Անդրոմեդա (նկար, Ռեմբրանդ)
Անդրոմեդա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն[1] |
տարի | 1630 |
բարձրություն | 34 սանտիմետր[2] |
լայնություն | 24,5 սանտիմետր[2] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Մաուրիցհեյս[3] |
հավաքածու | Մաուրիցհեյս |
քաղաք | Հաագա |
պատվիրատու | Կոնստանտիյն Հյույգենս |
պատկերված են
| |
http://www.rembrandtdatabase.org/Rembrandt/painting/2940/andromeda, https://www.mauritshuis.nl/nl-nl/verdiep/de-collectie/kunstwerken/andromeda-707/ կայք | |
Ծանոթագրություններ | |
Andromeda by Rembrandt Վիքիպահեստում |
Անդրոմեդա (հոլ.՝ Andromeda aan de rots geketend), հոլանդական գեղանկարչության Ոսկե դարաշրջանի կտավ՝ նկարված Ռեմբրանդի կողմից։ Կտավը հիմա գտնվում է Մաուրիտշուիս քաղաքում։ Անդրոմեդան Ռեմբրանդի գեղանկարչության պատմության մեջ դիցաբանական կերպար պատկերող առաջին նկարն է։ Սյուժեն վերցված է Օվիդիոսի Մետամորֆոզներ պատմությունից[4]։
Դիցաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետամորֆոզ աշխատության մեջ Անդրոմեդան Եթովպիայի թագավոր՝ Կեֆեյի և թագուհի Կասիոպեայի դուստրն է։ Կասիոպեյան պարծենում է իր գեղեցկությամբ՝ պնդելով, որ նա ավելի գեղեցիկ է, քան Յունոնան՝ աստվածների և հավերժահարսերի թագուհին։ Կասիոպեայի պնդումներից վիրավորված՝ Նեպտունը ծովային հրեշին ուղարկում է Եթովպիայի ափեր։ Նեպտունը կարող էր հանդարտվել միայն թագավորի գեղեցիկ դստերը՝ Անդրոմեդային ծովային հրեշին զոհաբերելուց հետո։ Կտավում Անդրոմեդան պատկերված է մերկ, շղյթայված, ափամերձ ժայռերի մոտ ծովային հրեշին սպասելիս։ Պերսևսն անցնելով նկատում է գեղեցիկ աղջկան։ Նա ծնողներին առաջարկում է՝ փրկել աղջկան, եթե թույլ տան նրա հետ ամուսնանալ։ Թագավորն ու թագուհին համաձայնվում են, և Անդրոմեդան փրկվում է։
Կույսը վտանգի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավում պատկերված է փորձանքի մեջ գտնվող աղջկա դասական օրինակ, երբ մի գեղեցիկ երիտասարդ կին հայտնվում է վտանգավոր իրավիճակում, որը սովորաբար կապված է հրեշի հետ կամ գերի է ընկնում։ Կույսին կարող է փրկել միայն հերոսը, որի հետ սովորաբար ամուսնանում են։ Նկարում Անդրոմեդայի դեմքն ունի տխուր արտահայտություն, քանի որ նա ամբողջովին կապկպված է և չի կարողանում շարժվել։ Այս նկարում Պերսևսը չի հայտնվում, բայց նմանատիպ աշխատանքներում տեսանելի է հերոսական և նրբագեղ լույսի ներքո պատկերված Պերսևսը, որը ներկայացվում է տաք գույներով և հերոսական կեցվածքներով։
Գեղեցկության պատկերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիցիանի նման շատ նկարիչներ, պատկերել են այս պատմությունը՝ մեկ կոմպոզիցիայում ցուցադրելով Անդրոմեդային, նրա փրկիչ՝ Պերսևսին և ծովային հրեշին։ Մետամորֆոզում նկարագրված նրա գեղեցկությունը ներկայացված է մի քանի այլ աշխատանքներում, իսկ Պերսևսը՝ որպես նրա փրկարար։ Այս աշխատանքում Ռեմբրանդը շեղվելով դասական պայմանականություններից, Անդրոմեդայի կերպարը ներկայացրել է ոչ թե հմայիչ գեղեցկուհու, այլ վախեցած աղջիկա տեսքով։ Կտավում այլ կերպարներ չկան, բայց աղջկա հալածված հայացքը լարվածություն է ստեղծում պատմվածքի մեջ։
Կտավը Ռեմբրանդի՝ իդեալականացված գեղեցկությունը մերժելու օրինակ է։ Ռեմբրանդը չէր հավատում, որ իսկական գեղեցկություն գոյություն ունի և կանանց նկարում էր այնպես, ինչպես տեսնում էր նրանց՝ բնական, ոչ կատարյալ[5]։
Ռեմբրանդը՝ «Դիանան իր հավերժահարսերով լողանում է Ակտեոնի և Կալիստոյի հետ», «Դանայա» դիցաբանական կտավներում, աղջիկներին պատկերել է մերկ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պերսևս և Անդրոմեդան
Ջորջո Վազարի (1570) -
Պերսևս և Անդրոմեդա
Ջուզեպե Սեզարի (1568-1640) -
Պերսևս և Անդրոմեդա
Յոախիմ Այթեվալ, Լուվր -
Պերսևսը ազատում է Անդրոմեդային
Ռուբենս -
Պերսևս և Անդրոմեդա
Էժեն Դելակրուա -
Անդրոմեդան շղթայված է ժայռի վրա՝ հավերժահարսերի կողմից
Թեոդոր Շասերիոտ (1840)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rkd.nl/explore/images/2940
- ↑ 2,0 2,1 https://www.mauritshuis.nl/nl-nl/verdiep/de-collectie/kunstwerken/andromeda-707/
- ↑ https://web.archive.org/web/20160315035520/http://www.europeana.eu/portal/record/92034/GVNRC_MAU01_0707.html
- ↑ Ovid; Frazer, James George. Fastorum libri sex. Cambridge: Cambridge University Press. էջեր 177–246. ISBN 978-1-316-18027-3.
- ↑ Cast, David (2003). «Clark, Kenneth (MacKenzie), Lord Clark of Saltwood». Oxford University Press.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պուբլիուս Օվիդիուս Նասո, Translated by A.D. Melville, Metamorphoses, Oxford University Press, 1998.
- Clark, Kenneth, Rembrandt and the Italian Renaissance., New York University Press, 1966
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրոմեդա (նկար, Ռեմբրանդ)» հոդվածին։ |
|