Jump to content

Աստղային դարպասներ։ ԱԳ-1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղային դարպասներ։ ԱԳ-1
Изображение логотипа
Ժանրռազմագիտական ֆանտաստիկա[1], adventure science fiction?[2][3], գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և արկածային հեռուստասերիալ
ՍտեղծողJonathan Glassner? և Brad Wright?
Երկիր ԱՄՆ
 Կանադա
ՀիմքStargate?[4]
Լեզուանգլերեն[5]
Գլխավոր
դերերում
Բեն Բրաուդեր, Ամանդա Թափինգ, Քրիստոֆեր Ջաջ, Մայքլ Շենքս, Թոնի Ամենդոլա, Corin Nemec?, Դոն Ս. Դևիս, Բո Բրիջես, Գերի Ջոնս, Թերիլ Ռոթերի, Lexa Doig?, Կլաուդիա Բլեք, Կարմեն Արգենզիանո, Richard Dean Anderson? և Ռոբերտ Փիքարդո
ՊրոդյուսերBrad Wright?, Richard Dean Anderson? և Robert C. Cooper?
ԵրաժշտությունJoel Goldsmith?
Պատմվածքի վայրCheyenne Mountain Complex?
Գեղարվեստական աշխարհStargate universe?
Եթերաշրջանների քանակ10
Սերիաների քանակ214
Էկրաններին էհուլիսի 27, 1997[5]-ից մարտի 13, 2007
ՀեռուստաալիքShowtime և Syfy
ԸնկերությունMGM Television և Sony Pictures Television
ԴիստրիբյուտորMGM Television և Հուլու
Պարգևներ
ՆախորդStargate?
ՀաջորդStargate Atlantis?
ԿապակցվածStargate Infinity?, Stargate Atlantis? և Stargate Universe?

"Աստղային դարպասներ ԱԴ-1" (անգլ.՝ Stargate SG-1), հաճախ անվանում են պարզապես ԱԴ-1, — գիտա-ֆանտաստիկ հեռուստատեսային սերիալ, որը նկարահանվել է ԱՄՆ-ի և Կանադայի մասնակցությամբ և արժանացել է "Էմմիի" մրցանակի, նկարահանված է MGM ընկերության աստղային դարպասներ թեմատիկայի հիման վրա. Սերիալը ստեղծվել է Բրեդ Րայթմ և Ջոնաթան Գլասսների կողմից 1994 թվականին Դինա Դեվլինի և Րոլանդ Էմմերիհայի "Աստղային դարպասներ" պատմության թեմայով։ Դրվագները նկարահանվել են ՝ Կանադայի Վանկուվերում։ Բրեդ Րայթը, Ջոնաթան Գլասսները և Ռոբերտ Քուպերը հանդիսանում են տարբեր փուլերում սերիալի արտադրության հիմնական ներշնչողները։ Առաջին հինգ սեզոնները' սկսած 1997 թ-ից, "Աստղային դարպասներ ԱԴ-1", հեռարձակվում էր Showtime հեռուստաալիքով, մնացած հինգ սեզոնները ցուցադրվեց Sci-Fi Channel ալիքով։ Ցուցադրության եզրափակիչ դրվագը տեղի ունեցավ Sky1 անգլիական հեռուստաալիքով 2007 թ-ի մարտի 13-ին, ամերիկյան պրեմիերաից երեք ամիս առաջ։ Հենց նույն տարվա մեջ "Աստղային դարպասներ ԱԴ-1" հեռուստասերիալը, որը բաղկացած է 10 սեզոններից (214 սերիա), նոր ռեկորդ են սահմանեց անցնելով "Գաղտնի նյութեր" սերիալից, համարվելով ամերիկյան ամենաերկար գիտա-ֆանտաստիկ սերիալը։

Սերիալը սկսվում է գեղարվեստական ֆիլմի իրադարձություններից մեկ տարի անց։ Սարքավորումների ցանցը "աստղային դարպասներ" անվամբ, ստեղծված հնագույններ ռասայի կողմից, թույլ է տալիս ակնթարթորեն տեղափոխվելու տարբեր մոլորակների միջև։ "աստղային դարպասներ ԱԴ-1" սերիալը, դա պատմություն է ԱԴ-1 ջոկատի արկածների մասին(անգլ.՝ SG-1), որը այլ 24 ջոկատների հետ միասին (որոնց անդամները որոշ սերիաներում խաղում են երկրորդական և երրորդական դերեր) ուսումնասիրում են մեր գալակտիկան և պաշտպանում են Երկիրը տարբեր այլմոլորակային սպառնալիքներից։ ԱԴ-1 ջոկատի կազմը առաջին հինգ տարիների ընթացքում անփոփոխ էր, աստիճանաբար սկսեց փոփոխվել հաջորդ սեզոններում։ Սերիալը իր մեջ ընդգրկում է Երկիր մոլորակի հնագույն ժողովուրդների դիցաբանության (եգիպտական, նորվեգական, լեգենդներ Արթուր թագավորի մասին) մասնիկներ։ 2008 թ-ին տեսասկավառակների վրա դուրս եկան "Աստղային դարպասներ։ ճշմարտության տապանը" և "Աստղային դարպասներ։ ժամանակային կոնտինուում" գեղարվեստական ֆիլմերը, որոնք ԱԴ-1 ջոկատի արկածների և սերիալի շարունակությունն են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղային դարպասներ։ ԱԳ-1» հոդվածին։