Արծիվ-մահապարտներ
Արտաքին տեսք
Արծիվ-մահապարտներ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | ![]() ![]() |
Ստեղծվեց | 1992 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Արծիվ-մահապարտներ, հատուկ նշանակության գումարտակ։ Կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին, Երևանում՝ Վազգեն Սարգսյանի զորակոչով և նախաձեռնությամբ՝ ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի (Չլդրան, Վաղուհաս, Հարությունագոմեր, Վանք) ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Գումարտակի բոլոր ազատամարտիկները պարգևատրվել են ՀՀ «Արիություն» մեդալով, առանձին ազատամարտիկներ արժանացել են կառավարական բարձր պարգևների ու շքանշանների։ Հրամանատարներ՝ Ա․ Պետրոսյան (ընդհանուր համակարգող), Հ․ Հովսեփյան։ Հետագայում գումարտակի օրինակով կազմավորվել են «Արծիվ-2», «Արծիվ-3»․․․ «Արծիվ-33» ջոկատներ, որոնք ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցել են ռազմական գործողությունների։
Գումարտակի անձնակազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրամանատարական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հ/հ | Լուսանկար | Անուն, ազգանուն, հայրանուն | Ծննդյան օրը | Ծննդավայրը | Մահվան օրը | Մահվան վայրը | Մասնակցության ձևը | Զբաղեցրած պաշտոնը և կոչումը | Պարգևներ | Այլ նշումներ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
Սարգսյան Վազգեն Զավենի | 05.03.1959 | Արարատ, Արարատի մարզ, Հայաստան ![]() |
27.10.1999 | Երևան, Հայաստան ![]() |
Սպայական կազմ | Գումարտակի գլխավոր հրամանատար (1992-1999), Հայաստանի պաշտպանության նախարար (1991-1992, 1995-1999), գեներալ (՞) |
![]() ![]() |
Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից։ |
2 | Պետրոսյան Աստվածատուր Ավետիքի | 03.01.1953 | Լեռնապար, Արագածոտնի մարզ, Հայաստան ![]() |
24.11.2020 | Երևան, Հայաստան ![]() |
Սպայական կազմ | Գումարտակի ընդհանուր ընդհանուր համակարգող (1992-2020), Հայաստանի պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ (1990-1991), Հայաստանի պաշտպանության նախարարի Արցախի հարցերով օգնական (1992-1993) Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ (1993-2000), գեներալ-մայոր (1996) |
![]() ![]() |
||
2 | Հովսեփյան Հովսեփ Հովսեփի | 1957 | Մարսել, Ֆրանսիա ![]() |
Սպայական կազմ | Գումարտակի հրամանատար (1992-), գնդապետ |
![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |