Jump to content

Աշխեն Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշխեն Ներսիսյան
Ծնվել էսեպտեմբերի 15 (27), 1883[1]
Գանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 25, 1965(1965-05-25)[1] (81 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունօդերևութաբան և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1915)[1]
Գիտական աստիճանաշխարհագրության գիտությունների թեկնածու[1] (1947)
Պարգևներ
Լենինի շքանշան

Աշխեն Գրիգորի Ներսիսյան (սեպտեմբերի 15 (27), 1883[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 25, 1965(1965-05-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային օդերևութաբան։ Օդերևութաբանության հիմնադիրներից ՀԽՍՀ-ում։ Աշխարհագրական գիտությունների թեկնածու (1947

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ ՀԽՍՀ-ում կազմակերպել է օդերևութաբանական ցանց։ 1919-1930 թվականներին եղել է Հայաստանի հողժողկոմատի օդերևութաբանության ցանցի վարիչ։ 1930 թվականից՝ Հիդրոօդերևութաբանական կոմիտեի նախագահի տեղակալ, 1936 թվականից՝ Հիդրոմետծառայության վարչության օդերևութաբանության բաժնի պետ։ 1924-1948 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և 1930-1965 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։

Ներսիսյանի գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ կլիմայի առանձնահատկություններին, օդերևութաբանությանը։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 257.
  • Հայաստանի կլիման, Երևան, 1964։
  • Климат города Еревана, Ереван, 1950.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխեն Ներսիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 257