Անուշավան Տոնապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տոնապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Տոնապետյան | |
---|---|
Ծնվել է | 1924 |
Ծննդավայր | Զովասար, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2004 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Անուշավան Մանուկի Տոնապետյան (1924, Զովասար, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2004), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուշավան Տոնապետյանը ծնվել է 1924 թվականին, Թալինի շրջանի Ահագչի (Զովասար) գյուղում։ 1940-1941 ուսումնական տարում ավարտել է Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը։ 1941-1942 թվականներին աշխատել է հայրենի գյուղում՝ որպես ուսուցիչ[1]։
1942 թվականի դեկտեմբերին Անուշավանը զորակոչվել է կարմիր բանակ։ 1943 թվականին Անդրկովկասյան ռազմաճակատի 18-րդ բանակի հատուկ կամրջաշինական գումարտակի կազմում մասնակցել է Թամանի թերակղզու ազատագրմանը, նոյեմբերին զորամասը տեղափոխվել է Առաջին Ուկրաինական ռազմաճակատ, որի շարքերում մասնակցել է Դնեստր, Վիսլա և Օդեր գետերի անցումներին, Կամենեց-Պոդոլսկ, Տերնոպոլ և Սանդոմիր քաղաքների ազատագրմանը, ինչպես նաև Բեռլինի գրավմանը։ 1945 թվականի օգոստոս ամսին Տոնապետյանը հեռավորարևելյան ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Ճապոնիայի դեմ պատերազմին[1]։
Տոնապետյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Բեռլինի գրավման համար» և այլ մեդալներով[1]։
1946 թվականի դեկտեմբերին Տոնապետյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի։ 1947-1963 թվականներին աշխատել է Թալինի շրջանի դպրոցներում՝ որպես պատմության ուսուցիչ, միաժամանակ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1948-1954 թվականներին համատեղության կարգով աշխատել է Ահագչիի միացյալ գյուղխորհրդի գործկոմի նախագահ։ 1963 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել № 87 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 1967-1980 թվականներին աշխատել է Երևանի № 104 միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար և պատմության ուսուցիչ, թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ միջնակարգ դպրոցի տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, 1980 թվականից՝ պատմության և հասարակագիտության առարկաների ուսուցիչ։ Լավագույն աշխատանքի համար նա արժանացել է «Աշխատանքի արիության» մեդալի և մի շարք պատվոգրերի[1]։
Անուշավան Տոնապետյանը մահացել է 2004 թվականին[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ
- «Աշխատանքի արիության» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ «The memorial of Tonapetyan Anushavan (Անուշավան Տոնապետյան Մանուկի) buried at Yerevan's Jrvej Mets cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.