Արամ (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ (այլ կիրառումներ)
Երկիր | Ֆրանսիա[1] |
---|---|
Ժանր | մարտաֆիլմ և դրամա |
Թվական | նոյեմբերի 27, 2002[2] |
Լեզու | ֆրանսերեն[2] և հայերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Քեշիշյան[2] |
Պրոդյուսեր | Christian Bérard? |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Քեշիշյան |
Դերակատարներ | Սիմոն Աբգարյան, Լյուբնա Ազաբալ և Մատիե Դեմի |
Մոնտաժ | Ջուլիետտա Ուելֆլինգ |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | BAC Films |
Արամը ամերիկա-ֆրանսիական համատեղ գեղարվեստական ֆիլմ է նկարահանված ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանի կողմից։
«Արամ» ֆիլմը նկարահանվել է Bac Films, Canal+, Les Films A4, Studio Canal, Studio Images 8 հեռուստաընկերությունների մասնակցությամբ։ Ֆիլմը վարձույթ դուրս է եկել 2002 թվականի նոյեմբերին, իսկ 2003 թվականի հունիսի 29-ին ցուցադրվել է Մյունխենի կինոփառատոնում, որտեղ հաղթել է «Մեծ հույսեր» անվանակարգում։
2004 թվականի հուլիսի 2-ին ֆիլմը ցուցադրվել է հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, որտեղ ներկայացված էր մրցույթի գրան-պրի անվանակարգում (գրան-պրի մրցանակը այդ տարի շնորհվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմին)։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2008 թվականի ապրիլի 14-ին Հունգարիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն ետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը և իրենց պատմական հայրենիքը լքելը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։ Իմանալով այդ մասին՝ ընտանիքի հայր Միհրան Սարգիսյանն այդ սարսափելի ողբերգության համար մեղադրում է նրա մեծ եղբայր Արամին և ստիպում է լքել հայրական տունը։
Տարիներ անց Արամը, ով մասնակցել է Արցախյան ազատամարտին, գաղտնի վերադառնում է Ֆրանսիա։ Նա հանդիպում է փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում նրան, որ որոշել է վրեժ լուծել ողբերգության համար, որը քայքայեց իրենց ընտանիքը։ Բայց Մելինեի հարսանիքի ժամանակ հայտնվում են մարդիկ ծայրահեղական ընկերությունից, ովքեր ուզում են հաշիվներ պարզել Արամի հետ ...
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմոն Աբգարյան - Արամ
- Լյուբնա Ազաբել - Մելինե
- Սերժ Ավետիքյան - Թալաթ
- Ալան Մոտտե - Միհրան Սարկիսյան
- Մեթյու Դեմի - Լևոն
- Ժիլ Արբոնա - Պաուլ կրտսեր
- Իզաբելլա Սադոյան - Անուշ
- Օլիվեր Լուստաու - Մեհմեդ
- Ժան-Իվ Շատլե - փաստաբան Կավեջյան
- Մարկ Սամուել - Վարդան
- Ֆաբիո Զենոնի - Վիրգիլ
- Ժուլիեն Լամբրոչինի - Ստեփան
- Սմաիլ Մեկկի - Ֆոդիլ
- Սամիր Գեսմի - Սաադ
- Մալիկ Ֆարաուն - Նիզամետդին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արամ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Արամ»-ը Արխիվացված 2007-09-27 Wayback Machine Real Movie News-ում
- «Արամ»-ը Z Review-ում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2002 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Հայերեն ֆիլմեր
- Ոսկե ծիրան
- Ֆիլմեր Հայոց ցեղասպանության մասին
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1993 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2001 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսերեն ֆիլմեր