Jump to content

Արանզաս շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արանզաս շրջան
Aransas County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՌոքպորտ
Բնակչություն (2010)23․158
Խտություն36
Տարածք653
Հիմնադրված է1871 թ. թ.
Սահմանակցում էՔալհուն շրջան, Նուեսես շրջան, Սան Պատրիսիո շրջան և Ռեֆուխիո շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էAransas Bay?
aransascountytx.gov/main/

Արանզաս շրջան (անգլ.՝ Aransas County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 24 900 մարդ[1], իսկ 2010 թվականին՝ 23 158 մարդ[2]։ Շրջկենտրոնը Ռոքպորտ բնակավայրն է[3]։

Արանզաս շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1871 թվականին[4]։ Իր անվանումը ստացել է իսպանական Ռիո Նուեստրա դե Արանզասու առաջապոստի պատվին, որը տեղակայված էր ապագա շրջանի տարածքում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Արանզաս շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1,370 կմ², որից 650 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 710 կմ²-ն կամ 52 %-ը՝ ջրային տարածքները[5]։

Հարևան շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 22 497 մարդ[6], 2010 թվականի դրությամբ՝ 23 158 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 36 մարդ/կմ²։ 2000 թվականի դրությամբ շրջանում հաշվվում էր 12 848 բնակելի շինություն՝ 20 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն է՝ սպիտակամորթներ - 87,44 %, աֆրոամերիկացիներ – 1,43 %, ասիացիներ – 2,77 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,58%, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,05 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,33 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,39 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 20,32 %–ը։

Տարիքային կազմը հետևյալն է՝ 23,80 % - 18 տարեկանից փոքր, 6,20 % - 18-24 տարեկան, 23,20 % - 25-44 տարեկան, 27,10 % - 45-64 տարեկան և 19,70 % 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 43 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 98,90 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 95,50 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[7][8]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
4 252 7 006 8 902 14 260 17 892 22 497 23 158

Հիմնական մայրուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքպորտ բնակավայրից հյուսիս, Ֆուլտոն քաղաքում գտնվում է Արանզաս շրջանի օդանավակայանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  2. «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  4. «Texas: Individual County Chronologies». Texas Atlas of Historical County Boundaries. The Newberry Library. 2008. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  5. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  6. «American FactFinder». United States Census Bureau. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  7. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  8. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.