Անդրեյ Բրեժնև
Անդրեյ Բրեժնև | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն, Russian Party of Freedom and Justice? և Rodina? |
---|---|
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և ճարտարագետ |
Ծննդյան օր | մարտի 15, 1961 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի օր | հուլիսի 10, 2018 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Սևաստոպոլ |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Հայր | Յուրի Բրեժնև |
Մայր | Q107291845?[1] |
Անդրեյ Բրեժնև (ռուս.՝ Андре́й Ю́рьевич Бре́жнев, մարտի 15, 1961, Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 10, 2018, Սևաստոպոլ), խորհրդային տնտեսագետ և ռուս քաղաքական գործիչ։
ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի թոռը, Սոցիալական արդարության կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարը (2014-2016)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի մարտի 15-ին Յուրի Լեոնիդ Բրեժնևի ընտանիքում։
1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։
1983-1985 թվականներին աշխատել է որպես ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության «Սոյուզհիմէքսպորտ» արտաքին առևտրի միավորման ինժեներ։
1985-1988 թվականներին եղել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային Տնտեսական կազմակերպությունների վարչության կցորդ։ 1989-1991 թվականներին աշխատել է ԽՍՀՄ առևտրի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ։
Հետխորհրդային տարիներին աշխատել է տարբեր առևտրային կառույցներում (1991-1997)։
1996-1998 թվականներին ղեկավարել է «Երեխաները ապագայի հույս» բարեգործական հիմնադրամը։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998-2001 թվականներին կազմակերպել և գլխավոր քարտուղարի պաշտոնում գլխավորել է «Համառուսաստանյան կոմունիստական հասարակական շարժումը»։
1999 թվականին Սվերդլովսկի մարզի նահանգապետի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն ընտրական հանձնաժողովը մերժել է Անդրեյ Բրեժնևի գրանցումը։
1999 թվականին Մոսկվայի փոխքաղաքապետի ընտրություններում առաջադրվել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, սակայն ընտրական հանձնաժողովը մերժել է նրա գրանցումը, և այն ժամանակ ինքնառաջադրվել է և գրանցվել, սակայն ընտրությունների արդյունքում ստացել էր ձայների 0,61 տոկոսը։ Պետական դումայի ընտրություններում մասնակցել է թիվ 110 միամանդատ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ինքնաառաջադրված թեկնածու, ստացել է 2,35 տոկոս։
2001 թվականին Տուլայի մարզի նահանգապետի ընտրություններում առաջադրվել է նահանգապետի թեկնածու որպես ինքնաառաջադրված թեկնածու, ստացել է ձայների 1,18 տոկոսը։
2002-2004 թվականներին եղել է իր ստեղծած և չգրանցված «Նոր կոմունիստական կուսակցության» գլխավոր քարտուղարը[2]։ Հայտարարել է, որ 2004 թվականի նախագահական ընտրություններում իր կուսակցությունը չի սատարի ՌԴԿԿ-ին, եթե նա առաջադրի Գենադի Զյուգանովի թեկնածությունը։ Սակայն Արդարադատության նախարարությունը մերժել է կուսակցության գրանցումը։
2004-2014 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության անդամ։
2014 թվականին ընտրվել է «Սոցիալական արդարության կոմունիստական կուսակցության» կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, որը կազմակերպվել և գրանցվել է 2012 թվականին Անդրեյ Բոգդանովի կողմից[3]։ Նույն թվականին «ԽՄԿԿ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու է առաջադրվել Հանրապետության Պետական ժողովի պատգամավորների ընտրություններում Մարի Էլ 6-րդ գումարման կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարով[4], Ղրիմի Հանրապետության պետական խորհրդի և Սևաստոպոլ քաղաքի 1-ին գումարման օրենսդիր ժողովի պատգամավորության թեկնածու[5][6], սակայն կուսակցությունը Մարի էլ հանրապետության ընտրություններում ստացել է 2,21 % (5085 ձայն)[7], Ղրիմի Հանրապետությունում ստացել է 0,84 % (6199 ձայն)[8] և Սևաստոպոլում՝ 0,53 % (886 ձայն)[9][10][11], ինչի պատճառով խորհրդարան չի անցել։
2016 թվականին նրա գլխավորած ԽՄԿԿ-ն չի ընդգրկվել Արդարադատության նախարարության կողմից հաստատված այն կուսակցությունների թվում, որոնք ազատվում են ստորագրահավաքից։ 7-րդ գումարման Պետական դումայի ընտրություններում առաջադրվել է «Հայրենիք» կուսակցության կողմից Սևաստոպոլ քաղաքի տարածաշրջանային մասում և միամանդատ շրջանում[12]։
Ապրել է Սևաստոպոլում, ունեցել է նաև տուն Սև ծովի ափին՝ Յալթայի և Ալուշտայի միջև գտնվող Փոքր Փարոս գյուղում[13][14]։ Մահացել է 2018 թվականի հուլիսի 10-ին սրտի կաթվածից[15][16][17]։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ Ульяновская область. Андрей Брежнев: к появлению Новой Коммунистической партии КПРФ отнеслась отвратительно.
- ↑ «Лидеры КПСС-2012: Биография Андрея Юрьевича Брежнева». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Выборы депутатов Государственного Собрания Республики Марий Эл шестого созыва, персональные данные кандидата Брежнев Андрей Юрьевич
- ↑ Выборы депутатов Государственного Совета Республики Крым первого созыва, персональные данные кандидата Брежнев Андрей Юрьевич
- ↑ «Выборы депутатов Законодательного Собрания города Севастополя первого созыва, персональные данные кандидата Брежнев Андрей Юрьевич». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Результаты выборов депутатов Государственного Собрания Республики Марий Эл шестого созыва». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Результаты выборов депутатов Государственного Совета Республики Крым первого созыва
- ↑ «Результаты выборов депутатов Законодательного Собрания города Севастополя первого созыва». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Внуку Брежнева и Великому мастеру Великой ложи России ЦИК Марий Эл дает добро на участие в выборах». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Внук Леонида Брежнева будет бороться за кресло депутата Госсовета Крыма//Итар-Тасс 21.07.2014
- ↑ «Выборы 2016, Брежнев А. Ю. Партия Родина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Внук Леонида Брежнева: «У нас отняли даже награды деда» // Собеседник. — 16.11.2012.
- ↑ Крымские друзья — о смерти внука Брежнева: По жизни был очень скромным, родство с генсеком не афишировал // Комсомольская правда. — 11.07.2018.
- ↑ Рябов М. В Крыму умер внук Брежнева // Политнавигатор. — 10.07.2018.
- ↑ Внук Брежнева умер в Крыму
- ↑ Изотов И. Названа причина смерти внука Леонида Брежнева Андрея Брежнева // Российская газета. — 11.07.2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальная страница Андрея Брежнева — в социальной сети Facebook
|
- ԽՄԿԿ անդամներ
- Ռուսաստանի կոմկուսի անդամներ
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Մարտի 15 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 10 մահեր
- 2018 մահեր
- Սևաստոպոլ քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս տնտեսագետներ
- Ռուսաստանի քաղաքական գործիչներ
- Ռուս կոմունիստներ
- Ռուս ճարտարագետներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ