Ապարանի կամավորական ջոկատ
Ապարանի կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Ապարանի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Ապարան քաղաքում։ Ունեցել է շտաբ։ 1992 թվականի ապրիլի 17-ին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է «Հատուկ գնդի» Ապարանի վաշտը, իսկ 1994 թվականին՝ Ապարանի առանձին պայմանագրային զորամասը։
1989-1994 թվականներին ջոկատը կամ վաշտը մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար), Ճամբարակի (Պառավաքար), Գորիսի (Շուռնուխ), Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Գետաշենի ենթաշրջան), Մարտակերտի, Քաշաթաղիի և Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Նահապետ Տոնոյանը (հետմահու պարգևատրվել է ՀՀ և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով), Ռազմիկ Պետրոսյանը (ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ»), Ա. Պետրոսյանը, Մայիս Սիրեկանյանը (հետմահու՝ ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ»)։ Ջոկատից, վաշտից և գնդից զոհվել է 50 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |