Jump to content

Անպտղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անպտղություն
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա, reproductive endocrinology and infertility? և մանկաբարձ-գինեկոլոգ
ՀՄԴ-9606 և 628
ՀՄԴ-10N46 և N97.0
 Infertility Վիքիպահեստում

Անպտղություն, ամլություն, չբերություն, սերունդ վերարտադրելու անընդունակություն։ Ամուսնությունը համարվում է անպտուղ, եթե կինը 1 տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում, առանց հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու, չի հղիանում։

Անպտղություն թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց օրգանիզմում ընթացող տարբեր (հատկապես սեռական համակարգի) խանգարումների հետևանք է։ Տղամարդկանց անպտղության պատճառ կարող են դառնալ սեռական օրգանների բնածին արատները, նյարդաներզատական խանգարումները։ Անպտղության հիմքում ընկած են նաև բորբոքային հիվանդությունների, վնասվածքների և սեռական համակարգի վրա այլ վնասակար ազդեցությունների հետ կապված խանգարումները։

Կանանց անպտղություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդափողի ֆունկցիոնալ ակտիվության խանգարման դեպքում, որպես կանոն, բեղմնավորված ձվաբջջի տեղաշարժը դեպի արգանդի խոռոչ դժվարանում է, և ձվաբջիջը կամ ոչնչանում է, կամ պատվաստվում արգանդափողում։ Ձվարանների ոչ բնականոն վիճակի հետևանքով հաճախ խանգարվում է արգանդափողերի ֆունկցիան, որը նույնպես կասեցնում է բեղմնավորված ձվաբջջի տեղափոխությունը, և կարոդ է առաջանալ ձվարանից ձվազատման բացակայություն (անօվուլյատոր փուլ)։

Ինֆանտիլիզմի դեպքում արգանդի լորձաթաղանթը բարակ է, ձվարանի հորմոնի ազդեցության հանդեպ քիչ զգայուն և ընդունակ չէ բեղմնավորված ձվաբջջի ընդունմանը, իսկ եթե այնուամենայնիվ հղիությունն առաջանում է, ապա դրա ընդհատումն առավել անցանկալի է, որովհետև վիժումը կարող է առաջացնել ձվարանների ֆունկցիայի կայուն խանգարում, արգանդի լորձաթաղանթի սպիական փոփոխություններ և դրանց հետևանքով՝ կայուն անպտղություն։

Անպտուղ ամուսնության ժամանակ անհրաժեշտ է սկզբում հետազոտել ամուսնուն (սերմնահեղուկը), այնուհետև՝ կնոջը։ Անպտղությունյան դեպքերի 30 %-ը կապված է ամուսնական զույգի վերարտադրող, համակարգի խանգարումների հետ, հետևապես ամուսինները պետք է բուժվեն միաժամանակ։

Տղամարդու անպտղություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց անպտղություն բնորոշվում է սերմնագոյացման տարբեր խանգարումներով։ Նման դեպքերում սերմնահեղուկում սերմնաբջիջների քանակը նվազում է կամ լրիվ բացակայում, նկատվում է նաև դրանց շարժունության թուլացում, ձևափոխություն։ Սակայն սեռական ակտիվությունը, որպես կանոն, պահպանվում է։

Կանանց անպտղություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց անպտղություն կարող է կապված լինել արգանդի և հավելումների առանձնահատուկ (գոնոռեա, տուբերկուլոզ) և ոչ առանձնահատուկ բորբոքային գործընթացների հետևանքով առաջացած արգանդափողերի անանցանելիության հետ։ Անպտղությունը նաև ներզատիչ գեղձերի (ձվարաններ, վահանագեղձ, մակերիկամներ և այլն) և կենտրոնական նյարդային համակարգի տարբեր (այդ թվում՝ վարակիչ) հիվանդությունների (հատկապես սեռական հասունացման շրջանում) հետևանք է։ Երբեմն անպտղությունյան պատճառը սեռական օրգանների թերզարգացումն է (ինֆանտիլիզմ

Բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է վաղ։ Բուժման արդյունավետությունը 25 տարեկան կանանց մոտ համարյա կրկնակի բարձր է, քան 35 տարեկանից բարձր կանանցը։ Բորբոքային գործընթացների հետ կապված անպտղությունյան ժամանակ լայնորեն օգտագործում են ֆիզիոթերապիան և առողջարանային բուժումը։ Երբեմն արգանդափողերի անցանելիությունը հաջողվում է վերականգնել միայն վիրաբուժական միջամտությամբ, որը թույլատրվում է մինչև 32 տարեկան կանանց։ Ներզատական խանգարումների ժամանակ կիրառում են համալիր բուժում՝ հորմոնային պատրաստուկների, ֆիզիոթերապևտիկ միջոցների և առողջարանային բուժման զուգակցմամբ։ Տղամարդկանց անպտղություն բուժում են՝ հաշվի առնելով սերմնագոյացման խանգարումներ առաջացնող փոփոխությունները։

Եթե կապված է ներզատիչ համակարգի ախտաբանության հետ, նշանակում են հորմոնային պատրաստուկներ և վիտամիններ։ Սեռական օրգանների անատոմիական որոշ խանգարումների ժամանակ դիմում են վիրահատական միջամտության։

Անպտղության բուժման մեթոդները կարող են խմբավորվել որպես բժշկական կամ հավելյալ և այլընտրանքային բուժման մեթոդներ[1][2]: Որոշ մեթոդներ կարող են օգտագործվել համատեղ այլ մեթոդների հետ: Կնանի և տղամարդկանց համար օգտագործվող դեղամիջոցները[3][4] ներառում են կլոմիֆենի ցիտրատ, մենոպաուզայի ընթացքում մարդկային գոնադոտրոպին (hMG), ֆոլլիկուլային խթանող հորմոն (FSH), մարդկանց քրոնիական գոնադոտրոպին (ՀԳՉ), գոնադոտրոպին-ռիլիզինգ-հորմոն (ԳնՌԳ) անալոգներ, արոմատազայի ինհիբիտորներ և մետֆորմին:

Բժշկական բուժման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անպտղության դեղորայքային բուժումը սովորաբար ներառում է անպտղության դեղերի, բժշկական սարքավորումների, վիրահատական միջամտության կամ դրանց համակցության օգտագործում[5][6]: Եթե սերմնաբջիջները լավ որակի են և կնոջ վերարտադրողական կառուցվածքների մեխանիզմները կարգին են (արգանդային խողովակները ազատ են, կապակցման կամ սպիական խնդիրներ չկան), կարող է օգտագործվել ձվաբջիջների ինդուկցիայի կուրս: Բժիշկը կամ WHNP-ն կարող են նաև առաջարկել օգտագործել բեղմնավորման գլխարկ՝ արգանդի գլխարկ, որը հիվանդը օգտագործում է տանը, տեղադրելով սերմնաբջիջները գլխարկի ներսում և սարքերը դնելով արգանդի վզիկի վրա, կամ ներդեռական սերմնադրում (ՎՄՍ), որի ժամանակ բժիշկը կամ WHNP-ն սերմնաբջիջները մտցնում են արգանդի մեջ ձվաբջիջների ընձյուղման ժամանակ օգտագործելով կատետեր[7][8][9]: Այս մեթոդներով բեղմնավորումը տեղի է ունենում ներսում՝ օրգանիզմում:

Ձվաբջիջների թերապիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գոյություն ունեն մի քանի փորձարարական բուժման մեթոդներ, կապված ձվաբջիջների թերապիայի հետ[10]: Սրանք նոր հնարավորություն են ոչ միայն գամետների պակաս ունեցող զույգերի համար, այլև նույնասեռական զույգերի և միայնակ մարդկանց համար, ովքեր ցանկանում են զավակ ունենալ: Տեսականորեն, այս թերապիայի միջոցով մենք կարող ենք ստանալ արհեստական գամետներ in vitro: Կան տարբեր հետազոտություններ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար[11][12]:

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անպտղությունյան կանխարգելման հիմնական միջոցառումը սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակին կանխումն ու բուժումն է, արհեստական վիժումների արգելումը, անձնական հիգիենայի կանոնների պահպանումը։ Կարևոր է նաև բերանի խոռոչի և քթըմպանի բորբոքային հիվանդությունների (հատկապես նշագեղձերի բորբոքում և ատամների ոսկրափուտ) ժամանակին բուժումը։

Ճարպակալման, դաշտանային ցիկլի խանգարման (հատկապես սեռական հասունացման շրջանում), սեռական զարգացման կասեցման դեպքերում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Infertility treatments». patient.info. Վերցված է 2024-09-14-ին.
  2. «Types of Infertility and Treatment Options – A Complete Guide». www.beingtheparent.com. Վերցված է 2024-09-14-ին.
  3. «Hormone Therapy for Infertility in Men and Women». www.hgha.com. Վերցված է 2024-09-14-ին.
  4. «Male Fertility». conceiveplus.co.uk. Վերցված է 2024-09-14-ին.
  5. «Fertility Treatment Options: A Comprehensive Guide». vpfw.com. Վերցված է 2024-09-14-ին.
  6. «Infertility in women». iliveok.com. Վերցված է 2024-09-14-ին.
  7. «Intrauterine insemination (IUI)». www.mayoclinic.org. Վերցված է 2024-09-14-ին.
  8. «Human (Female) Reproduction - Infertility». evidhya.com. Վերցված է 2024-09-14-ին.
  9. «At-Home Artificial Insemination Using a Cervical Cap». www.ihr.com. Վերցված է 2024-09-14-ին.
  10. «Stem Cell Treatment for Female Infertility 2024: Key Insights». www.clinicspots.com. Վերցված է 2024-09-14-ին.
  11. «Stem Cells in Infertility Treatment: Role of Stem Cells in Treating Infertility and Reproductive Disorders». diversedaily.com. Վերցված է 2024-09-14-ին.
  12. «Is It Possible to Treat Infertility with Stem Cells?». pubmed.ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2024-09-14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 433