Jump to content

Առողջապահական կետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առողջապահական կետ, առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար նախատեսված վայր, որը կազմակերպվում է արդյունաբերական ձեռնարկություններում, հիմնարկներում և այլուր։

Առողջապահական կետն ինքնուրույն բուժհիմնարկ չէ և սովորաբար գտնվում է մոտակա պոլիկլինիկայի կամ բժշկասանիտարական մասի կազմում։ Առողջապահական կետը նախաբժշկական կամ առաջին բուժօգնություն է ցույց տալիս վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների և մասնագիտական թունավորումների ժամանակ, իսկ հետագա բուժումը կատարվում է պոլիկլինիկայում, հիվանդանոցում կամ հատուկ բուժհիմնարկում։

Առողջապահական կետում կատարում են անհրաժեշտ բուժարարողություններ, վիրակապում և այլն։ Բուժական անձնակազմն անցկացնում է պլանային բուժառողջարարական և հակահամաճարակային միջոցառումներ (ապահովում է բանվորների և ծառայողների պարբերական զննումն ու դիսպանսերացումը, կազմակերպում է զանգվածային կանխարգելիչ պատվաստումներ, հիվանդությունների նվազեցման և վնասվածքների կանխարգելման նպատակով ձեռնարկության վարչության և արհմիության հետ միասին իրականացնում բուժական կանխարգելիչ միջոցառումներ)։ Առողջապահական կետի կարևոր խնդիրներից են սանկանխարգելիչ աշխատանքները՝ արտադրամասերի, արտադրական և կենցաղային շինությունների սանիտարական վիճակի հսկում, սանիտարալուսավորական աշխատանքներ, սանիտարական ակտիվի նախապատրաստում և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։