Jump to content

Անդրեյ Սանղելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Սանղելի
Դրոշ
Դրոշ
Մոլդովայի Հանրապետության երկրորդ վարչապետ
1 հուլիսի, 1992 - 24 դեկտեմբերի, 1996
Նախորդող Վալերի Մուրավսկի
Հաջորդող Իոն Չուբուկ
Մոլդովայի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար
27 օգոստոսի, 1991 - 1 հուլիսի, 1992
Հաջորդող Վիտալի Գորինչոյ
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոլդովայի պետական ագրարային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հուլիսի 20, 1944(1944-07-20) (80 տարեկան)
Ծննդավայր Grinăuți, Rîșcani District, Beletsky Uyezd
Քաղաքացիություն  Մոլդովա և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Հանրապետության շքանշան

Անդրեյ Նիկոլաևիչ Սանղելի (մոլդ.՝ Andrei Sangheli, հուլիսի 20, 1944(1944-07-20), Grinăuți, Rîșcani District, Beletsky Uyezd), մոլդովացի քաղաքական գործիչ։ Եղել է Մոլդովայի վարչապետը[1] 1992 թվականից մինչև 1997 թվականը[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Սանղելին ծնվել է 1944 թվականի հուլիսի 20-ին Մոլդովական ԽՍՀ Եդինեցկի գավառի Գրինաուցի գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետության Օկնիցայի շրջանում)։ Ստացել է ինժեներ-գյուղատնտեսի մասնագիտություն։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1967 թվականից մինչև 1991 թվականը, 1990-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ կենտկոմի անդամ։

1990 թվականի հունիսի 6-ին Անդրեյ Սանղելին նշանակվել է Մոլդովական ԽՍՀ գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար մինչև 1991 թվականի օգոստոսի 27-ը, ապա շարունակել է զբաղեցնել այդ պաշտոնը մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը որպես Մոլդովայի Հանրապետության գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար։

1992 թվականի հուլիսի 1-ին Մոլդովայի նախագահ Միրչա Սնեգուրը վարչապետի պաշտոնում հաստատել է Անդրեյ Սանղելիին։ Այդ նշանակումը եղել է «Ելցին-Սնեգուր կոնվենցիայի» պայմաններից մեկը, որն ապահովել է «հաշտության» կառավարության ձևավորումը։ 1994 թվականի ապրիլի 5-ին Սանղելին կրկին հաստատվել է Մոլդովայի վարչապետի պաշտոնում։

Անդրեյ Սանղելին եղել է Մոլդովայի ագրարա-դեմոկրատական կուսակցության թեկնածուն 1996 թվականի նախագահական ընտրություններում, որոնց արդյունքում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հավաքելով ընտրողների ձայների 9,47 %-ը[4]։

1996 թվականի հունվարի 24-ին Անդրեյ Սանղելիի կառավարությունը հրաժարական է տվել[5][6]։ Անդրեյ Սանղելիի թեկնածությունը ներկայացվել է 1998 թվականի խորհրդարանական ընտրություններում Մոլդովայի ագրարա-դեմոկրատական կուսակցության կողմից, սակայն կուսակցությունը չի հաղթահարել ձայների նվազագույն քանակի պատնեշը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]