Արշակ Անանյան
Արշակ Անանյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Շնող, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մահացել է | 2012 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1949) |
Մասնագիտություն | լրագրող, ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ | Կարմիր աստղի շքանշան, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան |
Արշակ Աղաբեկի Անանյան (1919, Շնող, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - 2012, Երևան, Հայաստան), հայ ռադիոհեռուստալրագրող, ՀԽՍՀ վաստակավոր լրագրող (1985)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշակ Անանյանը ծնվել է 1919 թվականին Լոռու մարզի Շնող գյուղում։ 1949 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]։ Մահացել է 2012 թվականին Երևանում[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1939-1941 թվականներին աշխատանքի է անցել Ալավերդու մթերումների շրջլիազորությունում՝ որպես հաշվառման խմբի ղեկավար։ 1941 թվականին, որպես կամավոր, մասնակցել է գերմանացիներից Հյուսիսային Կովկասի ազատագրման պայքարին։
1946-1951 թվականներին եղել է Թումանյանի շրջժողկրթաբաժնի տեսուչը, ապա ՀԽՍՀ կինոֆիկացման վարչության տեսուչը։ Դրանից հետո աշխատել է ՀԽՍՀ ռադիոհեռուստապետկոմում՝ որպես խմբագիր, բաժնի վարիչ, 1969-1975 թվականներին՝ գլխավոր խմբագիր, 1976 թվականից՝ լրատվության խմբագրության գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1977-1986 թվականներից՝ գլխավոր խմբագիր։
Խոսելով իր մասնագիտության մասին՝ Անանյանն ասել է.
Հեռուստատեսությունը և ռադիոն մարդկանց լավ բարեկամն ու խորհրդատուն են։ Այդ նրանք են, որ հողագունդը փոքրացնում և բերում են քո հարկի տակ[1]։ - Արշակ Անանյան
|
Արշակ Անանյանը մեծ ուշադրություն է դարձրել տնտեսության առաջատար ճյուղերի, մշակութային կյանքի կարևոր խնդիրների մեկնաբանմանը։ Նրա գործընկեր Սուրեն Բաղդասարյանն ասել է.
Արշակ Անանյանի մարդկային լավագույն հատկանիշներն էին պատճառը, որ երկար տարիներ կարողացավ դիմանալ «Լրաբեր» տեղեկատվական ծրագրի գլխավոր խմբագրի պատվաբեր, բայց միշտ կենտկոմականների կրակի տակ գտնված պաշտոնին... Արշակ Անանյանը հումորաշատ և շատ կենսախինդ անձնավորություն էր։ Որտեղ նա էր, շուրջը միշտ ուրախություն էր...[1] - Սուրեն Բաղդասարյան
|