Աստորգա
Քաղաք և մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Աստորգա | |||||
Astorga | |||||
| |||||
Աստորգայի քաղաքապետարանի շենքը | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Կաստիլիա և Լեոն | ||||
Նահանգ | Լեոն | ||||
Համայնք | Մարագատերիա | ||||
Քաղաքապետ | Խուան Խոսե Ալոնսո Պերանդոնես | ||||
Հիմնադրված է | 14 թ. | ||||
Մակերես | 46,78 կմ² | ||||
ԲԾՄ | 868 մ | ||||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովային կլիմա տաք ամառներով | ||||
Խոսվող լեզուներ | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 12 015 մարդ (2010) | ||||
Խտություն | 257,4 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Մարագատո ժողովուրդ | ||||
Տեղաբնականուն | astorgano astorgana | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 987 | ||||
Փոստային դասիչ | 24700 | ||||
Ավտոմոբիլային կոդ | LE | ||||
Պաշտոնական կայք | ayuntamientodeastorga.com | ||||
| |||||
Աստորգա (իսպ.՝ Astorga, աստուրերեն՝ Estorga), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում Տուերտա գետի ձախ ափին։ Մտնում է Լեոն պրովինցիայի մեջ և հանդիսանում է Մարագատերիա շրջանի կենտրոնը, որտեղ բնակվում է մարագատո ժողովուրդը։ Նրանք էթնիկ ծագմամբ տարբերվում են իսպանացիներից, ունեն գերմանական արմատներ։
Մունիցիպալիտետը գտնվում է Մարագատերիա շրջանում։ Զբաղեցնում է 46,78 կմ² մակերես։ 2009 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 12 242 մարդ։ Լեոն պրովինցիայի 211 պրովինցիաների մոջ այն 5-րդ տեղն է զբաղեցնում բնակչության թվով։ Իսկ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 12 015 մարդ։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր անվան համար մունիցիպալիտետը պարտական է Asturica Augusta հռոմեական գաղութին։ Ըստ Պլինիոս Ավագի վկայությունների, այն կոչվել է «Հիասքանչ քաղաք» (լատին․՝ Urbs magnifica)։ Բազմաթիվ հնագիտական գտածոներ պահպանվում են տեղի թանգարանում։ Հնագիտական վերջին պեղումների ընթացքում պարզվել է, որ Աստորգան եղել է քրիստոնեական ամենամեծ կենտրոնը Իսպանիայի արևմուտքում։ Աստորգայում է գտնվել թերակղզու 3 ամենահին եպիսկոպոսական նստավայրերից մեկը։
Արաբների լծի տակ լինելով՝ մունիցիպալիտետը ավերածությունների է ենթարկվել, բայց Աստուրիայի թագավոր Օրդոնիո Առաջինի օրոք (թագավորել է 850 — 866 թվականներին) վերածնվել է։ Մարքիզ դե Աստորգա տիտղոսը 1465 թվականից պատկանել է ազնվական ծագում ունեցող Օսորիո ցեղին։
Աստորգայի մասին հիշատակումներ են հանդիպում Նապոլեոնյան պատերազմներին վերաբերող գրառումներում։ 1810 թվականի ապրիլի 22-ին այն գրավվել է Նապոլեն Բոնապարտի բանակի զինվորական Ժան Անդոշ Ժյունոյի (ֆր.՝ Jean Andoche Junot, duc d'Abrantès) գլխավորած բանակի կողմից։
XIX դարի 2-րդ կեսին Աստորգան աչքի է ընկել էական փոփոխություններով, որոնք կապված են եղել նրա զարգացման հետ։
Դեմոգրաֆիական ցուցանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 | 1991 | 1996 | 2001 | 2004 | 2009 | 2010 | 2011 | 2013 |
13 952 | 12 500 | 12 564 | 12 242 | 12 207 | 12 242 | 12 015 | 11 897 | 11 690 |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոիսակ - Ֆրանսիա
- Կլավիխո - Իսպանիա
- Պրահա - Պորտուգալիա
- Ռեուս - Իսպանիա
Հեռավորությունն այլ վարչական միավորներից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մադրիդ - 301 կմ
- Բարսելոնա - 692 կմ
- Վալենսիա - 582 կմ
- Սևիլյա - 565 կմ
- Սարագոսա - 438 կմ
- Մալագա - 654 կմ
- Մուրսիա - 651 կմ
- Պալմա - 799 կմ
- Լաս Պալմաս դե Գրան Գանարիա - 1806 կմ
- Բիլբաո - 271 կմ
- Ալիկանտե /Ալիկանտ - 658 կմ
- Կարդոբա - 521 կմ[1]։
Կապի տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոստային հասցե | Ճարտարապետ Գաուդիի անվան հրապարակ 24700 Աստորգա |
Հեռախոս | 987 61 68 38 Միջազգային՝ +34 987 61 68 38 |
Ֆաքս | 987 61 92 99 Միջազգային՝ +34 987 61 92 99 |
Կայք | www.ayuntamientodeastorga.com |
Քաղաքում տեղադրված քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տեղադրման տարեթիվ | Հեղինալ | Քանդակ |
---|---|---|---|
Monumento a los Sitios | 1910 | Էնրիկե Մարին Իգուերո | |
Բիմինելարիոյի հուշարձան | 1986 | Կաստորինա | |
El Cofrade | 2008 | Կաստորինա | |
Տասնմեկ կողմեր, տասնմեկ դարեր, շարունակ մի թագ | 2011 | Խոսե Լուիս դե լա Իգլեսիա | |
Quo Vadis | 2011 | Սենդո Գարսիա | |
Մայրություն (իսպ.՝ Maternidad) | 2013 | Կաստորինա |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աստորգայի եպիսկոպոսական նստավայրը գիշերը
-
Սանտա Մարիա Մայր տաճար
-
Եկեղեցական տաճար Աստորգայում
-
Քաղաքի պարիսպները՝ կառուցված Հին Հռոմի ժամանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-04-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստորգա» հոդվածին։ |
|