Արման Ջալալյան
Արման Ջալալյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թմբկահար և երաժիշտ |
Արման Իգորի Ջալալյան (օգոստոսի 10, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, թմբկահար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Ջալալյանը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքում։ 8 տարեկանից նվագել է հարվածային գործիքներ։ Երաժշտական կարիերան սկսել է «Արևիկ» խմբում[2]։ 1992 թվականին եղել է «Հայեր» խմբի թմբկահարը։ 1995-2005 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ջազային նվագախմբում։ 1999 թվականից աշխատել է «Armenian Navy Band» խմբի, 2001 թվականից` երգչուհի Նունե Եսայանի, 2002 թվականից` «Time Report», 2005-2006 թվականներին` երգիչ Արմենչիկի, 2007 և 2013 թվականներին` երգիչ Արսեն Սաֆարյանի, 2007 թվականից` «Կատուներ», 2008 թվականից` «Դորիանս», 2011 թվականից` «Penman» խմբերի հետ։
Համագործակցում է Արման Հովհաննիսյանի, Հայկոյի, Ինգա և Անուշ Արշակյանների և այլոց հետ։ Հյուախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում Թաթա Սիմոնյանի, Նունե Եսայանի, «Armenian Navy Band» խմբի և այլոց հետ։ Որպես թմբկահար` ներկայացել է «Armenian Big Band», «Կատուներ», «Դորիանս» և այլ մեծ ու փոքր խմբերի թողարկած ավելի քան 15 ձայնասկավառակներում։
2013 թվականին «Դորիանս» խմբի կազմում մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և հասել մինչ եզրափակիչ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Армянская джаз-банда "покайфовала" в Москве - самоутверждаться Малхасу не надо». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Манукян, Армен (2019 թ․ մարտի 15). «Национальная школа. Арман Джалалян: интервью «Джаз.Ру» о джазовых барабанах в Армении». «Джаз.Ру» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Արման Ջալալյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արման Ջալալյան Արխիվացված 2020-10-14 Wayback Machine
- Катунер
|