997 թվին[2]։

Արվո Մետսը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մի՞թե շատ բան է մարդուն անհրաժեշտ»; «Անտերունչ շունը հարմարվում է քայլքին...»; «Աշնանային գունեղ անտառներում...»; «Ժողովում եմ իմ հարստությունը...»; «Այնպես ձգված է...»; «Ես ազատեցի...»; «Ծանրակշռությունը...»; «Որքան շատ են մարդիկ...»; «Էլեկտրագնացքում...», «Հայրս ժլատ էր...»; «Հայրս վախճանից քիչ առաջ...»; «Հազիվ լսելի է...»; «Պոեզիայի փնտրտուքով...»; «Երբ ես անտառում...»; Հոկտեմբեր; «Նման մութ գիշերով...»; «Երկու կնճիռ է...»; «Երեկոյան, երբ...»; «Ջութակով...»; «Ջահել աղջիկները դեմքով նման են...»; «Պոետը կանգնած է վերմիշելի հերթում»; «Անհետանում են գարնան ծոցում...»; «Քաղաքում քայլում է...»; «Լռին ննջեցին բլուրները...»; «Կապույտ մանկասայլակում...»; «Հոգսերով...»; «Կարելի է խլել ամեն ինչ...»; «Փոքրիկ...»; «Ինքս էլ չգիտեմ...»; «Որքան խոշոր են այստեղ աստղերը...»; «Շնորհակալ եմ Քեզ...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 199-211։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 NUKAT — 2002.
  2. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 198։