Անտառատափաստան
Անտառատափաստանային գոտի, Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտու անցումնային բնական գոտի՝ անտառային և տափաստանային, գոտիների միջև։
Բնորոշ են
- խոնավից չորայինին անցնող չափավոր ցամաքային կլիման
- անտառային և մարգագետնա-տափաստանային Իրկուտսկո-Բալագանյան անտառատափաստանը
- բուսականության համակցությունը
- հողառաջացման ճմային և պոդզոլային տիպերը։
Առաջացման վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառատափաստանային գոտիյի տիպիկ լանդշաֆտներն առաջանում են այն վայրերում, ուր մթնոլորտային տեղումների տարեկան քանակը մոտավորապես հավասար է գոլորշիացմանը։
- Եվրասիայում անտառատափաստանային գոտին անընդմեջ շերտով ձգվում է Միջին-Դանուբյան դաշտավայրից մինչև Ալթայ։
- Հարավային Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Մոնղոլիայում և Հյուսիս-Արևելյան Չինաստանում անտառատափաստանային գոտին կտրտված է լեռնային ռելիեֆի պատճառով։
- Հյուսիսային Ամերիկայում գրավում է Կանադայի հարավը և Միսսիսիպիի ավազանը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառատափաստանային գոտիյի ձմեռր ցուրտ է, երկարատև, ձնառատ, ամառը՝ տաք։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 °C–ից -20 °C է (Աիբի– րում՝ -35 °C), հուլիսինը՝ 18 °C–ից 25 °C։ Տեղումները 400—1000 մմ է, առավելագույնը՝ ամռանը։
Գետային ցանցը նոսր է, ռեժիմը՝ անկայուն։ Տարածված են մոխրագույն անտառային հողերը, սևահողերը, մարգագետնա-սևահողերը և սևահողանման հողերը։ Ամռանը հաճախ են խորշակները։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտառատափաստանային գոտիյի ավելի չորային մարզերում (Արևմտյան Սիբիր, Մեծ հարթավայրեր) տարածված են աղուտային և աղիացած հողերը։ Բնական բուսականությունը (հիմնականում՝ արգելավայրերում) անտառային ոչ մեծ զանգվածների (լայնատերև, մանրատերև և փշատերև ծառատեսակներ) զուգակցությունն է մարգագետնային տափաստանների հետ։ Խոտային բուսականությունը բազմազան է (1 մ2 վրա 70—80 տեսակ)։ Շատ են տարախոտերը, սիզախոտերը, հացազգիները։
- Կենդանական աշխարհին հատուկ են անտառային և տափաստանային գոտիներում հանդիպող տեսակներ։
Անտառատափաստանային գոտիի բնական լանդշաֆտը խիստ փոխվել է մարդու կողմից։
ԽՍՀՄ Եվրոպական մասի անտառատափաստանային գոտիյի 80%-ը հերկված է։ Մշակում են՝ ցորեն, շաքարի ճակնդեղ, կանեփ, արևածաղիկ, ծխախոտ ևն։ ԱՍՀՄ-ում երաշտի դեմ պայքարելու համար անտառատափաստանային գոտիյի հարավում ստեղծվել են դաշտապաշտպան անտառաշերտեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառատափաստան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 445)։ |