Jump to content

Արմեն Ամիրբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Վյաչեսլավի Ամիրբարյան
18 մարտի, 1969 - 8 մայիսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ջանհասան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Արմեն Ամիրբարյան (18 մարտի, 1969, Ստեփանակերտ - 8 մայիսի, 1992, Ջանհասան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Ամիրբարյանը ծնվել է 1969 թ. մարտի 18-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը, սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Զինվորական ծառայությունն անց է կացրել Բելառուսիայում։ Զորացրվելուց հետո երրորդ կուրսից տեղափոխվելով հեռակա բաժին՝ կամավորագրվել է թիվ 1 վաշտին, մասնակցել Շահումյանի, Հադրութի շրջանների գյուղերի պաշտպանությանը, Խոջալուի, Մարտակերտի շրջանի ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. մայիսի 8-ին Ջանհասանում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]