Jump to content

Անջատական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անջատական լեզուներ (այլ անվամբ՝ ամորֆ, անձև կամ արմատական լեզուներ), ըստ ձևաբանական դասակարգման, չորս հիմնական խմբերից մեկը կազմող լեզուներ։ Զուրկ են կամ համարյա գուրկ են մասնիկավորումից, չունեն բուն առումով ածանցներ, հոլովման ու խոնարհման վերջավորություններ։

Անջատական լեզուների խոսքի մասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջատական լեզուներում թեև կան խոսքի մասերի իմաստային տարբերակումներ, սակայն դրանք բառերի յուրահատուկ ձևավորումներով չեն արտահայտվում։ Գրեթե բոլոր բառերը միաժամանակ արմատներ են և ունեն մի քանի իմաստ։

Բառերի քերականական զանազան հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառերի քերականական զանազան հարաբերությունների արտահայտման համար Էական դեր են խաղում սպասարկու բառերը, շեշտը, բառերի դասավորությունը։ Անջատական լեզուներից են՝ չինարենը, վիետնամերենը, տիբեթերենը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 433